Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 119 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Լուսինե Գևորգյան 14.07.2025 23:02:18 Հարգելի նախագծի հեղինակ,ընդառաջ գնալով կրթական համակարգում այսօր ընթացող բարեփոխումներին՝ իմ կարծիքով նշված նախագիծը շատ լավ հնարավորություն է կրթական վարժարանում տարվող ուսումնառությունը ավագ դպրոցի չափորոշիչներին և ծրագրային պահանջներին համապատասխան կազմակերպելու գործընթացն իրականացնելու համար, ինչպես նաև ավագ դպրոցի և վարժարանի՝ իրենց կողմից իրականացրած գործառույթներով տարբերակելու ևվարժարանին ավելի լայն հնարավորություններ ընդձեռելու համար: Ընդունվել է ի գիտություն։
2 Լուսինե Գևորգյան 16.07.2025 23:28:01 ՀՀ սահմանադրության 15-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը: ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում է՝ 1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ). 2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ). 3) հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ). 4) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ). 5) վարժարան (5-12-րդ դասարաններ). 6) միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ): Վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի հանրապետությունը, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, մեծ դեր ու նշանակություն է տալիս կրթությանը՝ համարելով այն պետության զարգացման գրավականը: Անդրադառնալով առաջադրված խնդրին, ցանկանում եմ նշել, որ ավագ դպրոց և վարժարան անվանումներով հաստատությունները բովանդակային առումով տարբերվում են իրարից: Սակայն սպասվելիք փոփոխությունը ունի իր դրական կողմերը. 1) աշակերտները ավարտելով միջին դպրոցը կարիք չեն ունենա տեղափոխվելու այլ կրթական հաստատություն, 2) աշակերտները նոր միջավայրին հարմարվելու պարտականություն չեն ունենա, 3) ի վերջո երեխաներին իրենց բնակության վայրիերից ավելի հեռու գտնվող կրթական հաստատություն տեղափոխելու դեպքում ավելորդ անգամ զերծ կմնանք երևանյան կաթվածահար երթևեկությունը ծանրաբեռնլուց: Իմ կարծիքով սպասվող փոփոխությունը, եթե ապահովվի հաստատության անվանման և իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և կրթական ծրագրերի աստիճանի համապատասխանությունը, միայն դրական ազդեցություն կունենա: Ընդունվել է ի գիտություն
3 Արմինե Ալեքսանյան 18.07.2025 18:33:23 Շատ ողջունելի նախագիծ է, անվանման փոփոխությունը կօգնի ավելի հստակեցնել դպրոցի տեսակը և իրականացվող կրթական ծրագրերի բնույթը ինչպես ծնողների, այնպես էլ հանրության համար։ «Վարժարան» տերմինը հաճախ ասոցացվում է կրթության ավելի բարձր մակարդակի և մասնագիտացված ծրագրերի հետ, հատկապես ավագ դասարանների դեպքում։ Ընդունվել է ի գիտություն։
4 Հերմինե Ազատյան 22.07.2025 13:00:30 Եթե անվանափոխությունը ուղեկցվում է բովանդակային բարեփոխումներով (օրինակ` խորացված ուսուցում, միջազգային ծրագրերի ներմուծում, նոր մեթոդաբանություն և այլն), ապա <<վարժարան>> անվան ընտրությունը կարող է լիովին արդարացված և դրական քայլ լինել։ Սակայն եթե դա միայն անվան փոփոխություն է առանց իրական ռազմավարական փոփոխության, դա կարող է մնալ մակերեսային և անգամ խնդիրներ առաջացնել: Ընդունվել է ի գիտություն։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: