Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն  ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

     1.Անհրաժեշտությունը

       Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական հրապարակներում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման գործում ներգրավված ղեկավար, ինժեներական, տեխնիկական և աշխատանքային անձնակազմի պատասխանատվության բարձրացման,  ինչպես նաև պարտավորությունների պատշաճ կատարման վերաբերյալ գործնականում կիրառելի կարգագրերի և հաշվետվությունների կազմման (լրացման)  անհրաժեշտությամբ։

   

     2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատվել է ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» շինարարական նորմերը: Նորմերի Ձևաթերթ 1 –ի <ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ> -ով սահմանված լայն պահանջները գործնականում կիրառելի չեն  և անհարկի բարդացնում են աշխատանքների կատարման փաստաթղթավորման գործընթացը, հատկապես հաշվի առնելով, որ այն լրացվում է շինարարական հրապարակի պայմաններում։

Նոր <ԿԱՐԳԱԳԻՐ -ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ>-ը պարունակում է պահանջներ, որոնք, հաշվի առնելով աշխատանքների գործառնական ճկունությունը /փոփոխելիությունը/, թույլ կտան կատարվող աշխատանքների նկարագիրը և պայմանները ներկայացնել ավելի մատչելի և հասկանալի ձևով, ինչը կդյուրացնի բոլորի աշխատանքը։

 

     3.Կարգավորման նպատակը և բնույթը

       Արդյունքում՝ Կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանի հավելվածում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ աշխատանքների կատարման պարզեցված կարգագրի օրինակելի ձևի սահմանման նպատակով:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Քաղաքաշինության մասին» օրենք

Հոդված 10.1, 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետեր

Կոմիտեն՝

  • օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
  • հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:
  1. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է համապատասխան իրավակարգավորման ընդունում:

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    08.07.2025 - 23.07.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1178

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: