Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆԱՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող
նախարարի 2011 թվականի մայիսի 3-ի «Համայնքային ծառայողների վերապատրաuտման կարգը
սահմանելու մասին» N 05-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին և «Վերապատրաստման
կարգը, միավորների սահմանման հիմնական սկզբունքները, վերապատրաստման կարիքները
գնահատելու, ինչպես նաև կազմակերպությունների ընտրության կարգը և իրականացնող
կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանաջները սահմանելու մասին» հրամանների
նախագծերիի ընդունման

1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝
«Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։
Նախագծի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2021 թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
հաստատելու մասին» № 1902-Լ որոշման հավելված № 1-ի «Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի իրականացումն ապահովելու նպատակով, որով
նախատեսվում է «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների
իրականացում»։

2․ Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Վերապատրաստման կարգը, միավորների սահմանման հիմնական սկզբունքները, վերապատրաստման
կարիքները գնահատելու, ինչպես նաև կազմակերպությունների ընտրության կարգը և իրականացնող
կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանաջները սահմանելու մասին» հրամանի նախագծի
(այսուհետ՝ նախագիծ) ընդունման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ գործող օրենսդրությամբ
վերապատրաստման համակարգն ամբողջովին չի ապահովում համայնքային ծառայողների մասնագիտական
գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման գործընթացը։
Նախագծով ներդրվում է վերապատրաստման միասնական կարգավորում, որը նախատեսում է՝
 վերապատրաստման կարիքների գնահատման մեխանիզմ,
 ոլորտային վերապատրաստման հնարավորություններ,
 գնահատման և թեստավորման գործընթացի կիրառում,
 ֆինանսավորման աղբյուրների հստակեցում,

 վերապատրաստման որակյալ կազմակերպման համար հիմք հանդիսացող չափորոշիչներ։

3․ Առկա իրավիճակը․

Գործող կարգը սահմանում է վերապատրաստման ընդհանուր ընթացակարգ՝ առանց կարիքների
գնահատման և ոլորտային առանձնահատկությունների ամրագրմամբ։ Վերապատրաստումները հիմնականում
անցկացվում են առկա ձևաչափով՝ դասախոսություններով և գործնական պարապմունքներով, առանց հեռավար
ուսուցման հնարավորության, մասնակիցների գիտելիքների գնահատման և ստուգման գործիքակազմի։
Բացի այդ, գործող կարգով նախատեսված չէ վերապատրաստող կազմակերպությունների որակավորման
պահանջների սահմանումը, ինչը խոչընդոտում է գործընթացի թափանցիկությանն ու արդյունավետությանը։

4․  Կարգավորման նպատակը․

Կարգավորման նպատակն է ապահովել համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի
ամբողջական, համակարգված և արդյունքահեն մոտեցում՝
 կարիքների գնահատման ձևականացված մեխանիզմի ներդրմամբ,
 ոլորտային վերապատրաստման ծրագրերի մշակումամբ և հաստատմամբ,
 ժամանակակից ուսուցման ձևերի (ներառյալ՝ հեռավար) ներմուծմամբ,
 մասնակիցների գիտելիքների և ունակությունների գնահատման հստակ չափանիշներով։

5․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
 ներդնել վերապատրաստման գործընթացի միասնական համակարգ,
 ապահովել կարիքների օբյեկտիվ գնահատում և համարժեք վերապատրաստում,
 իրականացնել ուսուցման ընթացքի և արդյունքների մշտադիտարկում,
 կիրառել գիտելիքների գնահատման գործիքներ (թեստավորում),
 ապահովել հեռավար ուսուցման ներառական հնարավորություններ,
 վերապատրաստումը կազմակերպել՝ ելնելով համայնքային ծառայողների կոնկրետ մասնագիտական
կարիքներից։

6. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի
34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթով, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում
կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով: 

7․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը․

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

8. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը,
ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք

փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների
բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

9․ Նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների անհրաժեշտության բացակայության մասին․

«Վերապատրաստման կարգը, միավորների սահմանման հիմնական սկզբունքները,
վերապատրաստման կարիքները գնահատելու, ինչպես նաև կազմակերպությունների ընտրության
կարգը և իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանաջները սահմանելու
մասին» հրամանի նախագծի ընդունմամբ ուժը կորցրած պետք է ճանաչվի Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող նախարարի 2011
թվականի մայիսի 3-ի «Համայնքային ծառայողների վերապատրաuտման կարգը սահմանելու մասին» N
05-Ն հրամանը։

  • Обсуждалось

    07.08.2025 - 22.08.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1318

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: