ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում ամրանների շրջանառության ոլորտին առնչվող իրավակարգավորումները առավելապես վերաբերվում են բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներին, անվտանգությունը բնութագրող ցուցանիշներին, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջներին, շրջանառության դուրսբերման կանոններին, համապատասխանության գնահատման ընթացակարգերին, որոնք ՀՀ-ում կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 607-Ն որոշման շրջանակներում (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ)։
Համաձայն վերոնշյալ Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետի՝ նշված տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան թվարկված պողպատե արտադրանքի վրա, որի ցանկը նոր 7214 20 000 0 ԱՏԳ ԱԱ ծածկագրով («Ամրանային ձողեր՝ փորվածքներ, ելուստներ, ակոսներ կամ այլ դեֆորմացիաներ ունեցող` ստացված գլոցման պրոցեսում կամ ոլորված գլոցումից հետո») լրացնելու անհրաժեշտություն է առաջացել։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Մինչև 2024 թվականը ամրանների համապատասխանության գնահատման ամբողջական գործընթացը չէր ապահովում հավատարմագրված մարմինների կողմից, քանի որ փորձարկման լաբորատորիաները չունեին համապատասխան կարողություններ տեխնիկական կանոնակարգով սահմանված արտադրանքի բոլոր ցուցանիշների մասով լաբորատոր փորձարկում իրականացնելու համար, ինչի հետևանքով չեն տրվել համապատասխանության սերտիֆիկատները։
Խնդրին լուծում տալու նպատակով Նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի տեխնիկական կանոնակարգում լրացում է կատավել այնպիսի մեթոդ, որին համապատասխան հավատարմագրված փորձարկման 2 լաբորատորիաները ներկայումս կարողանում են իրականացնել ամբողջական լաբորատոր փորձարկում (տեխնիկական կանոնակարգում բացակայել է գազաանալիզատորներով գազերի (O2, N, H2) որոշման մեթոդիկան (միջպետական ԳՕՍՏ 17745 ստանդարտը), որը հնարավորություն է տալիս քիմիական ցուցանիշները այդ սարքավորումներով որոշել արագ և անվտանգ)։
Այնուհետև, ՄՊՀ գործընկերների կողմից հարջորդել է ամրանների ԱՏԳ ԱԱ 7214 20 և ԱՏԳ ԱԱ 7214 99 ծածկագրերի մասով վերլուծական աշխատանքը, համաձայն որոնց 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ներմուծված մետաղական ամրանների 98 տոկոսը դասակարգված են եղել ԱՏԳ ԱԱ 7214 20 այն ծածկագրի ներքո («փորվածքներ, ելուստներ, ակոսներ կամ այլ դեֆորմացիաներ ունեցող` ստացված գլոցման պրոցեսում կամ ոլորված գլոցումից հետո»), որը ներառված չէ տեխնիկական կանոնակարգում (տեխնիկական կանոնակարգում ներառված են 7214 99, 7213 91 100 0, 7213 99, 7217 10, 7312 10 ԱՏԳ ԱԱ ծածկագրերը):
Այնուամենայինիվ, խնդրին լուծում տալու նպատակով Նախարարության կողմից մանրամասն ուսումնասիրվել են ԱՏԳ ԱԱ 7214 20 և ԱՏԳ ԱԱ 7214 99 ծածկագրի ներքո դասվող ապրանքատեսակների կիրառման նշանակությունը և օգտագործման ոլորտը, որի արդյունքում եզրահանգել են ԱՏԳ ԱԱ 7214 20 ծածկագրի ներքո ներառված արտադրանքը տեխնիկական կանոնակարգման մեջ ներառելու անհրաժեշտությանը, ինչը փաստել են նաև շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները Նախարարությունում կայացած քննարկումների ժամանակ։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Տեխնիկական կանոնակարգում ներառել նաև 7214 20 000 0 ԱՏԳ ԱԱ ծածկագրում ներառված արտադրանքը՝ «Ամրանային ձողեր՝ փորվածքներ, ելուստներ, ակոսներ կամ այլ դեֆորմացիաներ ունեցող` ստացված գլոցման պրոցեսում կամ ոլորված գլոցումից հետո»՝ հաշվի առնելով, որ առաջարկվող ԱՏԳ ԱԱ 7214 20 և Տեխնիկական կանոնակարգում արդեն առկա ԱՏԳ ԱԱ 7214 99 ծածկագրերի ներքո դասվող ապրանքատեսակները ունեն կիրառման նույն նշանակությունը։
Ներկայացվող փոփոխությունը հնարավորություն կընձեռի արգելել առանց համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետության տարածքում նշված ԱՏԳ ԱԱ-ի ներքո գտնվող արտադրանքի շրջանառությունը:
4․Կարգավորման նպատակը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի կարգավորման նպատակը՝ 7214 20 000 0 ԱՏԳ ԱԱ ծածկագրով ներկայացվող արտադրանքը «Ամրանային ձողեր՝ փորվածքներ, ելուստներ, ակոսներ կամ այլ դեֆորմացիաներ ունեցող` ստացված գլոցման պրոցեսում կամ ոլորված գլոցումից հետո» Տեխնիկական կանոնակարգում ներառելն է՝ մարդու կյանքի, առողջության վրա բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների ազդեցության ռիսկի աստիճանի գնահատման և անվտանգության ապահովման համար։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ 7214 20 000 0 ԱՏԳ ԱԱ ծածկագրով ներկայացվող արտադրանքը «Ամրանային ձողեր՝ փորվածքներ, ելուստներ, ակոսներ կամ այլ դեֆորմացիաներ ունեցող` ստացված գլոցման պրոցեսում կամ ոլորված գլոցումից հետո» կկանոնակարգվի Տեխնիկական կանոնակարգով։
7․ Այլ տեղեկություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 11-րդ «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» կետի՝ մասնավորապես 11․4-րդ ենթակետի «2023-2026 թթ մարդու առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի պահպանություն՝ ըստ անհրաժեշտության նոր տեխնիկական կանոնակարգեր մշակելու, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու միջոցով» դրույթից։
-
Обсуждалось
24.07.2025 - 08.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Градостроителство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 977
Принт