Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագիծը մշակվել է Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի կողմերի համաժողովների (այսուհետ՝ համաժողովներ) կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների ճկունության ապահովման անհրաժեշտությունից ելնելով: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի կողմերի համաժողովների (այսուհետ՝ համաժողովներ) կազմակերպման գործընթացը ենթադրում է միջազգային համագործակցության առանձնահատուկ ձևաչափ, որը հաճախ իրականացվում է կարճ ժամկետներում, սահմանված տեխնիկական, ծրագրային և միջավայրային պայմանների խիստ պահպանմամբ:

Գործնականում համաժողովների կազմակերպման ընթացքում միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, հանդես են գալիս որպես համակազմակերպիչներ և առաջնային որոշումներ կայացնողներ՝ ի դեմս իրենց մանդատային մարմինների։ Նրանք հաճախ նախապես սահմանում են թե՛ միջոցառման կազմակերպման կոնցեպտը, և թե՛ անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեսակը, ծավալը, ինչպես նաև՝ մատուցող կոնկրետ կազմակերպությունը՝ ելնելով մասնագիտական փորձից, որակի երաշխիքից և գործընթացի սեղմ ժամկետներից։

Այսպիսի պարագայում դասական մրցակցային ընթացակարգերի կիրարկումը գործնականում կարող է անհամատեղելի լինել միջազգային գործընկերների պահանջների և ժամանակային սահմանափակումների հետ՝ վտանգելով համաժողովի պատշաճ կազմակերպումն ու Հայաստանի նկատմամբ որպես հյուրընկալող երկրի վստահության պահպանումը։

Նման համատեքստում անհրաժեշտ է իրավական հնարավորություն սահմանել այդ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով՝ բացառիկության սկզբունքով, երբ դա պայմանավորված է ՄԱԿ-ի կամ նրա լիազոր մարմնի ցուցումով առաջարկված կոնկրետ մատակարարով կամ ծառայության մատուցողով, միջոցառման անցկացման պայմանների բացառիկությամբ, ժամանակային սուղ սահմանափակումներով և արդյունավետության ապահովման անհրաժեշտությամբ։

Առաջարկվող մոտեցումը նպաստում է միջպետական և միջազգային համագործակցության բարձր որակի ապահովմանը, Հայաստանի հեղինակության ամրապնդմանը միջազգային հարթակներում և համաժողովների կազմակերպման օպերատիվությանն ու արդյունավետությանը։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Նախագծի ընդունման պարագայում կստեղծվի հնարավորություն համաժողովների կազմակերպման շրջանակում ապահովել  կարիքի բավարարման անընդհատությունը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների ճկունության ապահովմամբ:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի հաստատումը հնարավորություն կընձեռի համաժողովների կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերումն իրականացվել մեկ անձից գնման ձևով՝ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով:

7.

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8.

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 

 

 ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում,  արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/:

     

 

  • Обсуждалось

    15.07.2025 - 30.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1325

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: