Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Անհրաժեշտությունը

 

    Նախագիծը մշակվել է Ախուրյանի համայնքապետարանի գրության հիման վրա, որով վերջինս դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ էլեկտրոնային գնումների համակարգում որպես պատվիրատու գրանցվելու և իր կարիքների համար գնումներն էլեկտրոնային գնումների համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով իրականացնելու հնարավորություն ստանալու համար։                                                                                                    

     Գործող կարգավորումների համաձայն համակարգի միջոցով է կազմակերպվում  ոչ բոլոր պատվիրատուների, այդ թվում՝ ոչ բոլոր համայնքների կողմից իրականացվող գնումները, ինչը պայմանավորված է համակարգի ծանրաբեռնվածությամբ։

 Մասնավորապես թվով 72 համայնքներից համակարգի միջոցով են իրականացվում  49 համայնքների կողմից կատարվող գնումները։

 Մյուս բոլոր համայնքների, այդ թվում՝ Ախուրյանի դեպքում գնումներն իրականացվում են թղթային եղանակով:

Սույն նախագիծը մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ախուրյանի համայնքապետարանի կողմից իրականացվող գնումների ծավալը թույլ է տալիս վերջիններիս ևս ներառել համակարգում։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ախուրյանի համայնքապետարանը իր կարիքների համար կատարվող գնման գործընթացները ներկայումս իրականացնում է թղթային եղանակով։

 3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման արդյունքում հիշյալ պատվիրատուն իր կարիքների համար կատարվող գնումները կիրականացնի էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում Ախուրյանի համայնքապետարանը իր կարիքների համար կատարվող գնումները կիրականացնի էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։

7.

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8.

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում,  արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/:

 

  • Обсуждалось

    23.06.2025 - 08.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1153

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: