Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով՝ նշված ապրանքների նկատմամբ քվոտա սահմանելու, ինչպես նաև՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից Էկոնոմիկայի նախարարություն գրավոր դիմումների միջոցով նոր չափաքանակներ ստանալու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 14 հավելվածով հաստատված՝ թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթի 10-րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր), որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական արտադրատեսակները, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակները, այլ արտադրատեսակները և դրանց մասերը  (ԵԱՏՄ ԱՏԳ  ԱԱ 7113, 7114, 9003 19  000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**,  9103**, 9105**,  9111**, 9112**, 9113 10 100 0,  9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից  և 9608 30 000 0-ից ծածկագրեր), նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային միջոցների մասին Արձանագրության (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 7-րդ Հավելված) համապատասխան՝ անդամ պետության կողմից միակողմանի կարգով ընդունվել է նշված ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում։ Այս դեպքում նշված ապրանքների նկատմամբ մաքսային տարածքից դուրս վերամշակում մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմնին պետական վերահսկողության ակտ ներկայացնելու դեպքում։

Միևնույն ժամանակ, «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների թույլտվությունը տրամադրվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Մաքսային տարածքում, ներքին սպառման համար և մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման կարգը, ձևը, լրացման կարգը, վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, չեղարկելու, վերամշակման թույլտվության փաստաթղթի գործողությունը կասեցնելու և վերսկսելու կարգը սահմանելու մասին» N 202-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով։

 

Հարկ է նշել, որ Նախագծով Հայաստանի Հանրապետության համար նախատեսվում է ոչ սակագնային քվոտա՝

1200 կգ - թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ  7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող/,

5000 կգ – թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0 ծածկագրերին դասվող/։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ոչ սակագնային կարգավորման ոլորտում իրականացվող քաղաքականություն։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N14 հավելվածով հաստատված ՝ թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթի պահանջների կատարման ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

5․   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» ենթաբաժնի դրույթներից։

7․   Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

 Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Обсуждалось

    24.06.2025 - 09.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1112

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: