ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 844-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 844-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ցանկում (այսուհետ՝ Ցանկ) ընդգրկված հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով:
Վերջին տարիներին կտրուկ աճել է վերը նշված Ցանկում ընդգրկվել ցանկացող անձանց թիվը։ Մասնավորապես, մինչև 2023 թվականը Ցանկում ընդգրկվել է 4 կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, 2023 թվականի ընթացքում այդ թիվը կազմել է 9, իսկ 2024 թվականի ընթացքում Ցանկում ընդգրկվել է 17 կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր։ Ընդ որում, արձանագրվել են դեպքեր, երբ կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցվում են նշված Ցանկում չընդգրկված կազմակերպությունների կողմից։
Միաժամանակ, հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները սահմանվել են ելնելով այն հանգամանքից, որ դեռևս ներդրված չէին հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և հանրային հատվածի հաշվապահների որակավորման համակարգերը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են ավելի քան 500 հանրային հատվածի որակավորված հաշվապահներ, իսկ 2018 թվականից սկսած հանրային հատվածի բոլոր կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել Օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտություն է առաջացել վերանայել հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները։
Վերոգրյալով պայմանավորված, մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 844-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները, հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանվել է ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 844-Ն հրամանով։ Կարգի պրակտիկ կիրառության արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ, կապված հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման հետ, իսկ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները վերանայման կարիք ունեն։
3․ Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Օրենքով սահմանված լիազոր մարմնի կողմից իրականացվող հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման գործընթացը կդառնա բովանդակային և հնարավորություն կտա պատշաճ վերահսկողություն իրականացնել հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ, ինչն իր հերթին կնպաստի այդ ծառայությունների որակի բարելավմանը:
-
Обсуждалось
17.07.2025 - 06.08.2025
-
Тип
Приказ решение
-
Область
Финансовая
Просмотры 1246
Принт