Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2037-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի հստակեցմամբ։

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշմամբ նվիրատվությամբ կարող են տրամադրվել միայն պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները և սեփականաշնորհման ներկայացվել հանրակացարանային բնակարանային ֆոնդը, սակայն առկա են դեպքեր, երբ բնակելի տարածքներում երկար տարիներ, որոշ դեպքերում նաև 3 տասնամյակից ավելի, բնակվում են բնակիչներ, (հիմնականում զինծառայողներ, ծառա­յությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառա­յող­ներ և իրենց ընտանիքներ, որոնց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները պետական կառավարման մարմնի հաշվեկշիռ են անցել նախկին ԽՍՀՄ զինված ուժերից (հիմնական մասն արդեն իսկ զինծառայողներին հատկացված է եղել ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում, իսկ մի մասը զինծառայողներին հատկացվել է ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման սկզբնական տարիներին) և տվյալ բնակելի տարածությունների հատկացումները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:

Մասնավոր դեպքով՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի (Զինավան-2) հասցեում բնակվող բնակիչների մի մասն անցած շուրջ 3 տասնամյակների ընթացքում անձնական միջոցներով վերանորոգել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածությունները, դարձել են կոմունալ ծառայություն­ների բաժանորդներ, սակայն չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին, դիմել են ՀՀ վարչապետին` խնդրելով նշված բնակելի տարածություն­ներն անհատույց սեփականության իրավունքով նվիրատվու­թյան կարգով տրամադ­րել իրենց։ Խնդրի լուծման նպատակով շահագրգիռ մարմինների մանակցությամբ կազմակերպված քննարկման ընթացքում, ելնելով քաղաքացիերի շահերից, որոշվել է հարցը կարգավորել ՀՀ կառավարության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման շրջանակներում

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծի ընդունման համար հիմք է ընդունվել Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի մայիսի 14-ի նիստի թիվ ԿԱ/82-2025 արձանագրության 15-րդ կետի հանձնարարականը։

Պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների նվիրատվության միջոցով բնակության վայրի խնդիր ունեցող անձանց կենսապայմանները բարելավելու, պետական գույքի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման հիմնական նպատակը՝ մեկ միասնական իրավական ակտի միջոցով նվիրատվության և նվիրաբերության դեպքերի կազմակերպումն է՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

Նախագծով հնարավորություն կտրվի պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների բնակիչներին, որոնք կբավարարեն ՀՀ կառավարության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման պահանջները, ևս նվիրատվությամբ տրամադրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։

2 Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծով հնարավորություն կտրվի պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների բնակիչներին, որոնք կբավարարեն ՀՀ կառավարության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման պահանջները, ևս նվիրատվությամբ տրամադրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։ Նախագծի ընդունմամբ ամբողջությամբ կկանոնակարգվի բնակելի տարածքների նվիրատվության գործընթացը։

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։

 

  • Обсуждалось

    10.07.2025 - 31.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1275

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: