«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի
N 1119-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն կատարելու մասին» 12.05.2025թ. ՀO-104-Ն oրենքով ՀՀ զինված ուժերում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները սահմանելու կապակցությամբ այդ պաշտոնները ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման դրամական օգնությունների չափերում ներառելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .06.2025թ. N –Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքում 12.05.2025թ. ՀO-104-Ն oրենքով սահմանվել են ավագ ենթասպայական կազմի՝ բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ), և կրտսեր ենթասպայական՝ շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների վարձատրության գործակիցները: ՊՆ համակարգի զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման դրամական օգնությունների չափերը սահմանված են ՀՀ կառավարության 25.09.2014թ. N 1119-Ն որոշմամբ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել այդ պաշտոնները ներառել ավագ ենթասպայական և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների արձակման դրամական օգնությունների չափերում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնները ներառվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման դրամական օգնությունների:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում, քանի որ արձակման չափերն ըստ զինծառայողների կազմերի նույնական են ավագ ենթասպայական կազմի (9/9-9/1 խմբեր) և կրտսեր ենթասպայական կազմի (7/4-7/1 խմբեր) բոլոր զինծառայողների համար, որի պարագայում անկախ նրանից, թե տվյալ կազմի որ խմբի պաշտոնից կարձակվի զինծառայողը՝ նրան ծառայության ստաժին համապատասխան հասանելիք արձակման դրամական օգնությունը հաշվարկվելու է նույն չափով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:
-
Обсуждалось
26.06.2025 - 12.07.2025
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 1241
Принт