ՄԱՐԶԻԿՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԷՄԻՆ ՍՈՒՐԵՆԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԵՐԳԵՅԻ ԽԱՏՈՒԵՎԻՆ, ՄԻՔԱՅԵԼ ՂԱՆԴԻԼԻ ՂԱՆԴԻԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՊԵՏՐՈՍՈՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՐԶԻԿՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԷՄԻՆ ՍՈՒՐԵՆԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԵՐԳԵՅԻ ԽԱՏՈՒԵՎԻՆ, ՄԻՔԱՅԵԼ ՂԱՆԴԻԼԻ ՂԱՆԴԻԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՊԵՏՐՈՍՈՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հովհաննես Սարգսի Հարությունյանին (ծնված` 1999 թվականի մայիսի 25-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Զ. Քանաքեռցու փ., շ. 131, բն. 56), որպես ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ, վերջին տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 25.01.2024 թ. N 112-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 25.05.2025 թ., շարունակում է հանդիսանալ ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ:
Էմին Սուրենի Օհանյանին (ծնված` 2006 թվականի սեպտեմբերի 20-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Մայիսի 9-ի փ., շ. 51, բն. 102) սպորտի բնագավառում ունեցած նվաճաման համար ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 68-Ա որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրվել է տարկետում՝ մինչև 2028 թվականի ձմեռային զորակոչը: 2023 թվականին նրան շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում: Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը՝ դիմումի համաձայն դադարեցվում է Էմին Սուրենի Օհանյանին տրամադրված տարկետումը և նա ազատվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ որպես շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում ունեցեղ մարզիկ:
Ֆուտզալի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ Կարեն Սերգեյի Խատուևին (ծնված` 1998 թվականի օգոստոսի 4-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 ԶԿ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել ՀՀ Նախագահի 2025 թվականի փետրվարի 17-ի N ՆՀ-42-Ա հրամանագրով, Միքայել Ղանդիլի Ղանդիլյանին (ծնված՝ 1994 թվականի մարտի 24-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 ԶԿ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել ՀՀ Նախագահի 2025 թվականի փետրվարի 14-ի N ՆՀ-39-Ա հրամանագրով, Արսեն Նիկոլայի Պետրոսովին (ծնված` 2006 թվականի հունիսի 6-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 ԶԿ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել ՀՀ Նախագահի 2025 թվականի փետրվարի 20-ի N ՆՀ-49-Ա հրամանագրով: Նրանք ֆուտզալի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում մասնակցելու են ֆուտզալի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ ենթակետերը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ: «Մարզիկներ Հհովհաննես Սարգսի Հարությունյանին, Էմին Սուրենի Օհանյանին, Կարեն Սերգեյի Խատուևին, Միքայել Ղանդիլի Ղանդիլյանին և Արսեն Նիկոլայի Պետրոսովին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու և Հայաստանի ՀանրապետությաՆ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 68-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից (կետ 4.8 «ՍՊՈՐՏ»): Որոշման ընդունումը՝ ի կատարումն նշված ռազմավարական փաստաթղթի, խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու միջազգային մրցասպարեզներում մարզական նոր նվաճումներ գրանցելու համար:
«Մարզիկներ Հհովհաննես Սարգսի Հարությունյանին, Էմին Սուրենի Օհանյանին, Կարեն Սերգեյի Խատուևին, Միքայել Ղանդիլի Ղանդիլյանին և Արսեն Նիկոլայի Պետրոսովին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 68-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
25.06.2025 - 11.07.2025
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 1135
Принт