Добавить в избранное

Проект принят

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը 

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                           

 

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի /այսուհետ` Օրենք/ 23.1-րդ հոդվածի 2-րդ մասում «համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը:» բառերը փոխարինել «վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:» բառերով։

Հոդված 2. Օրենքի 23.1-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «չեղյալ» բառը փոխարինել «ուժը կորցրած» բառով,

2)  երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն.

«Հայտը մերժվում և լիցենզավորող մարմնի որոշումը ուժը կորցրած է համարվում պետական տուրքը վճարելու համար սույն օրենքով սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    18.04.2018 - 04.05.2018

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8369

Принт