Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ԱԼԲԵՐՏ ԳԱԳԻԿԻ ԽԱՉՈՒՄՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ ՍԱԴՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ԱԼԲԵՐՏ ԳԱԳԻԿԻ ԽԱՉՈՒՄՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ ՍԱԴՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

              Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ հանդիսացող  Ալբերտ Գագիկի Խաչումյանին (ծնված` 1999 թվականի հունիսի 23-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան,  Զավարյան փ., շ. 1-ա, բն. 27),    Կարեն Արթուրի Մելքոնյանին (ծնված` 1999 թվականի մարտի 25-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան,  Անդրանիկի փ., շ. 47, բն. 4, Արսեն Միքայելի Սադոյանին (ծնված` 1999 թվականի մարտի 16-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան,  Իսակովի փ., շ. 38/2, բն. 7) Հայաստանի Հանրապետության կառավարության 25.01.2024 թ. N 112-Ա որոշմամբ տրամադրվել է տարկետում մինչև նրանց 26 տարին լրանալը, որը համընկնում է 2025 թվականի ամառային զորակոչի հետ: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած փաստաթղթերի՝ ներկա պահին նրանք համդիսանում են ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ: Ֆուտբոլիստների դիմումները՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 28.04.2025 թ. N Ֆ/1 043 գրությամբ:

                       Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել վերը նշված ֆուտբոլիստներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը:

                Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ: «Ֆուտբոլիստներ Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից (կետ 4.8 «ՍՊՈՐՏ»): Որոշման ընդունումը՝ ի կատարումն նշված ռազմավարական փաստաթղթի, խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու միջազգային մրցասպարեզներում մարզական նոր նվաճումներ գրանցելու համար:    

             «Ֆուտբոլիստներ Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    11.07.2025 - 27.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1369

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: