Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 982-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 982-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

          «Հայատանի Հանրապետության կառավարության 2025 թվականի  հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացի Դավիթ Երվանդի Սիմոնյանի կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:

  1. Ընթացիկիրավիճակը և կարգավորման նպատակը

       ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների (այսուհետ՝ կարգ) համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ գործող կարգի համաձայն կայացված եզրակացությունը հաշվի առնելով:

        Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող՝ կարգի 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի համաձայն՝ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող), քաղաքացիները: Գործող կարգի պայմաններին բավարարում է քաղաքացի Դավիթ Երվանդի Սիմոնյանը (ծնվ.՝ 08.05.2007 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Ավան, Դուրյան թղմ., շ. 45, բն. 30, Մելբուռնի համալսարան, նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ), ում տվյալները ներառված են եղել ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 982-Ա որոշման ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի փաթեթում՝ առդիրում, սակայն թյուրիմացաբար  նրա տվյալները նախագծում չեն ներառվել: Նա տարկետման համար դիմումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացրել սահմանված ժամկետում՝ 25.04.2025 թ. (դիմումի գրանցումը՝ Մ- 28812-25) և փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո կազմվել է դրական եզրակացություն, որ նա կարող է հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի՝ Մելբուռնի համալսարանում սովորելու համար:

         «Հայատանի Հանրապետության կառավարության 2025 թվականի  հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Ակնկալվողարդյունքը

       «Հայատանի Հանրապետության կառավարության 2025 թվականի  հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին»» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի նվաճումներ ունեցող քաղաքացի Դավիթ Երվանդի Սիմոնյանի կրթության անըհդհատությունը և շարունակականությունը:

  1. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի դ-ը պարբերությունից:

 

  • Обсуждалось

    23.07.2025 - 08.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1320

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: