ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը․
Վարչապետի որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի թիվ 347-Ա որոշման մեջ լրացում անելու և Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ` ՄՀՀ) կազմում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ընդգրկելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները․
ՄՀՀ-ն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկը նախապատրաստելու, քննարկելու, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին (այսուհետ` Գլոբալ հիմնադրամ) առաջարկություններ ներկայացնելու, ԳՀ-ի դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցելու և այլ` իր կարգավիճակից բխող նպատակներով:
Ներկայացված նախագծով նախատեսվում է լրացում կատարել ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N347-Ա որոշմամբ ստեղծված ՄՀՀ-ի կազմում, ինչը պայմանավորված է ՄՀՀ կազմում ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ընդգրկելու անհրաժեշտությամբ։
Գործող որոշմամբ հաստատված ՄՀՀ կազմը ներառում է պետական տարբեր կառույցների, միջազգային կազմակերպությունների, կրթական, կրոնական, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի 26 ներկայացուցիչների: Առաջարկվող փոփոխության արդյունքում հանձնաժողովը կազմված կլինի 27 անդամից։
Հաշվի առնելով ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դերը հանրային առողջության ոլորտում օրենսդրական քաղաքականության մշակման, բյուջետային վերահսկողության և հանրային վստահության ապահովման գործում՝ նպատակահարմար է այդ հանձնաժողովի նախագահի ներգրավումը ՄՀՀ աշխատանքներում։
3. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Ներկայացված նախագծով նախատեսվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N347-Ա որոշմամբ ստեղծված ՄՀՀ-ի կազմում: Մասնավորապես`
- ՄՀՀ-ի կազմում ներառել ՀՀ ազգային ժողովի ռողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղարության կողմից:
5. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Որոշման նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
-
Обсуждалось
30.07.2025 - 14.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 1638
Принт