Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«______» օգոստոսի 2025 թվականի N______Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, տրամադրվող խնամքի ձևերը, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-Ի N 1112-Ն և հոկտեմբերի 29-Ի N 1292-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1744-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, 3-րդ կետը, ինչպես նաև 1-ին և 4-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման հավելված 1-ի 49-րդ կետի 1-ին ենթակետում հանել «(մանկատներ)» բառը, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերում «տարեց և (կամ)» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու մասին» N 1599-Ն որոշման հավելվածում՝
  • 2-րդ և 7-րդ կետերում «հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ)» բառերը փոխարինել «մասնագիտացված հաստատություններ» բառերով, հանել «սոցիալական հոգածության» և «երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ» բառերը, իսկ «տարեց և (կամ)» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով,
  • 29-րդ կետում «տարեց և (կամ)» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով, հանել «(մանկատներ)» բառը, ինչպես նաև «հատուկ (մասնագիտացված)» բառերը փոխարինել «մասնագիտացված» բառով:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման՝
  • Հավելված 1-ի Ցանկ 1-ի 2-րդ կետում ու Հավելված 2-ի 1-ին կետում և 3-րդ կետի 4-րդ ենթակետում «հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ)» բառերը փոխարինել «մասնագիտացված հաստատություններ» բառերով,
  • Հավելված 1-ի Ցանկ 1-ի 2-րդ կետում ու Հավելված 2-ի 1-ին կետում «տարեց և (կամ)» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով, իսկ «սոցիալական հոգածության» բառերը հանել,
  • Հավելված 1-ի ցանկ 1-ի 2-րդ կետից հանել «երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ» բառերը,
  • Հավելված 2-ի 1-ին կետից, 3-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ» բառերը, իսկ 2-րդ կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով,
  • Հավելված 5-ի 17-րդ կետի 5-րդ ենթակետում «մանկատների» բառը փոխարինել «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ընդհանուր տիպի և մասնագիտացված հաստատությունների» բառերով:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «ը» պարբերությունում «տարեցների և» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1698-Ն որոշման Հավելված 1-ի 14-րդ բաժնի՝
  • 10-րդ կետում «Մասնագիտացված մանկատների» բառերը փոխարինել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար մասնագիտացված հաստատությունների» բառերով,
  • 11-14-րդ կետերում «տարեց և (կամ)» բառերը փոխարինել «տարեց կամ» բառերով, իսկ «հատուկ (մասնագիտացված)» բառերը փոխարինել «մասնագիտացված» բառով,
  • 12-րդ և 14-րդ կետերում հանել «սոցիալական հոգածության» բառերը,
  • 14-րդ կետում «առողջության կամ մտավոր խնդիրներով» բառերը փոխարինել «և վարքային այլ խանգարումներով» բառերով:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտները և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման Հավելված 2-ի՝
  • 8-րդ կետում «և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների),» բառերը փոխարինել «կամ մասնագիտացված հաստատությունների» բառերով, ինչպես նաև հանել «սոցիալական հոգածության» բառերը,

2) 9-րդ կետում՝ «տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, հոգեկան (այդ թվում՝ մտավոր) խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա և (կամ) ցերեկային խնամք և սպասարկում իրականացնող կազմակերպությունների» բառերը փոխարինել «ցերեկային կենտրոնների կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

  • Обсуждалось

    25.06.2025 - 10.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1200

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: