Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Ռուբեն Այվազյան 13.07.2025 13:43:18 Նոր կառուցվածքային փոփոխությունները հնարավորություն կտան նաև դասախոսների մասնագիտական զարգացման ծրագրերի ընդլայնմանը, առավել արդյունավետ վերապատրաստման համակարգերի ներդրմանը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմներ՝ գերազանցություն դրսևորած դասախոսներին ճանաչելի դարձնելու և խրախուսելու նպատակով, օրինակ՝ տարվա լավագույն դասախոսի մրցույթների միջոցով։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Ընդունվել է ի գիտություն:
2 Ռուբեն Այվազյան 13.07.2025 14:09:03 Ձեւավորել մի ստորաբաժանում, որը կզբաղվի քոլեջային համակարգում՝ հանրակրթական բլոկին առընչվող հարցերով։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Նշյալ կառույցի գործառույթների մեջ է մտնում նաև արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաների մեթոդական աջակցության գործառույթները:
3 Ռուբեն Այվազյան 13.07.2025 14:10:02 Ցանկալի է, որ նոր կանոնադրությամբ կարգավորվեն նաև հանրակրթական առարկաներ դասավանդող դասախոսներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Օրինակ՝ ԲՏՃՄ առարկաներ դասավանդողները չեն օգտվում հավելավճարից, թեև իրենք էլ նույն մանկավարժներն են, կատարում են նույն ծավալի կրթական աշխատանք և ներգրավված են նույն պատասխանատվության շրջանակում։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Ձեր հարցը չի առնչվում սույն նախագծին:
4 Ռուբեն Այվազյան 17.07.2025 21:23:45 Լավ կլինի ստեղծել հնարավորություն, որպեսզի քոլեջի վարչական անձնակազմն էլ մասնակցի ատեստավորման գործընթացին։ Սա հնարավորություն կտա վերարժեւորելու նրանց մասնագիտական կարողությունները, խթանել անձնական ու մասնագիտական զարգացումը, ինչպես նաեւ բարձրացնել կրթական կառավարման արդյունավետությունը։ Վարչական կազմի ատեստավորումը կդառնա արդար եւ համապարփակ մոտեցման մի մասը՝ արժեւորելով ոչ միայն մանկավարժական, այլեւ կազմակերպչական աշխատանքը։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար, սակայն Ձեր կողմից ներկայացված առաջարկությունը չի առնչվում որոշման նախագծին: Միաժամանակ տեղեկացնում եմ, Համաձայն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի ՄՈՒՀ-ը իրականացոնւմ է ուսումնաօժանդակ, մանկավարժական և վարչական կազմի մասնագիտական կատարելագործմանն ուղղված դասընթացների կազմակերպումը կամ դրանցում ընդգրկվածության ապահովումըոր, ինչպես նաև նույն օրենքով նախատեսվում է սահմանել ՄՈՒՀ-ի մանկավարժական և վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները , որը էականորեն կնպաստի ՄՈՒՀ-ի կողմից որակյալ աշխատակիցների համալրմանը: Գործող օրենսդրության համաձայն՝ ՄՈՒՀ-ի տնօրեն կարող է դառնալ միայն համապատասխան ընթացակարգերով /վերապատրաստում, հավաստագրում/ անցած և ղեկավարմա իրավունք ստացած անձը:
5 Քրիստինե Մուշեղյան 16.07.2025 23:42:22 Ավելի հստակ սահմանել նոր կենտրոնի վերահսկողական գործառույթները Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: ՀՀ օրենսդրությամբ սահմանված են ըստ ուղղությունների վերահսկողական գործառույթ իրականացնող բոլոր կառույցները: Հիմնադրամը վերահսկողական գործառույթ չունի:
6 Քրիստինե Մուշեղյան 16.07.2025 23:42:22 Նախատեսել ենթակառուցվածքային հստակ աջակցություն մարզերին Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Նախարարության կողմից նույնպես տարվում է նման մոտեցում առավել ակտիվացնել և աջակցել մարզերի ուսումնական հաստատություններին, իսկ ստեղծվող հիմնադրամի գործունությունը ուղղված է բոլոր մարզերում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների զարգացմանն ու արդիականացմանը:
7 Քրիստինե Մուշեղյան 16.07.2025 23:44:31 Առաջարկում եմ ապահովել աշխատանքի վրա հիմնված ուսուցման բոլոր երեք տեսակների զարգացման հավասար հնարավորությունները։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Ձեր առաջարկությունը ընդունվել է ի գիտություն: Օրենքով նախատեսված բոլոր տեսակները նախատեսվում են ապահովել, ներկայումս մշակվում են օրենքի դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը:
8 Քրիստինե Մուշեղյան 16.07.2025 23:44:31 Առաջարկում եմ խթանել մասնակցային կառավարումը, հոգաբարձուների խորհրդում ընդգրկել նաև աշակերտների կամ շրջանավարտների ներկայացուցիչ կամ ստեղծել խորհրդատվական մարմին՝ շահառուների մասնակցությունն ապահովելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Համաձայն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի՝ ՄՈՒՀ-ում ուսումնառողները համարվում են ուսանողներ: Սույն մարմնի հոգաբարձուների խորհրդում նրան ընգրկումը նպատակահարմար չէ, քանի այս մարմինը քաղաքականության և բարեփոխումների ապահովմանն ուղղված գործառույթներ է իրականացնում: Միևնույն ժամանակ տեղեկացցնում եմ, որ մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման խորհրդում ընգրկված են տվյալ ՄՈՒՀ-ի ուսանողները՝ մասնակցայնությունն ապահովելու նպատակով:
9 Թագուհի Հարությունյան 18.07.2025 13:53:52 Սա կարևոր և համակարգային փոփոխություն է մասնագիտական կրթության ոլորտում։ Այն նպատակ ունի ուժեղացնել կառավարման կառուցվածքները, բարձրացնել համակարգման արդյունավետությունը և համադրել տարբեր կառույցների գործառույթները։ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի փոխարինումը նոր, ավելի լայն լիազորություններով և բազմաշերտ կառուցվածքով հիմնադրամով՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն»-ով, կարող է դրական արդյունքներ ունենալ, եթե իրականացվի մտածված, հետևողական և պրոֆեսիոնալ ձևով։ Նախաձեռնությունը լավ է՝ իր ամբողջության մեջ ուղղված է դեպի արդիականացում, ներառականություն, գործատուների մասնակցություն, որակի ապահովում և միջազգային համադրման ամրապնդում։ Սակայն դրա հաջողությունն ամբողջությամբ կախված կլինի իրականացումից՝ հատկապես կառավարման թափանցիկությունից, իրական մասնավոր և մասնագիտական դաշտի ներգրավվածությունից և համակարգային շարունակականությունից։ Մի խոսքով՝ նպատակն արդարացված է, մոտեցումը՝ արդիական, բայց արդյունքը կախված է կատարողականից։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Ընդունվել է ի գիտություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: