Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲՈՎԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՄՐԱԿԻՑԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲՈՎԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՄՐԱԿԻՑԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի  օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոց ծրագրում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքով: Անհրաժեշտ է իրականացնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը՝ միաձուլման եղանակով միացնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական  դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նշված գործընթացն անհրաժեշտ է իրականացնել նաև այնպես, որ նշված հաստատությունների սովորողների կրթությունը 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին կազմակերպվի արդեն նոր դպրոցում։ 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության բարելավման նպատակով։

Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմն ուսումնասիրել է մարզի փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների վիճակը և տեղեկատվություն է հավաքագրել հանրակրթական ծրագրեր իրականացնող՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների հզորության, սովորողների և լիցենզիայով սահմանված տեղերի քանակի վերաբերյալ:

Առաջարկվում է՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման եղանակով միացնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական  դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը և սահմանել, որ Ստեփանավանի թիվ 3 հիմնական  դպրոցի գործունեության  առարկան 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ) և 2-րդ աստի­ճանի (5-9-րդ դասարաններ) հանրա­կրթա­կան հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:

Միաձուլման արդյունքում 2025-2026 ուսումնական տարվանից սկսած սովորողների համար հասանելի կլինեն առավել նպաստավոր պայմաններ, նորակառույց շենքն ամբողջությամբ՝ իր բոլոր հնարավորություններով, կծառայի ուսումնական հաստատության սովորողների կրթական կարիքների բավարարմանը։

Կրթական երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրա­կրթա­կան հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն առաջարկվում է ապահովել «ՀՀ ԿԳՄՍՆ Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կամ  «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը միաձուլելու նպատակն է՝

  • ապահովել սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին և 2-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը նորակառույց ուսումնական շենքում կազմակերպելու միջոցով,
  • բարձրացնել ուսման որակը՝ դպրոցը համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով,
  • ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում: 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի  կողմից։ 

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպություններում սովորողները կունենան  համապատասխան ուսումնական տարածք և նրանց կրթությունը կկազմակերպվի  առավել  արդյունավետ՝ էապես  բարելավելով կրթության որակը: 

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝  հանրակրթության  ոլորտում առկա  խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարերից մեկը մինչև 2026 թվականը հանրակրթական դպրոցներին անհրաժեշտ գույքով և սարքավորումներով ապահովելն է:

Ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2021 թվականի  օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոց ծրագրի իրականացումը։ Համապատասխան տարածքների առկայության դեպքում հնարավորություն կընձեռվի իրականացնելու հանրակրթական նոր չափորոշիչների ամբողջական ներդրումը դպրոցի բոլոր դասարաններում՝ ստեղծելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքներ, ներառական ու զարգացող միջավայր:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում էական ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    01.07.2025 - 16.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1082

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: