Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

   «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-387-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրվել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգի հաստատումը՝ որպես լիազորող նորմ:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնը տևական ժամանակ թափուր է մնում օրենքի պահանջին համապատասխանող հավակնորդների բացայակությամբ կամ դիմողների՝ հարցազրույցի փուլը չհաղթահարելու պատճառով:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի սույն կարգով համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները, ինչի արդյունքում պայմաններ կստեղծվեն հաստատության անխափան և արդյունավետ գործունեության համար:

  • Обсуждалось

    26.06.2025 - 11.07.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2375

Принт

Предложения

Զինաիդա Մելքումյան

10.07.2025

Ողջունելի և հրատապ լուծում պահանջող նախագիծ է՝ հաշվի առնելով, որ հանրապետության մի շարք դպրոցներում տնօրենի պաշտոնը մնում է թափուր երկար ժամանակ: Պետք է նկատի ունենալ նաև, որ տարբեր դպրոցներ աշակերտական և ուսուցչական համակազմով տարբեր են և բնականաբար կառավարումն էլ պետք է տարբերվի: Ուսումնական հաստատության ղեկավարման հաջողության գրավականը անշուշտ կախված է փորձառության և կրթական մակարդակից, ինչպես նաև պետք է հենվի անձնական որակների և աշխատանքային փոխհարաբերությունների բարձր մակարդակի վրա: Գործուղվող տնօրենը պետք է ճանաչի իր ներուժը, կառուցի վստահության միջավայր և ղեկավարվի ոչ թե կարգադրություններով, այլ արժեքներով: Առաջարկում եմ. 1. Նախքան գործուղելը կազմակերպել վերապատրաստումներ նշված տնօրենների համար:2. Մշտապես իրականացնել ամենամսյա մշտադիտարկումներ տնօրենի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար: 3. Թողնել անփոփոխ վերջին տասը տարում առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժի պահանջը:

Լուսինե Հարությունյան

10.07.2025

Ըստ իս՝ ներկյացված նախագիծը ողջունելի է, քանի որ գործող «ավանդույթի համաձայն» տնօրենի թափուր հաստիք առաջանալու պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տնօրենի ՈՒԱ գծով փոխտնօրենը, որի պարագայում շատ հաճախ տուժում է կոնկրետ փոխտնօրենի աշխատանքը: Երբեմն նաև փոխտնօրենը՝ լինելով իր գործի վարպետ, ոչ կոմպիտենտ է տնօրենի աշխատանքային պարտականությունների հարցում: Արդյունքում տուժում է և տնօրնի, և միաժամանակ փոխտնօրենի աշխատանքը:

Լուսինե Հարությունյան

10.07.2025

Տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում երբեմն անհնարին է դառնում դպրոցի աշխատակցի նշանակումը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:Այս պարագայում միակ ելքը այլ հաստատությունից անձի նշանակումն է, որն էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: «Դրսից» եկած պաշտոնակատարի դեպքում երկար ժամանակ է պահանջվում դպրոցին լիարժեք տիրապետելու համար, որն էլ խթան կարող է հանդիսանալ աշխատանքների լիարժեքությունը չապահովելու հարցում: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ պաշտոնակատար նշանակել դպրոցի հիմնախնդիրներին ու առօրյա հոգսերին ավելի քաջատեղյակ և սրտացավ որևէ մեկի։Այս առաջարկը ավելի արդիական է հարկապես՝ մարզային դպրոցների համար։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: