Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Tigran Hovsepyan 12.07.2025 22:49:01 ՍԴԱԿ հաստիքի կրճատումը արդարացի չէ առնվազն այդ մարդկանց կատարած աշխատանքի նկատմամբ։ Մեկ անձը չի կարող երկուսի գործառույթները կատարել։ ՄԿԱ-ների պարտականություններն առանց այն էլ բազմազան ու շատ են Շնորհակալություն հարցի համար: Համաձայն ՀՀ կառավարության 16.02.2023 թ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշման՝ վարչատնտեսական կառավարման համակարգի անցած հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչի հաստիք չկա:
2 Տիգրան Հովսեփյան 12.07.2025 23:35:00 Ի տարբերություն 79-ն որոշման՝ այս որոշումը չի հստակեցնում, թե որ հաստիքն է համարվում վարչական և որը ուսուցիչ չհամարվող մանկավարժական հաստիք։ Առաջարկում եմ հստակեցնել, որպեսզի տարակարծությունների տեղիք չտա Շնորհակալություն ֆինանսավորման կարգը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 16.02.2023թ. «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշմանը, որով սահմանված են մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնները:
3 Տիգրան Հովսեփյան 17.07.2025 14:20:41 Հարգելի՛ հեղինակներ, հարցը որոշ տեղերում կրկնվում է, բայց այդպես էլ հստակ պատասխան չտրվեց։ Հարցս հետևյալն է. տնօրենը և նրա ուսումնական և ՄՆԱ գծով տեղակալները նախորդ ուսումնական տարում նույն դպրոցում դասաժամ պարապելու իրավունք ունեին միայն 2 անգամ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ հայտարարվելու և այն չհամալրվելու դեպքում։ Նոր կարգավորմամբ այս պահանջը ԿԱԴԱՀ-ի վրա էլ է տարածվու՞մ։ առավելագույնը քանի՞ դասաժամ պարապելու իրավունք ունի ԿԱԴԱՀ-ը 0, 75 դրույքի դեպքում։ Տարիներ շարունակ հարցը կարգավորվում էր ղեկավար կազմ, ուսուցիչ չհամարվող մանկավարժական հաստիքներ և ուսուցիչներ տարանջատմամբ, 216-ն օրենքում ղեկավար կազմը չի տարանջատվում։ Ինչպե՞ս հստակ առանձնացնել ու հասկանալ դասաժամերի խնդիրը։ Նախապես շնորհակալ եմ Շնորհակալություն Սակայն հարցը դուրս է քննարկվող նախագծի տիրույթից:
4 Օլյա Ղուլյան 12.07.2025 23:51:25 ԿԳՄՍ նախարարի տեղակալի N 02/09.2/27141-2023 շրջաբերականով հանրակրթական ուսումնական հաստատություններին տեղեկացվել է, որ թույլատրվում է անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար կարգով հաշվարկված գումարի մեծությունն ավելացնել դպրոցների ուսումնական գծով տնօրենի տեղակալների աշխատավարձը: Սակայն, քանի որ, դպրոցների հաստիքները հիմնականում զբաղված են և թափուր հաստիքներ հիմնականում չեն լինում, այս կետը գործնականում կիրառելի չէ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալի կողմից ուղարկված շրջաբերականում հստակ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումնական գծով տնօրենի տեղակալի աշխատանքի ծավալը, պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ, նույնպես ավելացել է, հիմք ընդունելով ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանը, հնարավոր է հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար հավելվածով հաշվարկված գումարի մեծությունը՝ դրույքաչափը հնարավոր է փոփոխել: Սակայն, վերոնշյալ կետը, բացի վերևում նշածս դիտարկմանը, այն է՝ պրոցների հաստիքները հիմնականում զբաղված են և թափուր հաստիքներ հիմնականում չեն լինում, կրկին տարատեսակ հարցեր է առաջացնում, մասնավորապես, ինչպես պետք է դա իրականացվի, դպրոցի որ խորհրդակցական մարմինը պետք է որոշում ընդունի, արդյոք մարզպետարանները չեն առարկի կամ դպրոցների տնօրենները չեն առարկի, որ այդ փոփոխությունը կատարվի, որ հաստիքի խնայողության դեպքում է հնարավոր դա իրականացնել, ինչ անել կամ ինչպես վարվել, եթե դպրոցի բոլոր ոչ ուսուցչական հաստիքները համալրված են համապատասխան աշխատակիցներով, սակայն հաշվի առնելով ուսումնական գծով տնօրենի տեղակալի ծանրաբեռնվածությունը, տնօրինությունը ցանկանում է ավելացնել աշխատավարձը, և նման մի շարք այլ հարցեր նույնպես: 2023-2024 ուսումնական տարվանից աշխատավարձերի քաղաքականությունը վերանայվել է՝ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների աշխատավարձերը նույն տրամաբանությամբ հաշվարկելու նպատակով: Դպրոցի տնօրենի, տնօրենի տեղակալի և վարչական այլ աշխատողների աշխատավարձի չափը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի հետ, որի նկատմամբ, ըստ պաշտոնների, սահմանվել են համապատասխան գործակիցներ։ Ղեկավար անձնակազմի վարձատրության հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել նաև ուսումնական հաստատությունում գործող դասարանների թիվը։ Հաշվի առնելով մանկավարժական աշխատողների լավագույն շահը, առաջարկում եմ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգում կատարել համապատասխան փոփոխություններ, լրամշակում ու տնօրենի տեղակալի հաստիքի համար նույնպես սահմանել գործակիցներ: Նոր ֆինանսավորման կարգով տնօրենի տեղակալի համար սահմանված է ՆԱԱ*2,17 դրույքաչափը, որի նկատմամբ որևէ գործակից չի կիրառվում, իսկ օրինակ՝ տնօրենների ՆԱԱ*2,57 դրույքաչափի համար կիրառվում է 1,21-1,78 գործակիցը՝ կախված դասարանների տարեկան միջին թվից, վարչատնտեսական մասի համակարգողի ՆԱԱ*2,39 դրույքաչափի համար կիրառվում է 1,21-1,78 գործակիցը՝ կախված դասարանների տարեկան միջին թվից, հաշվապահի ՆԱԱ*1,79 դրույքաչափի համար կիրառվում է 1,18-1,42 գործակիցը՝ կախված դասարանների տարեկան միջին թվից: Առաջարկս այն է, որ տնօրենի տեղակալների դեպքում նույնպես կիրառվի որևէ գործակից (ինչպես տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, հաշվապահների դեպքում), որպեսզի նրանց աշխատավարձը նույնպես ինչ-որ չափով բարձրանա կամ միգուցե նաև 2,17 դրույքաչափը նույնպես վերանայվի և բարձրացվի, զուգահեռաբար կիրառելով նաև որևէ գործակից: Համոզված եմ, որ գիտեք, թե տնօրենի տեղակալներն ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում և այդ ծանրաբեռնվածությունը նվազման միտում չունի, քանի որ անցումային փուլում ենք գտնվում և նոր չափորոշիչների ներդրման հետ զուգահեռ աշխատանքի ծավալը միտում ունի մեծանալու, անգամ այն դեպքում, երբ դպրոցները կանցնեն կառավարման նոր համակարգին: Նախկինում ուսումնական գծով տնօրենի տեղակալները վարձատրվում էին տնօրենի աշխատավարձի 80 տոկոսի չափով: Հիմա տնօրենների աշխատավարձը (այդ թվում՝ վարչատնտեսական համակարգողի) զգալի բարձրացել է, նույնը նաև հաշվապահներինը։ Որոշ ուսուցիչներ (կամավոր չատեստավորված) ավելի բարձր են վարձատրվում, քան տնօրենի տեղակալները, որոնք հսկայածավալ աշխատանք են իրականացնում, ինչը նաև հանգեցնում է նրան, որ մանկավարժները նախընտրում են ատեստավորվել և ուսուցչական գործունեությամբ զբաղվել։ Արդյունքում դպրոցներում խնդիր է առաջանում կոմպետենտ տնօրենի տեղակալ գտնելու հետ կապված։ Կամավոր ատեստավորման ժամանակ 60-70 միավոր հավաքած ուսուցիչների դրույքաչափը նույնպես բարձրանում է (119.800 ՀՀ դրամից դարձել է 200.000 դրամ): Գնահատելով այն աշխատանքը, որն իրականացվում է ուսուցիչների կողմից, նրանց մասնագիտական գիտելիքները, որոնց շնորհիվ նրանք կարողացել են մասնակցել և դրական արդյունքներ գրանցել կամավոր ատեստավորման ընթացքում, ուսումնական գծով տնօրենի տեղակալները, կարծես՝ մնում են անտեսված: Սակայն նրանց կողմից իրականացված աշխատանքը, ծանրաբեռնվածությունը, պարտականությունները քիչ չեն, կարծում եմ նաև, որ համադրելի էլ չեն: Շնորհակալություն առաջարկների համար: Առաջին հարցի հետ կապված տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդիսանում է ավելի քան 100 դպրոցի կառավարման լիազոր մարմին, և բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները դիմել են նախարարությանը՝ խնդրելով ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքացուցակներում թույլ տալ քանակական շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար սույն հավելվածով հաշվարկված գումարի մեծությունը: Նախարարությունը, քննարկելով ներկայացված հիմնավորումները՝ մի շարք դեպքերումթույլ է տվել իրականացնել փոփոխությունները: Կարծում ենք, որ նշված դրույթը տալիս է ճկունություն հաստիքացուցակների կազմման գործընթացում: Երկրորդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ ի տարբերություն որոշ հաստիքների՝ օրինակ տնօրեն, գլխավոր հաշվապահ, վարչատնտեսական համակարգող, որոնց դրույքների թիվը հստակ է և դպրոցի մեծությունից կախված կիրառվում են աշխատավարձի նկատմամբ գործակիցներ՝ այլ հաստիքների դեպքում, ինչպես օրինակ տնօրենի տեղակալը, գործակից է կիրառվում հաստիքի մեծության նկատմամբ՝ սահմանելով 0,5 հասիքից մինչև 2 հաստիք:
5 Gayane Kostandyan 13.07.2025 00:48:08 Բարև Ձեզ։ Նախագծի մեջ 3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետում «գործող» բառից հետո լրացնել «կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի» բառերով առաջարկի դեպքում ԹԳՀԳ, աշխարհագրություն առարկաների համար լաբորանտ չի՞ նախատեսվում կամ կաբինետի գումար։ Ո՞վ է համակարգչային կաբինետի համար պատասխանատու լինելու։ Եվ 26 հունիսի 2025 թվականի N 850-Ն որոշման Հավելված 3-ի 14-րդ կետի ժ ենթակետում պատկերված լաբորատորիաների աղյուսակում՝ժ․ «լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը , որը որոշվում է գործող լաբորատորիաներից օգտվող դասարանների թվով՝ ըստ դասարանների տարեկան միջին թվի, հետևյալ սանդղակով»՝ ԹԳՀԳ, աշխարհագրություն առարկաների համար նյութածախսի տարեկան գումար չի սահմանվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար: Ի տարբերություն կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լոբորատորիաների՝ այլ լաբորատորիաների մասով լաբորանտների հաստիք նախատեսելը նպատակահարմար չէ, ինչ վերաբերվում է նյութածախսին, ապա այդ ծախսերը կարող են իրականացվել դպրոցներին այլ ծախսերի համար նախատեսվող գումարներով:
6 Gayane Kostandyan 16.07.2025 16:13:23 Բարև Ձեզ։ Ցանկանում եմ իմանալ․ համակարգչային կաբինետի պատասխանատուն ո՞վ պետք է լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն: ՀՀ կառավարության 27.06.2025թ թիվ 850-Ն որոշմամբ նախատեսված է էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի հաստիք, իսկ ՀՀ կառավարության 16.02.2023 թ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշմամբ սահմանված է էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի աշխատանքային գործառույթները, մասնավորապես, 1) Հաստատությունում գործող դասարանների ստեղծման, խմբավորման աշխատանքները. 2) ըստ անհրաժեշտության՝ դպրոցական բաղադրիչից առարկայացանկի լրացում. 3) դասացուցակի ձևավորում/խմբագրում յուրաքանչյուր դասարանի համար. 4) ընթացիկ/տարեվերջյան փոխադրումներ. 5) «Հայտագրված 1-ին դասարանցիներ» բաժնից սովորողների ընդունում և բաշխում՝ ըստ դասարանների. 6) Հաստատությունից սովորողի ազատում՝ այլ Հաստատություն կամ այլ երկիր տեղափոխվելու հիմքերով. 7) նոր աշակերտների ավելացում. 8) սովորողի կրթությունը հեռավար կազմակերպելու մասին տեղեկատվության նշում. 9) սովորողների Office 365 մուտքային տվյալների տրամադրում. 10) «Ուսուցիչներ» բաժնի լրացում. 11) Հաստատության ձևավորված հաստիքների մուտքագրում. 12) աշխատողների տվյալների մուտքագրում և խմբագրում՝ ըստ բաժինների. (անձնական, պաշտոն, ուսուցիչ, անձը հաստատող փաստաթուղթ, կրթություն, վերապատրաստում, ատեստավորում, տարակարգ). 13) «Դպրոց» բաժնի լրացում, տվյալների տարեկան թարմացում՝ ըստ բոլոր ենթաբաժինների (ընդհանուր տեղեկություններ, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների սարքավորումներ, մասնաշենքեր, շենք և հարմարություններ, տարածքներ, ենթակառուցվածքներ). 14) խմբային և անհատական հանդիպումներ ուսուցիչների հետ՝ խնդիրների վերհանման և աջակցություն տրամադրելու նպատակով. 15) վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած փորձի փոխանակում: Ըստ անհրաժեշտության՝ տրամադրում, ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր՝ հաշվի առնելով ուսուցիչների կարիքները. 16) ուսուցչի մշակած առցանց բովանդակության շարունակական մշտադիտարկում, տրամադրում է աջակցություն էլեկտրոնային կրթական ռեսուրսների բարելավման ուղղությամբ. 17) առցանց դասերի դասալսումներ և հետադարձ կապի տրամադրում. 18) կազմակերպում (աջակցում) է ուսուցման կառավարման համակարգերում համակցված/հեռավար ուսուցման տեխնիկական գործընթացը. 19) աջակցում և իրականացնում է ՈՒԿՀ-ում կատարվող աշխատանքները. 20) տրամադրում է ընթացիկ տեխնիկական աջակցություն. 21) օժանդակում և ուղղորդում է ուսուցիչներին՝ իրականացնելու էլեկտրոնային դասավանդում. 22) ապահովում է ՈՒԿՀ-ում ուսուցիչների կողմից իրականացված աշխատանքների համապատասխանությունը էլեկտրոնային ուսուցման սկզբունքներին և չափորոշչային պահանջներին. 23) ներկայացնում է առաջարկություններ, անհրաժեշտ տեղեկատվություն՝ կատարած աշխատանքների վերաբերյալ. 24) պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները։
7 Լուսինե Մուրադյան 13.07.2025 01:19:44 Շատ ճիշտ է ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ աշխատավարձի համար 2.17 գործակից սահմանելը։ Ահռելի գործ է անում դպրոցում։ Ընդունվել է ի գիտություն:
8 Լուսինե Վարդանյան 13.07.2025 11:37:43 Հանրակրթական դպրոցում վերականգնել մասնագիտական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաստիքը։Կրճատելով դաստիարակչական աշխատանքների գծով աշխատանքների համակարգողի աշխատանքը` ինչ է առաջարկվում, փաստացի մնում է գործազուրկ,կամ երկու հաստիքը միանալով ,այդ ծանրաբեռնվածությամբ ինչքան շոշափելի կլինի արված աշխատանքը։ Շնորհակալություն հարցի համար: Համաձայն ՀՀ կառավարության 16.02.2023 թ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշման՝ վարչատնտեսական կառավարման համակարգի անցած հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչի հաստիք չկա:
9 Սարգիս Խաչատրյան 13.07.2025 16:12:50 Նախագծի հիմնավորման մեջ նշել եք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետը՝ լաբորանտի հաստիք սահմանելով ոչ թէ բոլոր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում, այլ միայն կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների դեպքում։ Ինչու՞ չի նախատեսվում ԹԳՀԳ լաբորատորիայի լաբորանտի հաստիք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության գրեթե բոլոր դպրոցները արդեն ունեն գերհագեցած ԹԳՀԳ լաբորատորիաներ և դասարանների թվով ամենաշատը օգտվում են հենց ԹԳՀԳ լաբորատորիայից։ Առաջարկում եմ հիմնավորման վերջին պարբերությունը վերախմբագրել հետևյալ բովանդակությամբ. Նույն կերպ նաև կոնկրետացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետը՝ լաբորանտի հաստիք սահմանելով ոչ թէ բոլոր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում, այլ միայն կենսաբանության, ԹԳՀԳ-ի, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների դեպքում: Շնորհակալություն հարցի համար: Ի տարբերություն կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լոբորատորիաների՝ այլ լաբորատորիաների մասով լաբորանտների հաստիք նախատեսելը նպատակահարմար չէ:
10 Սարգիս Խաչատրյան 15.07.2025 15:24:37 Քանի որ կառավարության գործուն ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հանրապետության հանրակրթական դպրոցներում ներդրվել են ժամանակակից, բազմաֆունկցիոնալ ԹԳՀԳ լաբորատորիաներ, որոնք ոչ միայն նյութատեխնիկական հագեցվածությամբ չեն զիջում բնագիտական լաբորատորիաներին, այլ շատ դեպքերում գերազանցում են դրանց կիրառական սարքավորումներով, մոդուլային համակարգերով և ձեռնարկատիրական գործունեության մոդելավորմամբ՝ ԹԳՀԳ լաբորատորիաների գործարկման համար անհրաժեշտ է լաբորանտի առկայություն. Սարքավորումների տեխնիկական վերահսկողության և պահպանման, գործնական պարապմունքների նախապատրաստման և աջակցման, ուսումնական գործընթացի անվտանգության ապահովման նպատակով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել վերոնշյալ իրավական ակտի համապատասխան դրույթը՝ լաբորանտի հաստիքի առկայությունը տարածելով նաև ԹԳՀԳ լաբորատորիաների վրա, ինչը կապահովի առավել արդյունավետ, անվտանգ և որակյալ կրթական միջավայր՝ համաձայն պետական ռազմավարական առաջնահերթությունների` մասնավորապես ՀՀ օրենքը «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքի 1-ին մասի 10-րդ կետի` «Թվային տեխնոլոգիաների շարունակական արդիականացումը հրամայական է դարձնում ուսումնական գործընթացում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) առավել լայն կիրառումը, հանրակրթական դպրոցների համալրումը արդիական համակարգչային միջոցներով, մեդիագործիքներով և որակյալ ինտերնետային կապով, կրթական ծրագրերում ՏՀՏ բաղադրիչի ավելացումը, եղած գործիքներն օգտագործելու և նորերը ստեղծելու կարողությունների զարգացումը»։ Լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն պետական ուսումնական ծրագրին ու չափորոշիչներին համապատասխան կրթական ռեսուրսների ստեղծման, շարունակական վերանայման և արդիականացման, առցանց կրթության հարթակի կառավարման, տեխնիկական հագեցման, առցանց տիրույթում անվտանգության ապահովման և այս ոլորտին առնչվող այլ հարցերի ուղղությամբ։ Այս համատեքստում չափազանց կարևոր է առաջնորդվել երկարաժամկետ նպատակների արդյունավետ իրականացման սկզբունքով և ոչ երբեք՝ նպատակահարմարությամբ: Շնորհակալություն Տես նախորդ մեկնաբանությունը:
11 Սարգիս Խաչատրյան 15.07.2025 15:28:56 Ուսումնասիրեցի նախորդ օրվա իմ առաջարկությանն ի պատասխան եզրակացությանը: Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար: Քանի որ կառավարության գործուն ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հանրապետության հանրակրթական դպրոցներում ներդրվել են ժամանակակից, բազմաֆունկցիոնալ ԹԳՀԳ լաբորատորիաներ, որոնք ոչ միայն նյութատեխնիկական հագեցվածությամբ չեն զիջում բնագիտական լաբորատորիաներին, այլ շատ դեպքերում գերազանցում են դրանց կիրառական սարքավորումներով, մոդուլային համակարգերով և ձեռնարկատիրական գործունեության մոդելավորմամբ՝ ԹԳՀԳ լաբորատորիաների գործարկման համար անհրաժեշտ է լաբորանտի առկայություն. Սարքավորումների տեխնիկական վերահսկողության և պահպանման, գործնական պարապմունքների նախապատրաստման և աջակցման, ուսումնական գործընթացի անվտանգության ապահովման նպատակով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել վերոնշյալ իրավական ակտի համապատասխան դրույթը՝ լաբորանտի հաստիքի առկայությունը տարածելով նաև ԹԳՀԳ լաբորատորիաների վրա, ինչը կապահովի առավել արդյունավետ, անվտանգ և որակյալ կրթական միջավայր՝ համաձայն պետական ռազմավարական առաջնահերթությունների` մասնավորապես ՀՀ օրենքը «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքի 1-ին մասի 10-րդ կետի` «Թվային տեխնոլոգիաների շարունակական արդիականացումը հրամայական է դարձնում ուսումնական գործընթացում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) առավել լայն կիրառումը, հանրակրթական դպրոցների համալրումը արդիական համակարգչային միջոցներով, մեդիագործիքներով և որակյալ ինտերնետային կապով, կրթական ծրագրերում ՏՀՏ բաղադրիչի ավելացումը, եղած գործիքներն օգտագործելու և նորերը ստեղծելու կարողությունների զարգացումը»։ Լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն պետական ուսումնական ծրագրին ու չափորոշիչներին համապատասխան կրթական ռեսուրսների ստեղծման, շարունակական վերանայման և արդիականացման, առցանց կրթության հարթակի կառավարման, տեխնիկական հագեցման, առցանց տիրույթում անվտանգության ապահովման և այս ոլորտին առնչվող այլ հարցերի ուղղությամբ։ Այս համատեքստում չափազանց կարևոր է առաջնորդվել երկարաժամկետ նպատակների արդյունավետ իրականացման սկզբունքով և ոչ երբեք՝ նպատակահարմարությամբ: Շնորհակալություն Տես նախորդ մեկնաբանությունը
12 Alla Hakobyan 13.07.2025 19:17:27 Բարև Ձեզ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականին փետրվարի 16-ի 216 -ն որոշմամբ 48 և ավելի դասարանների առկայության դեպքում գործում է ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի երկու և ՍԴԱԿ -ի 1,5 հաստիք,իսկ 850 ն որոշմամբ այս 3,5 հաստիքների փոխարեն մնում է ընդամենը ԿԱԴԱՀ-ի 1,5 հաստիք: Մեր դպրոցն ունի 52 դասարան և ՄԿԱ գծով տեղակալները հսկայական աշխատանք են կատարում,ուստի առաջարկում եմ 48 և ավելի դասրանների պարագայում տրամադրել երկու ԿԱԴԱՀ -ի հաստիք :Լիահույս եմ,որ առաջարկս հաշվի կառնեք,քանզի այն բխում է դպրոցի և սովորողների շահերից: Կանխավ շնորհակալ եմ: Շնորհակալություն հարցի համար: ՀՀ կառավարության 16.02.2023 թ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշմամբ հաստիքների քանակ սահմանված չէ:
13 Alla Hakobyan 13.07.2025 22:03:55 Ըստ գործող 216-ն որոշման 48-ից ավել դասարանների պարագայում ՄԿԱԳ տեղակալի երկու հաստիք է տրամադրվում,իսկ նոր `850-ն որոշմամբ ,36-ից ավել դասարաններ ունենալու դեպքում ԿԱԴԱՀ -ի 1,5 հաստիք: Ստացվում է և´37 դասարանների պարագայում,և´52,ինպես մեր դպրոցում է ,նույն 1,5 հաստիքով աշխատողներն են իրականացնելու այդ ահռելի աշխատանքը:Խնդրում եմ վերանայել որոշման այդ կետը: Շնորհակալություն : Շնորհակալություն հարցի համար: ՀՀ կառավարության 16.02.2023 թ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշմամբ հաստիքների քանակ սահմանված չէ:
14 Alla Hakobyan 14.07.2025 17:48:56 Իմ առաջարկին պատասխանել եք,որ 216 -ն ոևոշմամբ հաստիքների քանակ նշված չէ: 216-ն որոշման մեջ հստակ ասվում է` 48 և ավելի դասարանների առկայության դեպքում տրամադրել 2 հաստիքային միավոր ՄԿԱ և 1,5 հաստիք ՍԴԱԿ: Իսկ ըստ 850-ն որոշման,կառավարման նոր համակարգի անցած դպրոցներին, 36 և ավելի դասարանների պարագայում տրամադրվելու է 1,5 հաստիքային միավոր ԿԱԴԱ համակարգող ,նախկին 2 հաստիք ՄԿԱ -ի և 1,5 հաստիք ՍԴԱԿ ի փոխարեն: Հատկապես մեծ դպրոցներում առնվազն 2 հաստիք ԿԱԴԱ համակարգողի անհրաժեշտություն կա արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով: Կրկին խնդրում եմ վերանայել այս կետը: Շնորհակալություն : Շնորհակալություն առաջարկության համար, այն քննարկելու նպատըակով խնդրում ենք մատնանշել ՀՀ կառավարության 16.02.2023 թ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշման այն կետերը, որոնցով սահմանված են Ձեր նշված դրույթները
15 Alla Hakobyan 17.07.2025 12:05:44 Բարև Ձեզ ,խնդրում եմ պարզաբանել,թե ի՞նչ սկզբունքով է 216 ն որոշման մեջ գործող 48 և ավելի դասարանների դեպքում ՄԿԱ երկու և ՍԴԱԿ 1,5 հաստիքների փոխարեն , 850 ն որոշմամբ տրամադրվելու 1,5 հաստիք ԿԱԴԱ համակարգող(կառավարման նոր համակարգի անցնելուց հետո):Մանավանդ ասվում է,որ ԿԱԴԱ համակարգողը համատեղելու է ՄԿԱ-ի և ՍԴԱԿ -ի գործառույթները միաժամանակ: Մեծ թվով սովորողներ և դասարաններ ունեցող դպրոցներում անհնարին է լինելու ըստ պաշտոնային նկարագրի բոլոր գործառույթները բարեխղճորեն կատարելը: Շնորհակալություն : Շնորհակալություն Հարգելի Ալլա Հակոբյան կրկին անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 16.02.2023թ. «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշմամբ հաստիքների քանակ սահմանված չէ: ՀՀ կառավարության 27.06.2025թ թիվ 850-Ն որոշմամբ հաստիքների քանակը որոշելիս (այդ թվում ՄԿԱ-ի և ՍԴԱԿ-ի) որոշելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 16.02.2023թ. թիվ 216-Ն որոշմամբ տվյալ պաշտոններին ներկայացվող պահանջները, պարտականությունները և աշխատանքի ծավալը` պայմանավորված դպրոցի խմբերի թվով:
16 Alla Hakobyan 20.07.2025 13:59:14 Բարև Ձեզ:ՄԿԱ և ՍԴԱԿ հաստիքների քանակների մասին նշված է 79-ն և 2023թ.սեպտեմբերի 4-ի112-ն որոշումներում,որոնցում ասվում է,որ կառավարման նոր համակարգի անցնելու դեպքում 48 և ավելի դասարների դեպքում տրամադրվում է 2 հաստիք ՄԿԱ և36-ից ավելի դասարանների պարագայում 1,5 հաստիք ՍԴԱԿ: 850 ն որոշմամբ համադրվում են այս երկու պաշտոնների գործառույթները և 36-ից ավելի դասարանների դեպքում տրամադրվելու է 1,5 հաստիք ԿԱԴԱ համակարգող: Մեծ դպրոցներում ,մեր դպրոցն ունի 52 դասարան,3,5 հաստիքը փոխարինել 1,5 հաստիքով արդարացված չէ ,քանզի ՄԿԱ և ՍԴԱԿ հաստիքների գործառույթների համադրմամբ աշխատանքի ծավալը կրկնակի մեծանում է,իսկ հաստիքների քանակը կրկնակիից էլ ավելի պակասում: Առաջարկում եմ վերանայել ԿԱԴԱ համակարգողների հաստիքների քանակը,այդ բազմաբովանդակ և պատասխանատու աշխատանքը ամբողջ ծավալով պատշաճ իրականացնելու նպատակով,որը բխում է սովորողների և դպրոցի շահերից: Շնորհակալություն : Շնորհակալություն: «79-Ն որոշումը» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաման է, իսկ «112-Ն որոշումը»՝ այդ հրամանում կատարված փոփոխությունն է: Այսինքն խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի մասին: ՀՀ կառավարության 27.06.2025թ թիվ 850-Ն որոշմամբ նախատեսվում է վերոնշյալ հրամանով սահմանվող նորմատիվները և գործակիցները սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ ուժը կորցրած ճանաչելով նախարարի հրամանը: Ինչ վերաբերվում է դրույքաչափերի մեծությանը, ապա հաշվի առնելով տարբեր պաշտոնների աշխատողների կողմից իրականացվող գործառույթների բարդությունը, ծավալը և պատասխանատվությունը՝ որոշմամաբ նախատեսվել են գործակիցներ՝ հաշվի առնելով նաև բյուջետային սահմանափակումները: Ավելին՝ 2023 թվականից 79-Ն հրամանով սահմանված դրույքաչափերը ոչ միայն համահարթեցրեցին տարբեր դպրոցների միևնույն հաստիքների աշխատավարձերի մեծությունները, այլ նաև ապահովեցին որոշակի աճ:
17 Alla Hakobyan 25.07.2025 12:22:54 Բարև Ձեզ,ես կարդացի Ձեր պատասխանը: Նույնիսկ մինչև 2022թ-ի դեկտեմբերի 7-ի 79-ն որոշումը մեր դպրոցն ուներ 1 հաստիք ՄԿԱ և 1 հաստիք ՍԴԱԿ,այսինքն 2 հաստիք ,բայց տարբեր աշխատավարձերով: 850 ն որոշմամբ,պարտականությունների համադրմամբ մնում է 1,5 հաստիք ԿԱԴԱՀ: Խնդիրը ոչ թե ֆինանսական է,այլ այս երկու հաստիքների համադրմամբ ամբողջ ծավալով աշխատանքը արդյունավետ կատարելն է ::Հատկապես մեծ դպրոցներում ԿԱԴԱՀ հաստիքի չափը խնդրում եմ վերանայել: Շնորհակալություն : Շնորհակալու Շնորհակալություն, կրկին անգամ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 16.02.2023 N 216-Ն որոշմամբ և քննարկման ներկայացված նախագծի տիրույթում չէ:
18 Susanna Simonyan 13.07.2025 19:24:19 Առաջարկություն տնօրենի աշխատավարձի վերանայման վերաբերյալ Հաշվի առնելով, որ կառավարման նոր համակարգին չանցած դպրոցների տնօրեններն այս փուլում աշխատում են առանց վարչատնտեսական համակարգողի, իրենց վրա է դրվում ողջ կառավարման բեռը։ Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը, պատասխանատվության բազմաշերտ բնույթը և առկա ծանրաբեռնվածությունը՝ առաջարկում եմ վերանայել ու բարձրացնել կառավարման նոր համակարգին դեռ չանցած հանրակրթական դպրոցների տնօրենների աշխատավարձերը՝ ապահովելով արդար ու համաչափ վարձատրություն: Վարձատրության վերանայումը ոչ միայն խրախուսական ազդեցություն կունենա, այլև կապահովի դպրոցի արդյունավետ կառավարում և կառավարման համակարգի կայունություն՝ մինչ բարեփոխումների ամբողջական ներդրումը: Շնորհակալություն առաջարկի համար: Առաջարկը ընդունելի չէ, հարցը քննարկվել է և համարվել է աննպատակահարմար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշվածը մեկանգամյա բնույթ ունի առաջիկայում բոլոր դպրոցները անցնելու են վաչատնտեսական համակարգման մոդելի:
19 Նարինե Բալասանյան 13.07.2025 23:21:43 Այդ որոշման մեջ կարելի է նաև նոր համակարգի անցած դպրոցների տնօրենի տեղակալների գործակիցը բարձրացնել Շնորհակալություն առաջարկների համար: Հայտնում ենք, որ ի տարբերություն որոշ հաստիքների՝ օրինակ տնօրեն, գլխավոր հաշվապահ, վարչատնտեսական համակարգող, որոնց դրույքների թիվը հստակ է և դպրոցի մեծությունից կախված կիրառվում են աշխատավարձի նկատմամբ գործակիցներ՝ այլ հաստիքների դեպքում, ինչպես օրինակ տնօրենի տեղակալը, գործակից է կիրառվում հաստիքի մեծության նկատմամբ՝ սահմանելով 0,5 հասիքից մինչև 2 հաստիք:
20 Լիլիթ Բաբայան 14.07.2025 09:33:48 Հարգելինե՛րս,ԿԱԴԱ համակարգողի գործակիցը առաջարկում եմ փոխարինել 2.17 թվով, որովհետև այդքան ծանրաբեռնված աշխատանքի դիմաց 1.54 գործակիցը շատ ցածր է։ Շնորհակալություն հարցի համար: Նախագծով առաջարկվում է կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում), ինչպես նաև սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչի (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում) համար նախատեսված գործակիցը 1,54-ից դարձնել 2,17:
21 Նաիրա Դանիելյան 14.07.2025 11:38:53 Հարգելի՛ հեղինակ, ֆինանսավորման նոր կարգով պայմանավորված հաստիքների փոփոխությունը մեծ աշակերտաթիվ ունեցող դպրոցներում լուրջ խնդիրներ է առաջացնելու,մասնավորապես ՝ տնօրենի կրթական աջակցությունների գծով տեղակալի 2 հաստիքը և սովորողների դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչի 1,5 հաստիքների միավորման արդյունքում դպրոցն ունենալու է ընդամենը 1,5 հաստիք համակարգող՝ կրթական աջակցություն-ների և դաստիարակչական աշխատանք-ների։Այս հանգամանքը լուրջ խնդիրներ է առաջացնելու մեծ դպրոցների կառավարչական ու կազմակերպչական աշխատանքներում։Խնդրում եմ վերանայել նշված հաստիքների թիվը կամ ավելացնել տնօրենի տեղակալների հաստիքների թիվը։Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար: Նախագծով առաջարկվում է կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում), ինչպես նաև սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչի (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում) համար նախատեսված գործակիցը 1,54-ից դարձնել 2,17:
22 Քրիստինա Հարությունյան 14.07.2025 18:50:24 Այս որոշման մեջ ՄԿԱԳ տնօրենի տեղակալի հաստիքի 1.54 գործակիցը ինչ պատճառով է կիրառվում, չէ որ հաստիքների միավորումից ծանրաբեռնվածությունն ավելանում է, ինչպես աշխատել օր օրի ավելացող գործառույթներով՝ խմբակներ , երկարօրյա, և այդքան քիչ աշխատավարձով: Առաջարկում եմ գործակիցը թողնել 2.17, քանի որ մեծ դպրոցներում հնարավոր չի լինի աշխատել : Շնորհակալություն հարցի համար: Համաձայն ՀՀ կառավարության 27.06.2025թ թիվ 850-Ն որոշման՝ տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի հաստիք նախատեսվում է վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած հանրակրթական ուսումնական հաստատություններում և մասնագիտացված դպրոցներում, վարչատնտեսական կառավարման համակարգի անցած մասնագիտացված դպրոցներում (մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ), հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում (ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ), որոնց պաշտոնական դրույքաչափի նկատմամբ կիրառելով 2.17 գործակիցը: Ներկայացվող նախագծով նախատեսվում է կրթական աջակցությունների և դաս-տիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում) համակարգողի և սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում) կազմակերպիչի պաշտոնական դրույքի նկատմամբ կիրառվող 1.54 գործակիցը փոխել 2.17-ով:
23 Քրիստինա Հարությունյան 14.07.2025 19:02:00 Հարգելի հեղինակ առաջարկում եմ ԿԱԴԱ համակարգողի վարչական հաստիքն ու աշխատավարձի գործակիցը թողնել 2.17 հակառակ դեպքում ոչ մի փոխտնօրեն դպրոցում չի մնա: Շնորհակալություն Համաձայն ՀՀ կառավարության 27.06.2025թ թիվ 850-Ն որոշման՝ տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի հաստիք նախատեսվում է վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած հանրակրթական ուսումնական հաստատություններում և մասնագիտացված դպրոցներում, վարչատնտեսական կառավարման համակարգի անցած մասնագիտացված դպրոցներում (մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ), հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում (ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ), որոնց պաշտոնական դրույքաչափի նկատմամբ կիրառելով 2.17 գործակիցը: Ներկայացվող նախագծով նախատեսվում է կրթական աջակցությունների և դաս-տիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում) համակարգողի և սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում) կազմակերպիչի պաշտոնական դրույքի նկատմամբ կիրառվող 1.54 գործակիցը փոխել 2.17-ով:
24 Գոհար Ասատրյան 15.07.2025 10:15:33 Հարգելի՛ գործընկերներ, Վերահղվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմանը՝ ներկայացնում ենք հետևյալ առաջարկությունը՝ ուղղված որոշման կարգավորումների ճշգրտմանը և գործառույթների արդյունավետ կառավարմանը։ Ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 79-Ն հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում, անկախ դրանց վարչատնտեսական կառավարման ձևից, գործել են ինչպես «Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի» (կամ «համակարգողի»), այնպես էլ «Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի» (կամ «համակարգողի») հաստիքները՝ համապատասխանաբար ՆԱԱ2.17 և ՆԱԱ1.54 գործակիցներով։ 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ՝ նոր կարգավորումով նախատեսվում է վերոնշյալ երկու հաստիքների համադրումը մեկ միասնական պաշտոնում՝ «Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգող», որի գործառույթները սահմանված են ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ։ Առաջարկում եմ՝ վերոնշյալ նոր պաշտոնի համար սահմանել ՆԱԱ*2.17 գործակիցը, քանի որ այն ամբողջությամբ ներառում է նախկին երկու հաստիքների գործառույթները։ Քանի որ հանրակրթական բոլոր հաստատություններում այդ երկու հաստիքները նախկինում պարտադիր են գործել, փոփոխությունը լրացուցիչ ֆինանսական հետևանքներ չի առաջացնի, այլ միայն կբերի համաչափ և արդարացված վարձատրության։ Բացի այդ, առաջարկում եմ կատարել հետևյալ ճշգրտումները՝ 1. ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում հստակեցվի, որ դրույթը տարածվում է հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների վրա, բացառությամբ միայն տարրական մակարդակի կրթություն իրականացնող հաստատությունների։ 2. Նույն հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետում լաբորանտի հաստիքի սահմանման պայմանները վերամշակվեն հետևյալ ձևակերպմամբ՝ «Լաբորանտի հաստիք կարող է սահմանվել միայն այն ուսումնական հաստատություններում, որտեղ առկա են կահավորված և գործող կենսաբանության, քիմիայի կամ ֆիզիկայի լաբորատորիաներ»։ Վստահ եմ, որ ներկայացվող փոփոխությունները զգալիորեն կնպաստեն հանրակրթական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը և բյուջետային միջոցների նպատակային օգտագործմանը։ Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկությունների համար: Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 27.06.2025թ թիվ 850-Ն որոշման՝ տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի հաստիք նախատեսվում է վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած հանրակրթական ուսումնական հաստատություններում և մասնագիտացված դպրոցներում, վարչատնտեսական կառավարման համակարգի անցած մասնագիտացված դպրոցներում (մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ), հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում (ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ), որոնց պաշտոնական դրույքաչափի նկատմամբ կիրառելով 2.17 գործակիցը: Ներկայացվող նախագծով նախատեսվում է կրթական աջակցությունների և դաս-տիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում) համակարգողի և սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում) կազմակերպիչի պաշտոնական դրույքի նկատմամբ կիրառվող 1.54 գործակիցը փոխել 2.17-ով: Ինչ վերաբերվում է առաջարկներին՝ հայտնում ենք. 1. նախագծով մնախատեսվում է որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «միջնակարգ և ավագ մակարդակների կրթություն իրականացնող հաստատություններում» բառերը փոխարինել «հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում (բացառությամբ միայն տարրական մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների)» բառերով, 2. նախագծով նախատեսվում է որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետում «գործող» բառից հետո լրացնել «կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի» բառերով:
25 Գոհար Ասատրյան 16.07.2025 22:43:40 Ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխություններն արդիական և անհրաժեշտ են հանրակրթական համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ ինչպես ֆինանսավորման մեխանիզմների արդարեցման, այնպես էլ կրթության կառավարման և կազմակերպման գործառույթների օպտիմալացման ուղղությամբ։ Շնորհակալություն Շնորհակալություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: