Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունում գործում են մի շարք օրենքներ, որոնք նախատեսում են որոշակի տպաքանակ ունեցող մամուլում տարաբնույթ տեղեկությունների հրապարակման պահանջ։ Նշված պահանջն արդիական է եղել նախկինում, երբ տպագիր մամուլը հանրության իրազեկման հիմնական միջոցն էր և այդպիսի նորմերը միտված են եղել հանրության լայն շրջանակների տեղեկատվության հասանելիությունն ապահովելուն՝ հրապարակային ծանուցելուն։

Սակայն, վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը, թվային հարթակների հասանելիությունն ու դրանց միջոցով տեղեկությունների տարածման շրջանակը փաստում են տպագիր մամուլով տեղեկատվության հրապարակման ժամանակավրեպ լինելը։ Տպագիր մամուլը կորցրել է իր նախկին տարածումն ու դերակատարումը։ Բացի այդ, տպագիր մամուլում հրապարակման գործընթացը բավականին ծախսատար է։

Այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի հասանելիության սահմանափակման և լրացուցիչ ծախսերի: Հետևաբար, տպագիր մամուլի հրապարակումները ներկայումս չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձև տեղեկատվության տարածման համար։

Ավելին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև կայքում: Այսինքն, ցանկացած դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում տեղեկատվության հրապարակումը պարտադիր է: Այս պայմաններում լիովին բացակայում է տպագիր մամուլում հրապարակային ծանուցման անհրաժեշտությունը:

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Գործող կարգավորումների վերանայումը բխում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ իրավական դաշտի ներդաշնակեցման անհրաժեշտությունից, մասնավորապես՝ որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու պահանջն անհրաժեշտ է փոխարինել azdarar.am պաշտոնական ծանուցումների կայքում հրապարակման պահանջով։ Այս փոփոխությունը կբարձրացնի տեղեկատվության հասանելիությունն ու տարածման արդյունավետությունը, կնվազեցնի իրավական գործընթացների նյութական ծախսերը և կխթանի ՀՀ-ում թվայնացման ռազմավարության իրականացումը։

Էստոնիայում դեռևս 2010 թվականից իրավական ակտերի և հրապարակային ծանուցումների միակ պաշտոնական աղբյուրը հանդիսանում է Elektrooniline Riigi Teataja (eRT) էլեկտրոնային պետական հարթակը։[1] Այս հարթակում հրապարակվում են ոչ միայն օրենքները, այլև բոլոր իրավական և վարչական ակտերը, որոշումներ, ծանուցումներ ու հայտարարություններ, որոնք նախկինում կարող էին տպագրվել մամուլում։

Լատվիայի պետական իրավական հրապարակումների պաշտոնական աղբյուրը Latvijas Vēstnesis-ն է՝ հասանելի www.vestnesis.lv-ում[2]։ 2012 թվականից այս հարթակը համարվում է իրավական ակտերի և ծանուցումների միակ պաշտոնական էլեկտրոնային աղբյուրը։ Տպագիր տարբերակը 2012 թվականից դադարեցրել է գործառույթները՝ անցնելով ամբողջական թվայնացման։

Գերմանիայում գործող «Դաշնային տեղեկագիրը» (Bundesanzeiger)[3] Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտոնական հրապարակման և հայտարարությունների մարմին է, վերահսկվում է Դաշնային արդարադատության և սպառողների պաշտպանության նախարարության կողմից։ Նախկինում տպագիր տարբերակով հրապարակվող Bundesgesetzblatt-ը 2023 թվականից սկսած ամբողջությամբ թվայնացվել է:

Ներկայացված արտասահմանյան երկրների փորձը փաստում է, որ էլեկտրոնային հրապարակման համակարգը ոչ միայն լիարժեք կերպով կարող է փոխարինել տպագիր մամուլին, այլ նաև՝ գերազանցել նրան՝ մատչելիությամբ և արդյունավետությամբ։

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվող փոփոխությունների նպատակն է վերացնել ծանուցումները որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կատարվող հրապարակմամբ։

Առաջարկվող կարգավորումը կհանգեցնի հրապարակման գործընթացի արդիականացմանը և իրենց արդյունավետությունը կորցրած իրավակարգավորումների փոխարինմանը ժամանակին առավել համահունչ և կիրառելի իրավակարգավորումներով։ Իրավական տեղեկատվության կենտրոնացումն ու միասնականացումն azdarar.am պաշտոնական էլեկտրոնային հարթակում կնպաստի նաև իրավական գործընթացների թվայնացմանը և պարզեցմանը։

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։ Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների աճ, քանի որ կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար պետական բյուջե գանձվում է վճար։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշման հավելված N 2-ով հաստատված՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 11-րդ կետից:

 

[1] https://www.riigiteataja.ee/en/

[2] https://www.vestnesis.lv/

[3] https://www.bundesanzeiger.de/pub/en/start?2&utm_

  • Обсуждалось

    21.07.2025 - 06.08.2025

  • Тип

    Закон

  • Область

    Электронная юстиция, Обеспечения свободы информации, Информационные технологии

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1375

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: