Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Էլլա Մարտիրոսյան 27.07.2025 13:08:08 Սահմանված է, որ 30֊25 աշխատանքային օր առաջ պետք է հայտարարություն հրապարակել, սակայն պարզ չէ հետաձգման դեպքում մեկնարկի ժամկետը, կամ թե ինչպիսին կլինի փոփոխության հետևանքը։ Առաջարկում եմ՝ հրապարակման՝ գործողությունների և համարների կրկնվող թվային շեղումների դեպքում ավտոմատ ժամկետներ սահմանել․ օրինակ՝ հրապարակումից 3 կամ 4 օր անց սկսվեր փաստաթղթերի ընդունումը։ Լիազորված մարմինը հաստատության համակարգողի պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ կառավարման նոր համակարգի չանցած ուսումնական հաստատության տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից հաշված՝ առավելագույնը 30, բայց ոչ պակաս, քան 25 աշխատանքային օր առաջ հրապարակում է հայտարարություն՝ հաստատության համակարգողի թափուր տեղն զբաղեցնելու համար: Սա հետաձգման ենթակա չէ։ Մնացած ժամկետները Ձեր կողմից նշված «ավտոմատ ժամկետներ» են։
2 Էլլա Մարտիրոսյան 27.07.2025 13:08:08 Նախատեսված չէ, թե ո՞ր դեպքում հավակնորդը չի կարող մասնակցել հարցազրույցին։ Առաջարկում եմ՝ հստակ գրավոր ցուցակ կազմել․ օրինակ՝ նախկին համակարգողի կամ, ենթադրենք, դպրոցի տնօրենի փաստացի գծով ենթակայազերծ գործառույթ կամ շահերի ռեալ բախում և այլն։ Հաստատության համակարգողը պետք է չունենա «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 25-րդ և 27-րդ մասերով սահմանված սահմանափակումները, մասնավորաբար՝ «նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձինք»:
3 Էլլա Մարտիրոսյան 27.07.2025 13:19:18 Կարգում նշված է, որ եթե թափուր տեղում առաջադրված հավակնորդ չլինի կամ ոչ մեկի հետ պայմանագիր չկնքվի, 3 օրվա մեջ պետք է նոր հայտարարություն հրապարակել։ Առաջարկում եմ , որ հրապարակման հետ միասին սահմանվի նոր ինստրուկցիա, թե որակավորման ինչ չափանիշներ են անհրաժեշտ․ օրինակ՝ նվազագույն ուսումնական աշխատանքային ստաժ, թեկնածուների կարգավորման փորձ և այլն։ Տրամաբանական է, որ հաստատության համակարգողի թափուր տեղի համար հայտարարվող հին և նոր հայտարարությունները պարունակեն համանման պայմաններ։
4 Արփինե Հոբոսյան 28.07.2025 00:32:05 Առաջարկում եմ համակարգողի նշանակման կարգում ամրագրել նաեւ այն կետը, որով նույն դպրոցի նախկին տնօրենը չի կարող նույն դպրոցում համակարգող նշանակվել ( հատկապես այն պարագայում , երբ տնօրենի մրցույթի համար դիմում են եւ չեն հաղթահարում)։ Քանզի փորձը բազմաթիվ դեպքերում ցույց է տալիս, որ դպրոցների մի մասում համակարգող են նշանակվում նախկին տնօրենները իսկ նրանց մի մասը չհաշտվելով նոր իրականության եւ նոր աշխատանքային պարտականությունների հետ խաթարում են դպրոցի բնականոն կյանքը եւ կառավարումը , հատկապես այն դպրոցներում որտեղ տնօրենի պաշտոնը թափուր է Հաստատության համակարգողը պետք է չունենա «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 25-րդ և 27-րդ մասերով սահմանված սահմանափակումները, մասնավորաբար՝ «նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձինք»:
5 Հերիքնազ Գևորգյան 29.07.2025 23:33:53 Առաջարկում եմ հստակեցնել ընթացակարգի ժամկետները,որպեսզի ռեալ հավակնորդը կարողանա ժամանակը ճիշտ կառավարել և չուշանա ։ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման» կարգում հստակ նշված են ընթացակարգային բոլոր ժամկետները։
6 Գոհար Ասատրյան 07.08.2025 09:39:29 Երկարաժամկետ պաշտոնի թափուր մնալը կարող է ազդել հաստատության աշխատանքային արդյունավետության վրա։ Առաջարում եմ սահմանել, որ եթե 2 անգամ հայտարարված մրցույթը ձախողվում է (մասնակիցներ չկան կամ չեն համապատասխանում), ապա լիազորված մարմինը կարող է առաջարկել ուղիղ նշանակման մեխանիզմ՝ հաստատության խորհրդի հիմնավոր առաջարկության հիման վրա։ Ձեր առաջարկը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կներառվի նախագծում։
7 Գոհար Ասատրյան 07.08.2025 09:39:29 Համակարգչային գրագիտությունը նշված է որպես ինքնակենսագրության մաս։ Սակայն վարչատնտեսական համակարգողի պաշտոնը ենթադրում է լուրջ թվային ու ֆինանսական հմտություններ։ Առաջարկում եմ կարգի 8-րդ կետում ավելացնել՝ «Նախընտրելի է համակարգչային գրագիտության և ֆինանսական կառավարման հմտությունների առկայությունը»։ Ձեր առաջարկը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կներառվի նախագծում։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: