Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Ժամանակավոր անաշխա­տու­նակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (14.04.2025թ. ՀՕ-73-Ն), որով սահմանված է, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է վարձու աշխատողներին՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակումը, հաշվարկումը և ՀՀ պետական բյուջեի հաշվին վճարվող նպաստների գումարների վճարումը։

Այս նպատակով, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության (այդ թվում՝ ՊԵԿ-ի բազայից) ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացը իրականացնել պետական մարմնի միջոցով։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներըԳործող օրենսդրության շրջանակներում վարձու աշխատող հանդիսացող անձի թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակում հաշվարկում և վճարում է գործատուն, որը որպես հարկային գործակալ՝ նպաստների և դրանցից հաշվարկված (պահված) եկամտային հարկի գումարներն արտացոլում է հարկային մարմին ներկայացվող՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում։

Քանի որ, գործատուների վարձու աշխատողների նպաստները վճարվելու են Միասնական սոցիալական ծառայության կողմից, ուստի այդ աշխատողներին վճարված նպաստների և դրանցից հաշվարկված (պահված) եկամտային հարկի վերաբերյալ Միասնական սոցիալական ծառայությունը միայն ամփոփ տվյալներ կարող է ներառել եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկներում։ Այսինքն՝ Միասնական սոցիալական ծառայությունը, տվյալ դեպքում չի հանդիսանում գործատու և գործատուների վարձու աշխատողներին վճարված նպաստների և դրանցից հաշվարկված (պահված) եկամտային հարկի վերաբերյալ եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկներում անհատական տվյալներ չի կարող ներառել։

  1. Առկա խնդրի առաջարկվող լուծումը«Ժամանակավոր անաշխա­տու­նակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (14.04.2025թ. ՀՕ-73-Ն) ընդունմամբ պայմանավորված, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ՝ նախատեսելով, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ նշանակելուց հետո համապատասխան տեղեկատվություն (այդ թվում՝ հաշվարկված եկամտային հարկի վերաբերյալ) է տրամադրվում հարկային մարմնին, ինչպես որ գործող օրենսդրությամբ նախատեսված է անհատ ձեռնարկատերերին և նոտարներին նպաստ նշանակելու դեպքերի համար։
  2. Կարգավորման առարկանՆախագծով առաջարկվում է, որ Միասնական սոցիալական ծառայությունը վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ նշանակելուց (հաշվարկելուց, վերահաշվարկելուց) հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում, մասնավորապես, գործատուների վարձու աշխատողներին վճարված նպաստների և դրանցից պահված (հաշվարկված) և վճարված եկամտային հարկի չափի վերաբերյալ անհատական տվյալներ, որոնք մուտքագրվում են վարձու աշխատողի անհատական հաշիվ։
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքըՆախագիծն ընդունվելու դեպքում կնախատեսվի իրավական կարգավորում՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների և դրանցից հաշվարկված (պահված) և վճարված եկամտային հարկի վերաբերյալ հարկային մարմին անհատական տեղեկություններ ներկայացնելու համար։
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ նախագծի ընդունումը բխում ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունից բխող միջոցառումների» 1.1.9. (նպաստների գծով տեղեկատվության փոխանակման ինքնաշխատ համակարգի ներդրում) կետից։
  • Обсуждалось

    01.07.2025 - 16.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 996

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: