ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 18.04.2025, ՀՕ-74-Ն օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 18.04.2025թ. ՀՕ-74-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) հետ միաժամանակ ընդունվել է նաև ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 18.04.2025թ. ՀՕ-73-Ն օրենքը, որով ներդրվեց Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկելու, նշանակելու և վճարելու նոր համակարգ: Ըստ նոր կարագավորումների՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայի (այսուհետ՝ հարկային մարմնի բազա) և էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) հաշվարկելու, նշանակելու և վճարելու է նպաստը:
Արդյունքում Օրենքի համաձայն՝ չաշխատող անձին մայրության նպաստի նշանակման համար այլևս դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա և նպաստ նշանակելու համար հիմք են ընդունվելու անձի՝ հղիության և ծննդաբերության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված տեղեկատվությունը (տվյալները)։ Ընդ որում, այդ տեղեկատվությունը ստացվելու է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Օրենքի համաձայն՝ մայրության նպաստի նշանակման համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն առաջանում է միայն այն դեպքում, երբ մինչև մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը կամ նպաստը նշանակելուց հետո անձը մահացել է։ Այս դեպքում մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվելու է մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, չափահաս զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով անձի մահվան օրվա դրությամբ նրա հետ բնակության նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված անձին)՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Միասնական սոցիալական ծառայություն ներկայացնելու դեպքում:
Հաշվի առնելով կատարված օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը (պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը) անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով օրենքով սահմանված ընթացակարգերին։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է ընդունել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
2. Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով առաջարկվում է որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ հաշվի առնելով օրենքի նոր կարգավորումներին համապատասխան՝ որոշման մեջ կատարվելիք փոփոխությունների ընդգրկուն ծավալը:
Նախագծով առաջարկվում է սահմանել՝
- Օրենքի կարգավորումների շրջանակում հստակեցնել տվյալ որոշմամբ կիրառվող հասկացությունները,
- մայրության նպաստը նշանակելու ինքնաշխատ եղանակը՝ հիմք ընդունելով էլեկտրոնային առողջապահության համակարգից «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստացված՝ հղիության և ծննդաբերության վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները), որը ստացվելու է նույն օրենքի համաձայն ստեղծված նպաստ հաշվարկելու, նշանակելու, վճարելու համար ծառայության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանից,
- մահվան պատճառով չվճարված նպաստի համար դիմում ներկայացնելու դեպքում՝ դիմումի կազմը և բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դիմումը դիմումների մուտքագրման առցանց համակարգ մուտքագրելու և այն նպաստի համակարգ փոխանցելու կանոնակարգումները (այս մասով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրվելու է առանձին հանձնարարական՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը համակարգերի միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման ծրագրային ապահովումն իրականացնելու համար),
- տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվության հիման վրա մայրության նպաստ նշանակելը մերժելու հիմքերը (մայրության նպաստի իրավունք չունենալը, կամ որպես վարձու աշխատող ունենալը, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում չնույնականացվելը),
- նպաստ նշանակելու կամ նպաստ նշանակելը մերժելու վերաբերյալ ծանուցումները ուղարկելու ընթացակարգերը (www.e-social.am կայքէջի (եթե նպաստ ստացողը գրանցված է այդ կայքէջում) կամ azdarar.am կայքէջի (եթե նպաստ ստացողը գրանցված չէ www.e-social.am կայքէջում) միջոցով։),
- նպաստ վճարվելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված բանկին փոխանցելու միջոցով։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 18.04.2025թ. ՀՕ-74-Ն օրենքի կիրարկումը։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 4.6-րդ կետից (Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման):
5. Տեղեկանք
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա։
-
Обсуждалось
10.07.2025 - 25.07.2025
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 1745
Принт