ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1667-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N1667-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտի զարգացման խթանման անհրաժեշտությամբ՝ հատկապես գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրության ուղղությամբ։ «10.91 - Գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն» տնտեսական գործունեության տեսակով հավելումը թույլ կտա ապահովել ոլորտի զարգացման պետական աջակցություն՝ այդ թվում ֆինանսական գործիքների և ծրագրային միջոցառումների միջոցով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Գործող կարգավորման շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների համար կերերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները ընդգրկված չեն գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկում։ Սա զրկում է այդ ոլորտի տնտեսավարողներին պետական աջակցության հնարավորությունից՝ չնայած այն հանգամանքին, որ կերարտադրությունը անմիջականորեն առնչվում է գյուղատնտեսական ապրանքների վերամշակման շղթային և նպաստում է կենդանաբուծության ոլորտի կայուն զարգացմանը։ Բացի այդ, ներկայումս նկատվում է շուկայի աճող պահանջարկ՝ կերարտադրության ժամանակակից, արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ լուծումների նկատմամբ։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող լրացումը նպատակ ունի գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկում ընդգրկել նաև «10.91 - Գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն» տեսակով զբաղվող տնտեսավարողներին։ Կարգավորումը կրում է ոլորտային խթանիչ բնույթ և կնպաստի տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև ներմուծման փոխարինման պետական քաղաքականության արդյունավետ իրագործմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից, տեղադրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am:
- Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ լրացման ընդունմամբ կստեղծվեն պայմաններ ոլորտում ներգրավված տնտեսավարողների պետական աջակցության ծրագրերին մասնակցելու համար, ինչը կնպաստի տեղական կերարտադրության ծավալների աճին, արտադրության մոդեռնիզացմանը և կենդանաբուծական ոլորտի կայուն զարգացմանը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Գյուղատնտեսություն» կետից։ Գյուղատնտեսության ոլորտի բարելավման համար առաջնահերթ նպատակներն են արտադրողականության բարձրացումը, անասնաբուծության զարգացումը և գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացումը:
-
Обсуждалось
09.07.2025 - 24.07.2025
-
Тип
Приказ
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 1637
Принт