Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025 թվականի_________ N  __–Ն

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

  1. Սահմանել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» N 1441-Ն որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 4-ից։

 

 

              Հայաստանի Հանրապետության                                                            Ն. Փաշինյան

                        վարչապետ

                      Երևան, 2025 թ.

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի _______-ի

N     -Ն որոշման

 

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության մեջ ներառվում են հետևյալ աշխատանքները.

    1) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ստացած անձինք կարող են իրականացնել՝

    ա. գեոդեզիական աշխատանքներ՝ պետական և տեղական նշանակության գեոդեզիական աշխատանքների իրականացում, երկրի մակերևույթի և տարածական օբյեկտների կոորդինատների ու բարձունքային նիշերի որոշում, շենքերի և շինությունների, ենթակառուցվածքների հետազոտության, նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ գեոդեզիական աշխատանքների ապահովում, հանութագրում և նշահարում․

    բ․ մարկշեյդերական աշխատանքներ՝ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացում, այդ թվում՝ ընդերքօգտագործման աշխատանքների ընթացքում, ինչպես նաև օգտակար հանածոյի արդյունահանման համալիրում մարկշեյդերական ցանցերի նախագծման և կառուցման, հաշվարկային փաստաթղթերի կազմման, բացահանքից և ստորգետնյա հանքավայրից արդյունահանված ծավալների չափման, հողագրունտի շեղումների և տեղաշարժերի մշտադիտարկում, դեֆորմացիաների վերլուծություն, անվտանգության ապահովման աշխատանքների իրականացում․

   գ․ քարտեզագրական աշխատանքներ՝ պետական և տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքների իրականացում, տեղագրական, կադաստրային և թեմատիկ քարտեզների ու հատակագծերի, ինչպես նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ստեղծում․

   դ․ հողաշինարարական աշխատանքներ՝ հողահատկացման համար սահմանված կարգով փաստաթղթերի փաթեթի կազմում, հողաշինարարական նախագծերի կազմում, այդ թվում` համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների մշակում, ներհամայնքային և առանձին հողամասերի հողաշինարարական նախագծերի կազմում (տարածքի կազմակերպման և ցանքաշրջանառության նախագծերի կազմում), հողերի օգտագործման և պահպանման նախագծերի կազմում, նոր հողերի իրացման, բարելավման նախագծերի կազմում, խախտված հողերի ռեկուլտիվացիայի նախագծերի կազմում, նշված նախագծերի տեղափոխում բնության մեջ, հողամասերի և վարչատարածքային միավորների սահմանների սահմանակետերի նշահարման, ամրացման և նկարագրման, վերականգնման աշխատանքներ․

   ե․ չափագրական աշխատանքներ՝ հողամասերի, շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների չափագրման աշխատանքների իրականացում․

   զ․ հաշվառման աշխատանքներ՝ հողամասերի, շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների վերաբերյալ քանակական և որակական տվյալների հավաքագրում,

   2) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ստացած անձինք կարող են իրականացնել՝

   ա․ քարտեզագրական աշխատանքներ՝ պետական և տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքների իրականացում, տեղագրական, կադաստրային և թեմատիկ քարտեզների ու հատակագծերի, ինչպես նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ստեղծում․

   բ․ հողաշինարարական աշխատանքներ՝ հողահատկացման համար սահմանված կարգով փաստաթղթերի փաթեթի կազմում, հողաշինարարական նախագծերի կազմում, այդ թվում` համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների մշակում, ներհամայնքային և առանձին հողամասերի հողաշինարարական նախագծերի կազմում (տարածքի կազմակերպման և ցանքաշրջանառության նախագծերի կազմում), հողերի օգտագործման և պահպանման նախագծերի կազմում, նոր հողերի իրացման, բարելավման նախագծերի կազմում, խախտված հողերի ռեկուլտիվացիայի նախագծերի կազմում, նշված նախագծերի տեղափոխում բնության մեջ, հողամասերի և վարչատարածքային միավորների սահմանների սահմանակետերի նշահարման, ամրացման և նկարագրման, վերականգնման աշխատանքներ․

   գ․ չափագրական աշխատանքներ՝ հողամասերի, շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների չափագրման աշխատանքների իրականացում.

   դ․ հաշվառման աշխատանքներ՝ հողամասերի, շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների վերաբերյալ քանակական և որակական տվյալների հավաքագրում.

   ե․ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ՝ հողամասերի հատակագծերի կազմման նպատակով գեոդեզիական աշխատանքներ։

  1. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջներն են.

      1) գեոդեզիական և մարկշեյդերական, կամ քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման որակավորման վկայականի առկայությունը,
      2) անհրաժեշտ և բավարար ճշտություն ապահովող սարքավորումների/գործիքների կիրառումը՝ համաձայն ազգային ստանդարտների, հաստատված նորմերի, կանոնների և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության այլ պահանջների,
      3) աշխատանքների կազմակերպման ընթացակարգերի պահպանում՝ համաձայն հաստատված նորմերի և կանոնների պահանջների,
      4) աշխատանքների ընթացքում պահպանել անվտանգության տեխնիկական կանոնները՝ համաձայն հաստատված նորմերի, կանոնների, ստանդարտների և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության այլ պահանջների,
      5) կիրառել միատեսակ պայմանական նշաններ և ձևաչափեր՝ հաստատված նորմերի, կանոնների, ստանդարտների և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության այլ պահանջների համաձայն,
      6) աշխատանքներն իրականացնել տվյալների պաշտպանված և վերահսկելի միջավայրում՝ ապահովելով անձնական տվյալների անվտանգությունը,
      7) աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում ընդունված միասնական ներդրված WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային և պետական Բալթյան-77 բարձունքային համակարգերում,
     8) ապահովել տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը, հստակությունը և արդիականությունը:

  1. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են՝

        1) իրենց գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին», «Քաղաքաշինության մասին» և «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքներով,

       2) աշխատանքներն իրականացնել սույն հավելվածով սահմանված պարտադիր պահանջներին և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան,

       3) հողամասերի հանութագրման և հատակագծերի կազմման աշխատանքներն իրականացնել Կադաստրի կոմիտեից օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ելակետային տվյալների (գեոդեզիական ցանցի կետեր, կադաստրային քարտեզից հատված և այլն) հիման վրա,

       4) գնահատել ելակետային նյութերի ճշտությունը,

       5) աշխատանքներն իրականացնելիս հաշվի առնել տարբեր գործոններից առաջացող սխալները,

       6) իրենց կողմից կազմված փաստաթղթերում կատարել նշում գործող իրավակարգավորումներից բխող լրացուցիչ համաձայնությունների և համաձայնեցումների անհրաժեշտության վերաբերյալ,

       7) պատվիրատուի պահանջի դեպքում տրամադրել մասնագիտական եզրակացություն կատարված աշխատանքների և կազմված հատակագծային նյութերի վերաբերյալ,

       8) պատվիրատուի պահանջի դեպքում կատարված չափագրման փաթեթը և ելակետային նյութերը պատվիրատուին տրամադրել թղթային և թվային (էլեկտրոնային) տարբերակներով,

       9) պատվիրատուի պահանջի դեպքում ներկայացնել որակավորման վկայականի բնօրինակը:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                            Ա. Հարությունյան

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

  • Обсуждалось

    03.07.2025 - 23.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1274

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Դավիթ Սողոմոնյան

23.07.2025

Նախագծում նշահարման աշխատանքները ներառված են գեոդեզիական աշխատանքների խմբում։ Սակայն հողամասի նշահարումը ևս հանդիսանում է քարտեզագրման, կադաստրային չափագրման աշխատանքների մաս։ Առաջարկում եմ հողամասի նշահարման աշխատանքները ներառել քարտեզագրման, չափագրման աշխատանքների խմբում և համապատասխան իրավական ակտում սահմանել նշահարման աշխատանքների ակտի ձևանմուշ։ Նախորդ այս առաջարկությունը նշել էիք, որ մասմաբ ընդունված է, սակայն այս մասով ոչինչ փոխված չէ, խնդրում եմ ևս մեկ անգամ քննարկել և դիտարկել առաջարկությունը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: