Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

 

       

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության հետևանքով առաջացող աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը  տարեկան կտրվածքով գերազանցում է երկու հարյուր միլիոն խորանարդ մետր չափանիշը։ Հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ ենթակետը՝  շրջակա միջավայրի նախարարությունը մշակում և հաստատում է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող   կազմակերպությունների ցանկը։ Համաձայն 2024 թվականի հունվարի 4-ի N 23-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի՝  մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման  ցանկը մշակվում է տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների տվյալների հիման վրա։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

    Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա մթնոլորտային օդի վնասակար ներգործություն ունեցող աղբյուրների պետական հաշվառման ցանկի լրամշակում և լիազոր մարմնի կողմից հաստատում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկ՝ հաստատված լիազոր մարմնի կողմից։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

   Ներկայացված նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։                                      

  • Обсуждалось

    31.07.2025 - 15.08.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Государственные доходы, Охрана природы, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1398

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: