Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հայկանուշ Մելիքսեթյան 28.07.2025 22:15:43 | Նախագիծը, որով նախատեսվում է ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկների տպագրությունը պետական բյուջեի միջոցներով, միանշանակ ողջունելի է։ Այն ուսուցչական համայնքի համար կարևոր աջակցություն է՝ ուղղված կրթության բովանդակության միասնական և համակարգված ներկայացմանը։ Հատկապես ընդգծելի են հետևյալ դրական կողմերը. Մեթոդական աջակցություն ուսուցչին. Նախագիծը կարող է զգալիորեն թեթևացնել ուսուցչի պլանավորման, կազմակերպման և գնահատման գործընթացը: Հավասար հնարավորություններ. Պետական ֆինանսավորման շնորհիվ բոլոր ուսուցիչները՝ անկախ համայնքի սոցիալ-տնտեսական պայմաններից, կունենան հավասար իրավունք համապատասխան դասագրքերին։ Կրթության որակի բարելավում. Երբ ուսուցիչն ապահովված է հստակ, լավ մշակված ձեռնարկով, դասավանդումը դառնում է ավելի արդյունավետ և նպատակային։ Շնորհակալ ենք հրաշալի նախագծի համար։ | Շնորհակալություն: | |||
| 2 | Թագուհի Հարությունյան 29.07.2025 14:22:28 | Նախագծում առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ և կարևոր քայլ է։ Ուսուցիչների համար նախատեսված դասագրքերի տպագրությունը պետական միջոցներով կօգնի ապահովել միասնականություն և համահունչ մոտեցում հանրակրթության բովանդակության կազմակերպմանը։ Երբ բոլոր ուսուցիչները կաշխատեն նույն նյութերով, դա կխթանի նաև ծրագրային պահանջների ճիշտ իրագործումը։ Միևնույն ժամանակ առաջարկվում է ապահովել, որ դասագրքերը ուսուցիչներին տրամադրվեն ոչ ուշ, քան ուսումնական տարվա մեկնարկից մեկ ամիս առաջ։ Դա ժամանակ կտա նախապես ծանոթանալու դասագրքի բովանդակությանը, կազմելու դասերի մանրամասն պլաններ և ընդհանուր առմամբ՝ արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը։ Այսպիսի մոտեցումը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ գործ ունենք նոր կամ փոփոխված դասագրքերի հետ։ Ուսուցիչների նախապատրաստվածությունը նման իրավիճակներում վճռորոշ է դասի որակի տեսանկյունից։ | Շնորհակալություն: | |||
| 3 | Ռուբեն Այվազյան 29.07.2025 17:39:49 | Շատ ողջունելի է ուսուցիչների համար դասագրքերի պետական միջոցներով տրամադրումը, ինչը կնպաստի հանրակրթության որակի բարձրացմանը և ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։ Ցանկալի կլինի, որ նման նախաձեռնությունը ներառի նաև ՄԿՈւ համակարգի հանրակրթական բլոկի դասավանդողներին, ովքեր իրականացնում են նույն պետական չափորոշիչներին համապատասխան կրթական գործընթացը։ | Սույն կարգի կարգավորման տիրույթում չէ. նախագիծը վերաբերում է դպրոցներին: | |||
| 4 | Արմինե Գրիգորյան 29.07.2025 19:09:28 | Նախագիծն ունի կրթական և սոցիալական հավասարության խթանման հստակ միտում, ինչը լիովին համահունչ է պետական կրթական ռազմավարության ուղղություններին։ | Շնորհակալություն: | |||
| 5 | Արմինե Գրիգորյան 29.07.2025 19:11:49 | Առաջարկում եմ ստեղծել մոնիթորինգի մեխանիզմ՝ նպատակահարմար է ստեղծել գնահատման համակարգ, որը կվերլուծի, թե ինչպես է այս նախաձեռնությունը նպաստում ուսուցիչների մասնագիտական աճին և կրթության որակի բարելավմանը։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 6 | Ալվարդ Դալլաքյան 29.07.2025 22:49:49 | Հարգելի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հարգելի նախագիծ մշակող պատասխանատուներ, Ձեզ եմ ներկայացնում մի շարք առաջարկություններ՝ ի նպաստ «Հանրակրթական ուսուցիչների համար դասագրքերի պետական բյուջեի միջոցներով տպագրության և տրամադրման» նախաձեռնության առավել արդյունավետ իրագործման։ Վստահ ենք, որ այս համալիր մոտեցումը կնպաստի ծրագրի որակական բարձրացմանն ու կծառայի ուսուցիչների իրական կարիքներին։ 1․ Թվային և ինտերակտիվ տարբերակների հասանելիություն Տպագիր դասագրքերի հետ միասին առաջարկվում է ապահովել դրանց թվային ձևաչափերով տարբերակների մշակումը և տեղադրումը կրթական պաշտոնական հարթակներում։ Դա թույլ կտա ուսուցիչներին օգտվել նյութերից ցանկացած վայրում և ցանկացած պահին՝ խթանելով ճկուն ու ժամանակակից ուսուցում։ 2․ Լրացուցիչ ուսումնական ռեսուրսների տրամադրում Բացի դասագրքերից, օգտակար կլինի տրամադրել թեմատիկ տեսանյութեր, առաջադրանքների բազաներ, գնահատման գործիքակազմ և առցանց հարթակում օգտվելու ուղեցույցներ։ 3․ Մասնագիտական համայնքների խթանում Խրախուսել ուսուցիչների միջև մասնագիտական համագործակցությունը՝ դասագրքերի հիման վրա ստեղծելով առարկայական մեթոդական խմբեր, ուսուցչական համայնքներ և փորձի փոխանակման միջավայրեր։ 4. Հետադարձ կապի և գնահատման համակարգի ներդրում Անհրաժեշտ է ստեղծել պարզ և մատչելի հարթակ, որի միջոցով ուսուցիչները կկարողանան հայտնել դասագրքերի կիրառման ընթացքում նկատած դժվարությունները, ներկայացնել առաջարկներ և կիսվել հաջողված փորձերով։ Համոզված եմ, որ վերը ներկայացված առաջարկների ներառումը կզարգացնի նախաձեռնության ազդեցությունը հանրակրթության ոլորտում՝ դարձնելով այն ոչ միայն նյութական, այլև խորքային մասնագիտական աջակցություն մեր ուսուցիչներին։ Հարգանքներով՝ Ալվարդ Դալլաքյան | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 7 | Ալվարդ Դալլաքյան 07.08.2025 10:27:46 | Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի նախարար, «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար դասագրքերի պետական բյուջեի միջոցներով տպագրության և տրամադրման» նախագիծը ողջունելի է և սպասված: Առաջարկում եմ ուսուցիչների համար նախատեսվող դասագրքերի ստեղծման, վերանայման և թարմացման գործընթացում ներգրավվեք համապատասխան մասնագիտական փորձ ունեցող գործող ուսուցիչներ՝ ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական մասնակցությունն ապահովելու նպատակով ։ | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 8 | Հերմինե Ազատյան 30.07.2025 21:17:53 | Հարգելի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Իմ կարծիքով դրանք արտահայտում են կրթական ոլորտում մասնագիտական աջակցություն, պահանջվող գործիքների ապահովում և որակի բարելավմանն ուղղված քայլ։ Ես ողջունում եմ նման նախագիծը, որովհետև ես ինքս լինելով դպրոցի ուսուցչուհի, այն համարում եմ խիստ անհրաժեշտ։ Հարգանքներով` Հերմինե Ազատյան | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 9 | Լուսինե Հակոբյան 31.07.2025 20:20:13 | Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի’ նախարար, «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար դասագրքերի պետական բյուջեի միջոցներով տպագրության և տրամադրման» նախաձեռնությունը ողջունելի է և շատ սպասված:Առաջարկում եմ մեկնարկել նաև հետադարձ կապի համակարգ՝ ուսուցիչների կարծիքներն ու առաջարկները հավաքելու նպատակով։ Հարգանքներով՝ Լուսինե Հակոբյան | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 10 | Ռուզաննա Վերանյան 01.08.2025 10:51:31 | Հարգելի նախագիծ մշակող պատասխանատուներ, ձեզ եմ ներկայացնում մի շարք առաջարկություններ՝ ի նպաստ «Հանրակրթական ուսուցիչների համար դասագրքերի պետական բյուջեի միջոցներով տպագրության և տրամադրման» նախաձեռնության առավել արդյունավետ իրագործման։ 1․Մեթոդական ուղեցույցները լինեն տեղայնացված տվյալ դասանյութի շրջանակներում,և հիանալի օգնություն կլինի տեսադասերի մշակումը,այսինքն տվյալ մեթոդական հնարի կիրառումը տեսադասի միջոցով։ 2․ Լրացուցիչ ուսումնական ռեսուրսների տրամադրում բացի դասագրքերից, օգտակար կլինի տրամադրել գործնական և ամփոփիչ աշխատանքեր,քանի որ իսկապես բարդ է ուսուցչի համար ,այդ ամենը կազմել է։ 3․ Հայտարարել մեթոդական շաբաթներ,որպեսզի մեթոդների տեղայնացումը լինի առավել իրատեսական։ 4. Հետադարձ կապի և գնահատման համակարգի ներդրում է անհրաժեշտ է ստեղծել պարզ և մատչելի հարթակ, որի միջոցով ուսուցիչները կկարողանան հայտնել դասագրքերի կիրառման ընթացքում նկատած դժվարությունները, ներկայացնել առաջարկներ,որը իսկապես կենթադրի արդյունավետ աշխատանք։ 5․Մրցութային կարգով սահմանել մեթոդական մրցույթներ և լինեն դրամական խրախուսումներ,որը վստահաբար կարող եմ ասել կլինի մեդոթական ստեղծարարության լայն ազդակ։ Սիրով ՝ Ռուզաննա Վերանյան | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 11 | Ռուզաննա Վերանյան 01.08.2025 10:51:31 | Այս նախաձեռնությունը կլինի ժամանկաի մեծ խնայում ուսուցչի համար,նաև ֆինանսական մեծ օգնություն։ | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 12 | Լուսինե Մաթոսյան 01.08.2025 16:48:32 | Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի նախարար, «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար դասագրքերի պետական բյուջեի միջոցներով տպագրության և տրամադրման» նախագիծը ողջունելի է և սպասված: Առաջարկում եմ ուսուցիչներին թղթային տարբերակով տրամադրել նաև մեթոդական ձեռնարկներ։ Համցանցով կրթական փոփոխությունների իրազեկումը ավելի արագ է, բայց դասագրքով աշխատող միջին և ավագ սերնդի ուսուցիչների համար նախընտրելի է թղթային տարբերակը։ Հարգանքներով՝ Լուսինե Մաթոսյան։ | Նախագծով առաջարկվող կարգավորումները միտված են ուսուցիչների համար դասագրքերի տպագրության գործընթացի կարգավորմանը: Շնորհակալություն: | |||
| 13 | Սուսաննա Մխիթարյան 01.08.2025 23:25:45 | «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար դասագրքերի պետական բյուջեի միջոցներով տպագրության և տրամադրման» նախաձեռնությունը ողջունելի է և շատ սպասված: Շնորհակալութնուն նախագծի հեղինակներին։ Առաջարկում եմ մշակել նաև հետադարձ կապ ապահովող համակարգ՝ ուսուցիչների կարծիքներն ու առաջարկները անհրաշեծտ ուսումնական ռեսուրսների վերաբերյալ հավաքելու նպատակով։ | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 14 | Տաթև Մարտիրոսյան 04.08.2025 20:20:39 | Հրաշալի որոշում է։ Հաշվարկած տպաքանակի պատճառով անգամ գրախանութներից (հրատարակչությունից) հնարավոր չէր լինում գիրք ձեռք բերել։ Շնորհակալ ենք։ | Շնորհակալություն: | |||
| 15 | Լուիզա Թոփուզյան 04.08.2025 22:46:34 | Ողջունելի և գովելի նախաձեռնություն է։Շնորհակալ ենք ուսուցչին մասնագիտական գրքերով ապահովելու,աջակցելու և կրթական որակյալ բարեփոխումների համար։ | Շնորհակալություն: | |||
| 16 | Աստղիկ Խաչատրյան 05.08.2025 14:41:46 | Սա կարևոր լրացում է, քանի որ ամրապնդում է նորամուծությունների աջակցման դերը պետական կառավարման համակարգում։Այն ենթադրում է մեթոդական կազմակերպված աջակցություն ուսուցիչներին, որի արդյունքում հանրակրթական դպրոցներում ուսուցիչները կապահովվեն արդի և որակյալ մասնագիտական գրականությամբ, որն իր հերթին կնպաստի դասավանդման մեթոդների զարգացմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Առաջարկում եմ սահմանել չափելի ցուցանիշներ, օրինակ․ առնվազն 1 ուղեցույց մշակել յուրաքանչյուր տարում և կազմակերպել տարեկան առնվազն 2 մեթոդական սեմինարներ: Ցանկալի է նաև նախագծում հստակ նշել պատասխանատու անձանց։ Անհրաժեշտ է հստակեցնել՝արդյոք նախատեսվում է լրացուցիչ ֆինանսավորում և ինչ աղբյուրներից։ Երբ պետությունը հոգ է տանում ուսուցչի անհրաժեշտ միջոցների մասին, դա ցույց է տալիս պետական վերաբերմունքը ուսուցչի աշխատանքի հանդեպ՝ բարձրացնելով նրա մոտիվացիան։ Շնորհակալություն։ | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 17 | Անահիտ Չոմարյան 05.08.2025 16:41:52 | «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար դասագրքերի պետական բյուջեի միջոցներով տպագրության և տրամադրման»վերաբերյալ նախագիծը սպասված էր և անհրաժեշտ ուսուցիչների համար։ Առաջարկում եմ նաև տրամադրել մեթոդական ձեռնարկներ, քանի որ վերջիններս բավականին թանկ արժեն և ուսուցիչների համար դժվար է ձեռք բերել դրանք, նամանավանդ ,որ մի քանիսն են՝ կապված առարկաների և դասարանների քանակի հետ։ | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 18 | Արմինե Աղասյան 05.08.2025 23:03:21 | Հարգելի՛ տիկին Անդրեասյան. ,,Հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար դասագրքերի պետական բյուջեի միջոցներով տպագրության և տրամադրման ,, նախաձեռնությունը խիստ կարևոր և անհրաժեշտ է գործող ուսուցչի համար:Այն կապահովի դասագրքի,որպես ուսումնական անհրաժեշտ գործիքի,մշտապես հասանելի լինելու հանգամանքը, որը միշտ չէ, որ ապահովում է էլեկտրոնային դասագիրքը:Ձեր նախաձեռնությունը լուրջ ֆինանսակաաջակցություն է ուսուցչի համար ( հատկապես դասվարների, որոնք ստիպված են ձեռք բերել դասավանդվող բոլոր առարկաների դասագրքերը) , քանի որ ուսուցիչը,ինչպես սովորողը, մշտապես օգտվում է դասագրքից: Շնորհակալ եմ նախագծի հեղինակներին և Ձեզ` խնդրի անհապաղ կարգավորման համար:Եթե հնարավոր է, ուշադրության կենտրոնում պահեք նաև մեթոդական ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի հարցը: | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 19 | Արևիկ Հարությունյան 07.08.2025 16:17:24 | Հարգելի՛, ՀՀԿԳՍՄ նախարարություն Շնորհակալություն եմ հայտնում կրթության ոլորտին աջակցության տրամադրման այս կարևոր նախաձեռնության համար։ Գնահատում եմ Ձեր հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ուղղված կրթական միջավայրի բարելավմանը, նյութատեխնիկական բազայի հզորացմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը։ Միաժամանակ, որպես առաջարկություն, կցանկանայի շեշտադրել հետևյալ կարիքը․ Հարգանքով՝ Արմավիրի մարզի Դաշտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի՝ Արևիկ Հարությունյան | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 20 | Արևիկ Հարությունյան 07.08.2025 16:17:24 | . | . | |||
| 21 | Սուսաննա Մուղդուսյան 08.08.2025 14:12:46 | Հանրակրթության ոլորտի բարեփոխումները, համապատասխան հարաբերությունների լավարկմամբ հանդերձ, ուսուցիչների համար ստեղծում են որոշ դժվարություններ և խնդիրներ, որոնք հաղթահարելու առումով անելիքներ, անշուշտ, դեռ կան: Հրամանի նախագծով նախատեսվող՝ պետական բյուջեի միջոցների հաշվին ուսուցիչների համար դասագրքերի տպագրման վերաբերյալ իրավակարգավորումն, անվերապահ, կնպաստի ուսումնական գործընթացի առավել արդյուն արդյունավետ անխափան կերպով իրականացմանը՝ ապահովելով դրական արդյունքներ: Անհրաժեշտ միջոցներով ապահովվածությունը ուսուցչի լավ աշխատանքի կարևոր երաշխիք է: Ողջունում եմ նախագիծը։ Հարգանքով ՝ Սուսաննա Մուղդուսյան | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 22 | Արմինե Սարգսյան 08.08.2025 16:27:09 | Հաշվի առնելով խնդրի կարևորությունը նշեմ հատկապես 10-րդ դասարանի հայոց պատմության մոդուլի թղթային առկայության հարցը,քանի որ էլեկտրոնային հղումն ունենալը մեղմ ասած քիչ է դասապրոցեսում ներգրավվածություն ապահովվելու համար: | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 23 | Հռիփսիկ Նազարյան 12.08.2025 16:37:53 | Սա չափազանց կարևոր և դրական քայլ է, որն ուղղակիորեն բխում է կրթության որակի բարելավման և ուսուցչի դերի բարձրացման պետական ռազմավարությունից։ Այս նախաձեռնությունը կապահովի, որ Հայաստանի բոլոր ուսուցիչները, անկախ դպրոցի գտնվելու վայրից (մայրաքաղաք, մարզ, սահմանամերձ գյուղ) կամ ֆինանսական հնարավորություններից, ունենան հավասար հասանելիություն որակյալ, պետականորեն երաշխավորված ուսումնական նյութերին։ Սա գործնական աջակցություն է ուսուցչին։ Այն նաև թեթևացնում է ֆինանսական հոգսը, ինչը կարևոր սոցիալական և մոտիվացիոն գործոն է։ Թեև նախաձեռնությունն իր նպատակով անթերի է, դրա իրագործման արդյունավետությունը կարելի է էականորեն բարձրացնել՝ հաշվի առնելով հետևյալ դիտարկումները՝ • իրավական ակտում կամ դրա կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերում սահմանել հստակ վերջնաժամկետ դպրոցներին ձեռնարկների մատակարարման համար (օրինակ՝ ոչ ուշ, քան յուրաքանչյուր ուսումնական տարվա օգոստոսի 20-ը)։ • ստեղծել հետադարձ կապի պարզ և պաշտոնական մեխանիզմ (օրինակ՝ ԿԶՆԱԿ-ի հարթակում), որի միջոցով ուսուցիչները ուսումնական տարվա ընթացքում կամ վերջում կկարողանան ներկայացնել իրենց դիտարկումները և առաջարկությունները տվյալ ուսումնամեթոդական նյութերի վերաբերյալ, կամ «Գնահատման առաջադրանքների ազգային թվային հարթակ»՝ պետական չափորոշիչներին համապատասխան, անընդհատ թարմացվող առաջադրանքների առցանց շտեմարան։ Որը կվերահսկվի ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից: Սա թույլ կտա շտկել բացթողումները և վերահսկել կրթության շարունակական զարգացումը: Հարգանքներով՝ Հռիփսիկ Նազարյան: | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 24 | Հերիքնազ Գևորգյան 12.08.2025 23:59:34 | Իմ կարծիքով շատ հաջող նախագիծ է,որովհետև ,այսօր,երբ բոլոր դասագրքերը փոխվում են,ուսուցչի համար շատ կարևոր է,դրանք,ւ հատկապես ,մեթոդական ձեռնարնները ձեռքի տակ ունենալը։ | Շնորհակալություն: |