Добавить в избранное

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

<<ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     ՀՈԴՎԱԾ 1. <<Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 12-ի ՀO-8-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     <<Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանձնաժողով և հաստատվում է հանձնաժողովի անհատական կազմն ու գործունեության կարգը: Հանձնաժողովի եզրակացությունը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ընդունում է հրաման՝ քաղաքացու կողմից վճարվող գումարի չափի մասին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա հանձնաժողովի կողմից դիմումատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումի պատասխան, որում նշվում են վճարվող գումարի չափը և վճարման հաշվի համարը:>>:

     ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    02.05.2018 - 17.05.2018

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8265

Принт