ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով, 51-րդ հոդվածի 3-րդ մասով և 52-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված է, որ ախտահանում կամ միջատազերծում կամ կրծողազերծում իրականացնելու համար, արտադրական հսկողություն իրականացնելու համար, աշխատանքի հիգիենայի ծառայություններ մատուցելու համար և հանրային առողջապահական փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
Վերոնշյալ բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2005-Ն որոշմամբ լրացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 574-Ա որոշման հավելվածի 5-րդ կետով ամրագրված է «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պահանջ:
Նախագծի ընդունումը բխում է բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման հստակ և օբյեկտիվ պահանջների ու պայմանների սահմանման անհրաժեշտությունից:
2. Առաջարկվող կարգավորումների նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է փոփոխություն և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ, սահմանելով անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմաններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2005-Ն որոշմամբ լրացված բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներ ու պայմաններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2005-Ն որոշմամբ լրացված բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19-րդ կետի 19.1-րդ ենթակետի հետ և բխում է «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ, 46-րդ հոդվածի 3-րդ, 51-րդ հոդվածի 3-րդ և 52-րդ հոդվածի 3-րդ մասերից, ՀՀ վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 574-Ա որոշան հավելվածի 5-րդ կետից:
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի կիրարկումը։
-
Обсуждалось
04.08.2025 - 19.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 1421
Принт