Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Արմինե Ալեքսանյան 21.07.2025 23:15:35 Նախատեսել մեխանիզմ՝ նախագծի շրջանակներում հաստատված կարգերը և պահանջները պարբերաբար վերանայելու և անհրաժեշտության դեպքում թարմացնելու համար։ Կրթական համակարգը դինամիկ է, և պահանջները կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում։ Սա կապահովի կարգավորման արդիականությունը և արդյունավետությունը։ Որոշակի պարբերականությամբ կարելի է անցկացնել հարցումներ և քննարկումներ ուսուցիչների, տնօրենների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կարծիքներ և առաջարկություններ ստանալու համար։ Կցանկանայի խիստ հետևողական լինեիք այն կազմակերպություններին, որոնք սեմինարներ են անցկացնում ուսուցիչներին տարակարգի փաթեթի հավաքագրման գործում: Կարելի է դպրոցի տնօրեններին մշտադիտարկման արդյունքների տեղեկանքի ձևանմուշ ուղարկել, որ իմանան ինչ ներառեն տեղեկանքի մեջ: Շնորհակալություն դիտարկումների համար:
2 Լուսինե Մինասյան 22.07.2025 17:17:08 Առաջարկում եմ տարակարգի շնորհման գործընթացում հաշվի առնվել նաև ուսուցչի ներգրավվածությունը կրթական այլ հարթակներում (օրինակ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, «Թումո», «Սմարթ կենտրոն» և այլն), որի վերաբերյալ ներկայացվում է հաստատող փաստաթուղթ՝ պայմանագիր, տեղեկանք կամ այլ իրավական փաստաթուղթ։ Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
3 Ռուբեն Այվազյան 23.07.2025 00:13:03 Առաջարկում եմ ապահովել վերոնշյալ պահանջների իրականացման գործընթացի պարզեցում և թվայնացում՝ դպրոցներին տրամադրելով ուղեցույցներ և միասնական էլեկտրոնային ձևաչափեր։ Սա կխթանի փաստաթղթերի ամբողջականությունը, կնվազեցնի վարչարարությունը և կապահովի գնահատման գործընթացի թափանցիկությունը։ Շնորհակալություն: Տարակարգի համար դիմելու գործընթացի թվայնացումը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում:
4 Ռուբեն Այվազյան 25.07.2025 14:59:36 Առաջարկում եմ տարակարգ շնորհելու դեպքում ևս սահմանել դրույքաչափի գործակից՝ նմանապես կամավոր ատեստավորման համակարգին։ Օրինակ՝ հիմք ընդունել 150,000 դրամ՝ որպես բազային հավելավճար, և դրա վրա գումարել համապատասխան աստիճանի հավելավճարը՝ կախված տարակարգից։ Այս մոտեցումը կնպաստի արժևորմանը, կխթանի մասնագիտական զարգացումը և կնվազեցնի կամավոր ատեստավորմանն ու տարակարգին վերաբերող անհամաչափությունները։ Յուրաքանչյուր միջոցառման համար ֆինանսավորումը տվյալ տարվա բյուջեով նախատեսված չափով է հատկացվում, ուստի այս և առաջիկա տարիների համար հարցը չի կարող քննարկվել:
5 Մարգարիտ Սարգսյան 23.07.2025 06:52:49 Խրթին կարգ է․ կարգերը պետք է մատչելի լինեն, գործածության համար հարմար, հղումները ակտիվ, հստակ կարգավորումներով։ Ասենք՝ 1․ ․․․շրջանակում նախարարության կողմից երաշխավորված որևէ դասընթացի վերապատրաստման վկայական-որտեղ է հղումը,այստեղ ընդգրկվա՞ծ են միջազգային, այլընտրանքային ծրագրերով վերապատրաստումներ։ 2․նախարարության հետ համագործակցող (նախարարության կողմից երաշխավորված) տեղական կամ միջազգային կազմակերպություններում կամ հարթակներում կամ Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստման վկայական-որտեղ է այս ցանկը, որտեղ տեսնել այս վերապատրաստումների օրացույցը։ 3․ մասնագիտական համաժողովներին զեկույցով հանդես գալու մասին վկայող փաստաթուղթ-որտեղ է այս համաժողովների օրացույցը։ Ամեն ինչ վերացական է․ ոչ մի բանի համար ցանկ, հստակ օրացույց, ժամանակագրություն չկա, որ պարզ լինի, որ հնարավորլինի տեսնել, օգտվել ու վստահ լինել, որ կընդունի, չի ասվի՝ մեր ցանկում չկար։ Տարակարգ ստացած ուսուցչի մշակումները, սեմինարների ձայնագրությունները՝ ողջ փաթեթը որտեղ տեսնել, որ սովորել, տարածել լինի։ Ստացվում է, որ այս խրթին, գործող ուսուցչի դեպքում անհնարին պայմաններ առաջ քաշող փաստաթուղթը (էստեղ շատ կետերի կատարում անհնարին է ու անհամատեղելի դասավանդման հետ), ավելի շատ ենթադրում է ինչ-որ փաստաթղթերի, վկայականների հավաքագրում, տարբեր մասնակցությունների թղթեր, բայց ոչ իրական հետազոտություն, մշակում, փորձի փոխանցում, որը կլինի կիրառելի, ուսանելի,կզարգացնի հայ ժամանակակից մանկավարժությունը, մեր հանրակրթական համակարգը․ զարգացման ու շարունակականության ապահովում չի ենթադրում այս կարգը։ Տարակարգ տրամադրվում է այն ուսուցչին, ով լրացուցիչ գործողություններ է իրականացնում իր մասնագիտական զարգացման ուղղությամբ: Համապատասխան ծրագրերի, գիտաժողովների, հարթակների որոնումը ևս մեկ հմտություն է, որին պետք է տիրապետի տարակարգի համար դիմող ուսուցիչը: Ներկայում մեկնարկած թվայնացման գործընթացի շրջանակում իրականացվում են աշխատանքներ նաև տարակարգի համար դիմելու գործընթացի թվայնացման ուղղությամբ, և կազմակերպությունների ու ծրագրերի ցանկը հասանելի կլինի տվյալ հարթակում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում տարակարգի համար դիմել է շուրջ 600 ուսուցիչ, որոնցից շուրջ 250-ը ստացել է տարակարգ: Հետևաբար, ներկայացվող պահանջները որևէ կերպ անհնարին չեն դարձնում ուսուցչի կողմից տարակարգի համար դիմելու գործընթացը:
6 Հռիփսիկ Նազարյան 23.07.2025 22:13:39 Սույն նախագծի առաջարկությունը շատ տեղին է, քանի որ տարակարգի շնորհման գործընթացի համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրումը և իրականացումը ինքնին բարդ գործընթաց է: Սակայն այս կարգի գործարկումը կհաստակեցնի 3-րդ և 4-րդ աստիճանի տարակարգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները: Ունեմ հետևյալ առաջարկը, որը կապված է տարակարգի տրամադրման համար անհրաժեշտ ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 29-ի N 1509-ն որոշման, 26 կետի 3-րդ (գ) ենթակետին, այն է՝ նախարարության ենթակայության կառույցների կողմից տրված՝ ուսուցչի վերապատրաստողի վկայական և իրականացրած վերապատրաստումների մասին տեղեկանք դրույթը խնդիրներ է առաջացնում: Բազմաթիվ ուսուցիչներ մասնակցում են վերապատրաստումների, որոնք վարում են ոչ կոմպետենտ, սակայն վերապատրաստողի վկայագիր ունեցող ուսուցիչներ, որոնց իրակացված աշխատանքը հաճախ չի վերահսկվում, արդյունքում տուժում է վերապատրաստվող ուսուցիչը: Առաջարկում եմ որևէ ձևով ստուգել վերապատրաստող ուսուցիչների իրականացրած դասընթացները: Չ՞է որ վերապտրաստել, չի նշանակում միայն սահիկաշարի ընթերցում: Սա բխում է նրանից, որ «վերապատրաստող» դարձած ուսուցիչը պարզապես ցանկացել է ժամանակին ստանալ տարակարգի համար անհրաժեշտ տվյալ կետի միավորը: Շնորհակալություն դիտարկման համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորվում են գործածության վերապատրաստումների ծրագրերը, իսկ թե որ կազմակերպությունում և ում կողմից վերապատրաստվել որոշում է ուսուցիչը: Ներկայում պարտադիր վերապատրաստումներից բացի այլ վերապատրաստումների վերահսկողության իրականացման որևէ ընթացակարգ առկա չէ:
7 Անահիտ Թևոսյան 24.07.2025 16:09:56 Առաջարկում եմ 1․ տարակարգի շնորհման գործընթացում հաշվի առնվի ուսուցչի կողմից դասապրոցեսում կիրառված կամ ինքնուրույն մշակված նորարարական ուսումնական ռեսուրսների առկայությունը։ Այդպիսի ռեսուրսները կարող են լինել՝ թվային գործիքների միջոցով ստեղծված ինտերակտիվ նյութեր կամ առցանց հարթակների կիրառմամբ կազմված առաջադրանքներ, նաև ուսուցչի հեղինակած ուսումնական խաղեր։ Նման գործիքների արդյունավետ կիրառումով ուսուցիչը ոչ միայն խթանում է սովորողների հետաքրքրությունը և ներգրավվածությունը, այլև ապացուցում է իր մասնագիտական նախաձեռնողականությունը։ Հաշվի առնելը այս բաղադրիչի՝ տարակարգի շնորհման չափանիշների շրջանակում, կխրախուսի նորարարական մոտեցումների տարածումն ու շարունակական զարգացումը դպրոցներում։ 2․տարակարգի գնահատման գործընթացում հաշվի առնել նաև ուսուցիչների ներգրավվածությունը միջառարկայական և համագործակցային նախագծերում, որոնք ընդգծում են համագործակցության, հաղորդակցման և ստեղծարար աշխատանքի հմտությունները։ Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի:
8 Անահիտ Թևոսյան 24.07.2025 18:32:12 Հաշվի առնելով գործող պահանջներում ուսուցչի կողմից ներկայացվելիք տեսաձայնագրությունների մեծ քանակը՝ առաջարկվում է վերանայել դրանց անհրաժեշտության ծավալը։ Այս պահին պահանջվում են տեսագրություններ դիդակտիկական տարբեր նպատակներով,էլեկտրոնային գործիքների կիրառմամբ, 21-րդ դարի հմտությունների զարգացման և ներառական մասնակցային մոտեցումներով։ Առաջարկվող փոփոխություն՝ Պարտադիր տեսագրությունների քանակը պակասեցնել 3-ից մինչև 1 կամ առավելագույնը՝ 2, ըստ ուսուցչի հայեցողության։ Մնացած բաղադրիչները վավերացվեն ուսուցչի կողմից ներկայացվող օրինակելի դասի պլաններով, ուսումնական նյութերով, ինֆոգրաֆիկներով, հետադարձ կապի ձևաթղթերով կամ ուսումնական արդյունքների նկարագրությամբ։ 1. Օրինակելի դասի պլանները, որոնք ուսուցիչները ներկայացնում են, արդեն պարունակում են հստակ ձևակերպումներ՝ դասի նպատակների, հմտությունների զարգացման, մեթոդների ընտրության և կիրառման մասին։ 2. Տեսաձայնագրության պատրաստումը տեխնիկապես բարդ գործընթաց է, որը պահանջում է ոչ միայն տեխնիկական սարքավորում, այլև համապատասխան թույլտվություններ, խմբագրում և հետադարձ կապի ապահովում։ 3. Տեսագրության բովանդակությունը հաճախ չի արտացոլում դասի ամբողջական մտահղացումն ու մեթոդական կառուցվածքը, որն ավելի հստակ երևում է պլաններում, սովորողների արդյունքներում և ուսուցչի ներկայացրած վերլուծություններում։ 4. Բազմաթիվ ուսուցիչների համար, հատկապես՝ սահմանամերձ կամ փոքր համայնքներում, այս պահանջը ստեղծում է համապատասխան ռեսուրսների անհավասարություն, ինչը հակասում է հավասար հնարավորությունների սկզբունքին։ Ուստի առաջարկում եմ համակարգված, կառուցվածքային տեսանկյունից վերանայել պահանջվող տեսագրությունների քանակը՝ չվնասելով գնահատման որակը։ Հարկ է անցում կատարել դեպի որակական վավերացումներ, այլ ոչ թե քանակական ցուցանիշների գերակայություն։ Կարգավորումն իրավակիրառ պրակտիկայում գործարկված փորձի և վերլուծության հիման վրա է նախատեսվել:
9 Լիանա Սարգսյան 24.07.2025 16:59:59 Նախագիծը միանշանակ դրական է գնահատվում, քանի որ այն ուղղված է ուսուցիչների տարակարգային գործընթացի կարգավորման պարզեցմանը, փաստաթղթային պահանջների հստակեցմանը և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման խթանմանը։ Այն նպաստում է ինչպես թափանցիկության բարձրացմանը, այնպես էլ գնահատման ընթացակարգերի արդիականացմանը։ Առաջարկվում եմ, որպեսզի վերապատրաստումների մասին տեղեկատվությունը լինի բաց և հասանելի բոլոր ուսուցիչներին։ Դրա համար նպատակահարմար է ստեղծել մի հարթակ կամ էջ, որտեղ հստակ կներկայացվեն՝ որ վերապատրաստումներն են հաստատված ԿԳՄՍ նախարարության կողմից,ինչ թեմաների կամ հմտությունների զարգացմանն են դրանք ուղղված,ով է կազմակերպում այդ վերապատրաստումները, և որքան ժամանակով են դրանք համարվում վավեր կամ կիրառելի տարակարգի գործընթացում։Այսպիսի բաց ու թափանցիկ տեղեկատվությունը կօգնի ուսուցիչներին ճիշտ ընտրություն կատարել և նախօրոք կողմնորոշվել՝ ինչ վերապատրաստում մասնակցել։ Շնորհակալություն դիտարկման համար: Ներկայում մեկնարկած թվայնացման գործընթացի շրջանակում իրականացվում են աշխատանքներ նաև տարակարգի համար դիմելու գործընթացի թվայնացման ուղղությամբ, և կազմակերպությունների ու ծրագրերի ցանկը հասանելի կլինի տվյալ հարթակում:
10 Թագուհի Ներսիսյան 24.07.2025 21:54:29 Տվյալ փոփոխությունները միանշանակ դրական ազդեցություն կարող են ունենալ ուսուցչի մասնագիտական զարգացման հարցում։Առաջարկում եմ, emis հարթակում ունենալ այնպիսի բաժին, որտեղ վերապատրաստող կազմակերպությունները կտեղադրեն իրենց հայտարարությունները վերապատրաստումներ անելու կամ մանկավարժական այլ լրացուցիչ ծառայություն մատուցելու համար(օր․ վերապատրաստող ուսուցիչ, դասընթացավար ․․․)։Առաջարկում եմ նաև տրամադրել որոշ փաստաթղթերի նմուշ-օրինակներ,որոշակի ձևաչափեր, ըստ որի ուսուցիչը կկարողանա հստակ ձևակերպումներով և պատրաստի փաթեթով դիմել։ Պարտադիր փաստաթղթերի ցանկը սահմանված է ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 20-Ն հրամանով, և հաստատությունում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ իր պարտականություններն իրականացնում է համաձայն այդ փաստաթղթերի:
11 Օվսաննա Քուրդյան 27.07.2025 19:47:28 Նախագիծը միանշանակ դրական եմ գնահատում,քանի որ հստակեցվելու են 3_րդ և4_րդ տարակարգի համար ներկայացվող չափանիշները։ Անկեղծ ասած,այս գործընթացի կարգավորման կարևորագույն մեխանիզմներից մեկը համարում եմ ուսուցիչների հետ հետադարձ կապի ապահովումն ու փոխադարձ քննարկումների հնարավորությունը։Ինձ համար խիստ անընդունելի է այն հանգամանքը,որ վերապատրաստող ուսուցիչը կամ դասընթացավարը տարակարգի համար դիմելիս առցանց վերապատրաստումների ձևաչափում էկրանից նյութերն ուղղակի կարդալու համար առավել շատ միավորներ հավաքելու հնարավորություն են ստանում ստեղծագործ,բանիմաց,կամավոր ատեստավորման արդյունքում բարձր միավորներով իր գիտելիքները հավաստող ուսուցչից,որոնց երբեք առաջարկություն չի արվում ինտեգրվելու այդպիսի ծրագրերում։Ցանկալի կլինի,որ վերապատրաստող ուսուցիչ դառնալու, արդյունավետ վերապատրաստումներ իրականացնելու և մասնակցության համար պարտադիր վկայականներ շնորհելու ընթացակարգերը օրենքով սահմանված ձևաչափեր ով հստակեցվեն, կարգավորվեն ,հասանելի դառնան բոլոր ուսուցիչների համար,ապա միայն տարակարգի շնորհման կարգում դառնան անհրաժեշտ կետ։ Ընդունվել է ի գիտություն:
12 Հայկանուշ Մելիքսեթյան 28.07.2025 22:35:09 Որպես ուսուցիչ՝ ողջունում եմ որոշումը, որով հստակեցվում են 3-րդ և 4-րդ աստիճանի տարակարգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները։ Սա միանշանակ նպաստում է գործընթացի թափանցիկությանն ու արդարությանը։ Մինչ այժմ որոշակի անորոշություններ կային պահանջների ներկայացման ձևաչափի և բովանդակության շուրջ, ինչը երբեմն խոչընդոտում էր ուսուցիչների նախաձեռնողական մասնակցությունը տարակարգային գործընթացներին։ Հստակեցված պահանջներն օգնում են ուսուցիչներին ճիշտ պատկերացում կազմել իրենց ակնկալվող քայլերի, որակական չափորոշիչների և ներկայացվելիք արդյունքների վերաբերյալ։ Առաջարկ Մեթոդական ուղեցույցների տրամադրում Առաջարկում եմ յուրաքանչյուր տարակարգի հայտի համար մշակել ուղեցույց/ձեռնարկ, որտեղ օրինակներով ներկայացված կլինեն ճիշտ ձևավորված փաստաթղթերը, գնահատման չափորոշիչներն ու հաճախակի թույլ տրվող սխալները։ Ինքնագնահատման ձևաչափի վերանայում Առաջարկվում եմ մշակել հստակ ինքնագնահատման ձևաթուղթ, որտեղ ուսուցիչը կարող է համեմատել իր աշխատանքն առաջարկվող չափանիշների հետ՝ նախքան հայտ ներկայացնելը։ Աջակցող քննարկումներ ուսուցչական հարթակներում Կարելի է մարզայինային կամ հանրապետական մակարդակով կազմակերպել կարճատև հանդիպումներ, որտեղ փորձառու ուսուցիչները կկիսվեն տարակարգ ստանալու իրենց փորձով։ Սա կավելացնի վստահությունը գործընթացի նկատմամբ։ Ինչպես նաև խնդրում եմ՝ ԿԳՄՍ նախարարության գործընկեր բոլոր կազմակերպություններին տեղյակ պահել, որ յուրաքանչյուր վերապատրաստման համար տրամադրեն հավաստագիր։ Պարտադիր փաստաթղթերի ցանկը սահմանված է ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 20-Ն հրամանով, և հաստատությունում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ իր պարտականություններն իրականացնում է համաձայն այդ փաստաթղթերի:
13 Էլլա Մարտիրոսյան 28.07.2025 22:38:41 Առաջարկում եմ 3֊րդ և 4֊րդ տարակարգերի չափանիշների տարանջատում․ գիտահետազոտական գործունեություն, գիտական հրապարակումներ, ինքնակրթություն, թիմային դասավանդում սահմանել միայն 4֊րդ տարակարգի համար։ Շնորհակալություն, Ձեր առաջարկը կրացուցիչ կքննարկվի:
14 Էլլա Մարտիրոսյան 28.07.2025 22:38:41 Առաջարկում եմ պարտադիր 10 րոպեանոց 4 տեսագրությունները փոխարինել 2 կամ 3 լիարժեք, ամբողջական դասերի տեսագրություններով, որտեղ ավելի հստակ ու պարզ կերևա ուսուցչի կատարած աշխատանքը, կիրառած դասավանդման նորագույն մեթոդներն ու հնարները, ուսուցչի պատրաստվածությունը դասերին և այլ հարցեր։ Կարգավորումն իրավակիրառ պրակտիկայում գործարկված փորձի և վերլուծության հիման վրա է նախատեսվել:
15 Ալվարդ Դալլաքյան 29.07.2025 23:34:05 Նախագիծը միանշանակ դրական եմ գնահատվում, քանի որ այն միտված է ուսուցիչների տարակարգի տրամադրման ընթացակարգի հստակեցմանը, փաստաթղթային պահանջների պարզեցմանը և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման խթանմանը։ Այս փոփոխությունները նպաստում են ոչ միայն գործընթացի թափանցիկության բարձրացմանը, այլև գնահատման մեխանիզմների արդիականացմանն ու միասնականեցմանը, ինչը հատկապես կարևոր է որակյալ կրթության ապահովման համատեքստում։ Այդուհանդերձ, տարակարգային գործընթացի արդյունավետ կազմակերպումն ամբողջացնելու և ուսուցիչների իրազեկվածությունն ու կողմնորոշումը բարելավելու նպատակով նպատակահարմար է նաև լրացուցիչ քայլ ձեռնարկել՝ վերապատրաստումների մասին տեղեկատվությունը դարձնելով ամբողջական, հստակ ու հասանելի։ Այս առումով առաջարկում եմ ստեղծել մեկ միասնական տեղեկատվական հարթակ կամ պետական կայքի համապատասխան բաժին, որտեղ կներկայացվի ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված վերապատրաստման բոլոր ծրագրերի ցանկը։ Այդ հարթակում ուսուցիչները կարող են տեսնել՝ վերապատրաստման թեմատիկ ուղղվածությունը (օրինակ՝ առարկայական, մեթոդական, գնահատման հմտություններ և այլն), կազմակերպիչ հաստատության անունը, հավատարմագրումը, վերապատրաստման ժամաքանակը, ձևաչափը (առկա, հեռավար, խառը), ծրագրի կիրառելիության ժամկետը տարակարգի գործընթացում։ Այսպիսի բաց և թափանցիկ տեղեկատվական համակարգի ներդրումը կնպաստի ուսուցիչների գիտակցված ընտրություններին, կխթանի նրանց մասնագիտական պլանավորումը և կնվազեցնի անորոշությունները, որոնք հաճախ ի հայտ են գալիս փաստաթղթերի ներկայացման փուլում։ Վերջին հաշվով, այս նախաձեռնությունը կընդլայնի նախագծի ազդեցությունը՝ միաժամանակ ամրապնդելով ուսուցիչների նկատմամբ պետական քաղաքականության հետևողականությունն ու աջակցությունը։ Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն:
16 Ալվարդ Մամյան 30.07.2025 22:28:52 Ուսումնասիրելով ներկայացված նախագծի բովանդակությանը` առաջարկում եմ 3-րդ և 4-րդ աստիճանի համար ներկայացվող պահանջները նվազեցնել:Մասնավորապես՞ 26-րդ կետի 4-րդ ենթակետի (ա-ը) 8 առանձին կետերի փոխարեն սահմանել` «Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարբեր տեսակի մասնագիտական զարգացման գործունեություն` նշված ցանկից»: Չի ընդունվել այն հիմնավորմամբ, որ նվազեցնելով 3-րդ և 4-րդ աստիճանի համար ներկայացվող պահանջները հնարավոր է արձանագրվի գրավչության պակաս գործընթացի նկատմամբ: Ուստի անհրաժեշտ է, որ գործընթացը հասանելի լինի մասնագիտական բարձր պատասխանատվություն և պատրաստակամություն ունեցող ուսուցիներին:
17 Ալվարդ Մամյան 04.08.2025 08:51:22 Առաջարկում եմ մասնագիտական զարգացում համարել նաև անընդմեջ կամավոր ատեստացիային մասնակցելը և ավելի բարձր արդյունք գրանցելը: Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
18 Արմինե Նազարյան 31.07.2025 20:56:40 Նախագիծը դրական է և ողջունելի։Որակյալ կրթության ապահովման համատեքստում շատ կարևոր է ունենալ ծրագրեր,նախագծեր, վերապատրաստումներ,որոնք մոտիվացնում են ուսուցիչներին քայլ առ քայլ ինքնակրթվել և ձեռք բերել նոր չափորոշիչներին համապատասխան հմտություններ։Տարակարգի ընթացակարգի հստակեցումը միանշանակ դրական եմ համարում,քանի որ ուսուցիչները 1-ին կամ 2-րդ տարակարգ ստանալուց հետո, դարձյալ ինքնակրթվելով ,դիմում են 3-րդ կամ 4-րդ աստիճանի տարակարգի տրամադրման համար։ Շնորհակալություն:
19 Լուսինե Գասպարյան 01.08.2025 16:09:37 Կարևոր դիտարկում է, եթե հաշվի առռնենք նաև տարակարգի շնորհման համար ուսուցիչների համառ աշխատանքը։ Սակայն տարակարգի փաթեթը կարելի է մշակել մեկ ուսումնական տարվա կտրվածքով, որպեսզի ուսուցիչը իմանա ինչ ժամկետում և որ հրամանի համաձայն կազմի փաթեթը։ Ստացվում է այնպես, որ ուսուցիչն իր աշխատանքը կատարում է գործող կարգի համաձայն, գրեթե ավարտին է հասցնում իր փաթեթը, ու հանկարծ կարգում կատարվում են փոփոխություններ։ Միաժամանակ հոդվածների տպագրման հարթակներ կարելի է տրամադրել․ այս հարցում ուսուցիչները միայնակ են մնում։ Շնորհակալություն Կարգի փոփոխությունը նպաստում է միայն դրա լավարկմանը և դրանում ներառված դրույթների և կարգավորումների հստակեցմանը, և չի կարող պարունակել որևէ թակարդ կամ վատթարացնող դրույթ: Բացի դրանից պահանջներից ոչ բոլորն են 1 տարվա կտրվածքով:
20 Սուսաննա Մխիթարյան 02.08.2025 00:32:39 Կարգի փոփոխությունը բավականաչափ հստակեցվել է։ 25-րդ կետի 7-րդ ենթակետի նոր խմբագրությամբ շարադրանքը ապահովում է հավասար իրավունքների իրացում բոլոր ուսուցիչների համար (տարակարգ ստացած դասվարը ևս պետք է կարողանա ղեկավարել նախագիծ, կարողանա կազմել ամփոփիչ աշխատանքներ չափորոշչային պահանջներից ելնելով՝ անկախ նրանից, որ չի իրականացնում միավորային գնահատում ): 26-րդ կետի 4-րդ ենթակետը ավելի է հստակեցրել ուսուցիչների վերապատրաստման համար պահանջվող վկայականներին ներկայացվող պահանջները: Փոփոխությունները ողջունելի են։ Կառաջարկեի կարգում սահմանել նաև տարակարգի դիմելուց հետո տարակարգի շնորհման առավելագույն ժամկետ (ուսուցիչները այդ մասով անորոշության մեջ են): Շնորհակալություն Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
21 Լուսինե Հակոբյան 02.08.2025 23:26:26 Նախագծի մշակումը ողջունելի է՝ հաշվի առնելով գործող կարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած անորոշությունները և գործընթացի հստակեցման անհրաժեշտությունը։ Քայլը նպատակաուղղված է կրթության ոլորտում գնահատման ու տարակարգային առաջխաղացման համակարգի առավել արդյունավետ և թափանցիկ գործառնությանը։ Առաջարկում եմ վերապատրաստման վկայականների պահանջների կոնկրետացում՝ հստակ սահմանել տրամադրող հաստատությունների որակավորման չափանիշները։ Շնորհակալություն: Պահանջները սահմանված են վերապատրաստման ծրագրերի կամ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների համար:
22 Hermine Ulikhanyan 03.08.2025 13:56:38 Նախագծով առաջարկվող 1509-Ն որոշման հավելվածի 25-րդ կետի 7-րդ կետում <<...դիմող ուսուցչի կողմից կազմված ամփոփիչ աշխատանքների ուսումնական նախագծերի, սովորողի բնութագրերի մեկական նմուշ:>> ձևակերպման մեջ նպատակահարմար է ավելացնել պահանջի հստակությունը բնորոշող անհրաժեշտ արտհայտություններ և վերաձևակերպել հետևյալ կերպ.<<...դիմող ուսուցչի կողմից ընթացիկ տարում կազմված և հաստատված ամփոփիչ աշխատանքների ուսումնական նախագծերի, սովորողի բնութագրերի մեկական նմուշ>>. փորձը ցույց է տալիս, որ ոչ հազվադեպ ներկայացվում են նախորդ տարիների ուս. նախագծեր, ինչը տարակարգի դիմող ուսուցչի՝ սովորողներին ոչ արդյունավետ մոտիվացնելու ցուցիչ է, նաև սրանով կնվազի ուսուցիչների՝ որոշ փաստաթղթեր միմյանց փոխանցելու հնարավոր վատ պրակտիկան և պատասխանատվությունը այս կերպ կդրվի դպրոցի տնօրենի վրա: Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
23 Hermine Ulikhanyan 03.08.2025 14:13:11 Առաջարկվող նախագծում 1509-Ն որոշման հավելվածի 26-րդ կետի 4) ա. ենթակետը վերաձևակերպել հետևյալ կերպ. .«Մասնագիտական պատասխանատվության ստանձնում» թեմայի շրջանակում նախարարության կողմից երաշխավորված որևէ դասընթացի վերապատրաստման վկայական, որը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման շրջանակից դուրս է>>. այսպես համահունչ է վերապատրաստման կարգի անվանմանը և առավել պարզ ձևակերպում է: Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
24 Hermine Ulikhanyan 03.08.2025 14:25:27 26--րդ կետի 4) ե. ենթակետի ձևակերպման մեջ երաշխավորությունը, ըստ էության, վերաբերելու է թե՛ դասագրքերին, թե՛ ուսումնական նյութերին, թե՛ ուսումնաօժանդակ ձեռնարկներին: Ուստի առաջարկում ենք <<>երաշխավորված> բառը տեղադրել <<դասագիրք>> բառից առաջ, որպեսզի բոլորին վերաբերելի լինի, հակառակ դեպքում կարող է ներկայացվել առանց ԿԳՄՍՆ երաշխավորության ուսումնական նյութ: Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
25 Hermine Ulikhanyan 03.08.2025 14:54:16 Առաջարկում ենք 26-րդ կետի 4-րդ ենթակետում մասնագիտական զարգացման մասով (ա., բ., դ. կետերի մասով) ներառել <<վերջին հինգ տարում>> պայմանը. փորձը ցույց է տալիս, որ ոչ հազվադեպ ներկայացվում են 2000-ականների վկայականներ/ԿԳՄՍՆ երաշխավորությամբ/, ինչը ուսուցչի մասնագիտական զարգացման՝ ներկա պահանջների համապատասխանության ցուցիչ չէ: ( առաջարկում ենք 26-րդ կետի գ. ե. զ. է. ը կետերը չդիտարկել այդ պայմանով): Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: