Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1581-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Իրավական  ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ»-ի ծրագրում  ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու հանգամանքից:

Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում հստակեցվում է ցանկում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական միջամտության անհրաժեշտությունը՝ հիմնվելով իրականացվող պարբերական ուսումնասիրությունների վրա, ինչպես նաև ցանկը համալրվում է նոր հաստատություններով՝ նպաստելով նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի արդյունավետության բարձրացմանը: Նախադպրոցական կրթության վաղ հասանելիությունը էական ազդեցություն ունի սաների հետագա կրթական արդյունքների վրա. ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, լավագույն ազդեցությունը լինում է սաների՝ նախադպրոցական կրթության մեջ երեք և ավելի տարի ընդգրկված լինելու դեպքում: Նախադպրոցական կրթության հասանելիությունը կարող է նաև էական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման տեսանկյունից՝ ստեղծելով ծնողների զբաղվածության բարենպաստ պայմաններ:

Բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները:

Գյուղական բնակավայրերի հաստատությունները կարող են  ընդլայնել իրենց նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կարող են գործել կրթահամալիրներ, որտեղ իրականացվելու են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր։

  • Обсуждалось

    23.07.2025 - 07.08.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1091

Принт

Предложения

Լուսինե Մաթոսյան

04.08.2025

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի նախարար, «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ» նախագիծը կարևոր նախագծերից է, որը որական փոփոխություն կմտցնի կրթության ոլորտում։ Առաջարկում եմ՝ հատկապես ուշադրություն դարձնել այն գյուղական համայնքներին, որոնք չունեն և՛ նախակրթարան, և՛ մանկապարտեզ, երեխաների մեծ մասը չեն հաճախում մանկապարտեզ կամ որևէ նախադպրոցական կրթօջախ։ Հարգանքներով Սարամեջի միջն․ դպրոցի ուսուցիչ՝ Լուսինե Մաթոսյան։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: