ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ և ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N343-Ա որոշման հավելվածի 9-րդ կետը և
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը մոտարկման պանաջները։
Վերջին տարիներին Հայաստանը ձեռնամուխ է եղել մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների մոտարկմանը ԵՄ չափանիշներին:
Համաձայնագրում ամրագրված կիրարկման ենթակա կարևոր հրահանգներից են 2008/50/EC շրջակա միջավայրի օդի որակի մասին հրահանգը և 2004/107/EC հրահանգը, որը վերաբերում է մթնոլորտային օդում մկնդեղի, կադմիումի, սնդիկի, նիկելի և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների առկայությանը: Սակայն 2024 թվականին ուժի մեջ է մտել այդ հրահանգները փոփոխող 2024/2881/EC հրահանգը, ուստի անհրաժեշտություն առաջացավ ազգային օրենսդրությունը մոտարկել վերը նշված հրահանգին, մասնավորապես, տեղայնացնել օդի որակի գնահատման չափանիշները, սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանումը, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները:
Հայաստանի Հանրապետության բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները հաստատված են 2006 թվականի փետրվարի 2-ի կառավարության N160-Ն որոշմամբ, որը մինչ օրս օդի որակի չափանիշներ սահմանող միակ փաստաթուղթն է: Որոշմամբ սահմանված է 389 քիմիական նյութերի համար կարճաժամկետ (20-30 րոպե) և օրական միջին առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների (ՄԹԿ) չափանիշներ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագիծը մոտարկվել է 2024/2881 հրահանգի պահանջներին, որոնք սահմանում են օդի որակի գնահատման համար աղտոտող (վնասակար) նյութերի, մասնավորապես հիմնական վնասակար նյութերի և ծանր մետաղների, մի քանի տարբեր տեսակի ստանդարտներ: Մասնավորապես՝
- սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի սահմանում, որին պետք է հասնել որոշակի ժամանակահատվածում՝ մինչև 2030թվականի դեկտեմբերի 31-ը և չգերազանցել դրանք հասնելուց հետո,
- նպատակային արժեքի սահմանում՝ մինչև 2035 թվականի հունվարի 1-ը, ինչով կապահովվեն առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) ուղեցույցներով սահմանված օդի որակի չափանիշները,
- վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների և նպատակային արժեքների թույլատրելի գերազանցումների սահմանում,
- կրիտիկական մակարդակների սահմանում, որոնց գերազանցումը բացասական ազդեցություն ունի որոշ ընկալիչների վրա, ինչպիսիք են բույսերը և բնական էկոհամակարգերը, բայց ոչ մարդիկ,
- զգուշացման և տեղեկացման շեմերի սահմանում և դրանց գերազանցման դեպքերում ձեռնարկվելիք գործողությունները:
Նախագծով սահմանվել են նաև մթնոլորտային օդի աղտոտվածության չափման մեթոդները և ստանդարտացված չափման մեթոդները, չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կունենանք.
- ներդրված օդի որակի գնահատման նոր համակարգ՝ սահմանված նոր չափանիշներով, ինչն էլ հենք կհանդիսանա գնահատել մարդու առողջության, ինչպես նաև բուսականության և բնական էկոհամակարգերի վրա վնասակար նյութերի աղդեցությունը,
- ֆիքսված չափումների համար սահմանված նմուշառման կետերի նվազագույն քանակ, կախված գոտում բնակչության քանակից և վնասակար նյութերի տեսակից,
- մթնոլորտային օդում վնասակար նյութերի կոնցենտրացիաների չափման համար սահմանված (ռեֆերենս) ստանդարտացված չափման մեթոդներ։
ԵՄ անդամ պետություններում շրջակա միջավայրի օդի որակի գնահատման ընդհանուր մեթոդները և չափանիշները կիրառելի կլինեն նաև Հայաստանի Հանրապետությունում:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԻ շրջակա միջավայրի կառավարման 11-րդ և 17-րդ առաջնահերթ ուղղություններին.
- մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը,
- բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրահանգներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը:
-
Обсуждалось
30.06.2025 - 15.07.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Охрана природы, Градостроителство, Транспорт, Территориальное управление и развитие, Общественное здравоохранение, Инспекционная система
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 1706
Принт