Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում բացահայտել գործերի քննության «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը, այն է՝ սահմանել գործի քննության ուղենիշային ժամկետ՝ պատճառաբանված որոշմամբ այն երկարաձգելու հնարավորություն նախատեսելով հանդերձ, ինչը կարող է ունենալ գործերի քննության ողջամիտ ժամկետների, ուստի արդար դատաքննության իրավունքի խախտումները կանխարգելող նշանակություն, քանի որ ստեղծում է խախտումը a posteriori (հետագայում) վերացնելու հնարավորություն, կանխում է նույն տեսակի վարույթների մասով հաջորդական խախտումների հայտնաբերումը:

Նշվածը կկանխի գործերի քննության կամայական հետաձգումները՝ դատարանների համար ստեղծելով օբյեկտիվ պատճառներով գործի քննության ժամկետները երկարաձգելու պարտականություն, իսկ գործին մասնակցող անձանց համար կանխատեսելի դարձնելով իրենց իրավունքներին և պարտականություններին առչվող վեճի հանգուցալուծման հնարավոր ժամկետը՝ ժամկետի երկարաձգման դեպքում երաշխավորելով նաև դրա հիմքերի մասին պատճառաբանված որոշում ստանալու իրավունքը: Մյուս կողմից նշվածը կարող է օժանդակ բնույթ կրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության շրջանակներում, եթե չհիմնավորվեն երկարաձգումների օբյեկտիվ հիմքերը:

  • Обсуждалось

    14.07.2025 - 29.07.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2310

Принт

Предложения

Վահագն Գրիգորյան

21.07.2025

Կամ ինչպե՞ս եք պատկերացնում, որ պարզեցված վարույթներով գործերը քննվեն 3-4 ամսում (փաստացի՝ 5-6), և այդ պայմաններում բարդ գործերի քննության համար սահմանված լինի, որպես կանոն, 6-ամսյա ժամկետ։ Կամ արդյո՞ք տեղյակ եք, որ Քաղ. դատ․ օրենսգրքով սահմանված՝ աշխատանքային վեճերի քննության ժամկետներն այսօր ոչ ոքի կողմից չեն պահպանվում։ Ոչ թե այն պատճառով, որ դատավորները վատն են, այլ՝ այն պատճառով, որ այդ ժամկետն ի սկզբանե սխալ և չհիմնավորված էր (ինչը դժվար չէր ի սկզբանե հասկանալ)։ Մի խոսքով, ԲԱՐԴ քաղաքացիական գործերի քննության համար «կանոնը» 1 տարին է, իսկ «կարմիր գիծը» 3 տարին է, այլ ոչ թե՝ այն ժամկետները, որոնք գրել եք նախագծում։ Առավել ևս, ձեր կողմից վկայակոչված միջազգային փորձն ընդհանրապես չի հիմնավորում ձեր նախագիծը։ Կարո՞ղ եք ասել, թե ով է «պահանջում», որ ՀՀ-ն գործերն ավելի կարճ ժամկետներում քննի, քան թե զարգացած կամ զարգացող եվրոպական երկրները։ Պետք չի փորձել Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Դատավորը, որն ամեն ինչ անելու է, որ գործն արագ քննի, չի կարող որակյալ քննություն ապահովել և որակով դատական ակտ կայացնել։

Վահագն Գրիգորյան

21.07.2025

Առանց այդ էլ, շատ դատավորներ արդեն դժգոհ են այն փաստից, որ ստիպված են report-ներ գրել՝ գործերի քննության ժամկետների երկարաձգման պատճառների վերաբերյալ։ Այսինքն, նորմալ դատավորները, ովքեր լավ մասնագետ են, այսօր արդեն բավականին ժամանակ են ծախսում, որ «հիմնավորեն», թե ինչու է x գործի քննությունը տևում ավելի երկար, քան թե սահմանված է ԲԴԽ-ի որոշմամբ։ Մինչդեռ ավելի լավ կլիներ, եթե դատավորն իր ժամանակը ծախսեր բովանդակային բաների վրա (այլ ոչ թե գործի քննության ժամկետի երկարումը հիմնավորելու)։

Վահագն Գրիգորյան

21.07.2025

Մի խոսքով, ավելանալու է արագությունը, բայց կատաստրոֆիկ (կրկնում եմ՝ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ) տուժելու է որակը։ Բացի այդ, դատական պրոցեսը բոլորի համար դառնալու է շատ ավելի լարված և տհաճ։ Դատավորն աշխատելու է նիստերը նշանակել՝ «օր առաջ» սկզբունքով՝ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար նորմալ ժամանակ չտալով և խախտելով օրինակ իմ՝ այլ գործեր ևս միաժամանակ վերցնելու իրավունքը, աշխատանքի միջոցով ամսական եկամուտ գեներացնելու իրավունքը, հանգստի իրավունքը և այլն։ Իսկ սրանք ավելի կարևոր արժեքներ են, քան թե ԲԱՐԴ դատական գործերի՝ 6 ամսում քննությունն ապահովելը, որը ոչ մեկին հետաքրքիր չէ։ Դուք այս մոտեցմամբ սպանելու եք և փաստաբանական բիզնեսը, և արդարադատության որակը։ Մինչդեռ ՈՉ ՄԵԿ (ոչ մի ողջամիտ մարդ) չի բողոքում ԲԱՐԴ գործերի քննության ձգձգումներից։ Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե գործը բարդ է, ուրեմն բոլորն էլ ժամանակի կարիք ունեն, այդ թվում դատավորը։ Ի վերջո, դատավորը ևս մեքենա չէ և AI չէ (և պետք էլ չի, որ լինի)։ Եթե ուզում եք «հասարակության գոհունակության մակարդակը» բարձրացնել, մտածեք ՎԱՐՉԱԿԱՆ գործերի մասին, այլ ոչ թե քաղաքացիական։ Մտածեք էն մասին, որ ՔՐԵԱԿԱՆ գործերը անհիմն չձգձգվեն այն պատճառով, որ «կալանավորին դատարան տանելու համար մեքենա չկա»։ Մարդիկ առավելապես դժգոհ են ՎԱՐՉԱԿԱՆ և ՔՐԵԱԿԱՆ գործերի ժամկետների ձգձգումից։ Քաղաքացիական գործերի մասով ևս կան որոշ դժգոհություններ, բայց դրանց լուծման ճանապարհը ոչ թե սա է, այլ՝ որոշ դատավորներին պաշտոնից հեռացնելը (ինչի հնարավորությունը ԲԴԽ-ն ունեցել է, սակայն չի իրագործել)։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: