Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքով հասկացությունների բաժնում սահմանված են այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագիր, դրա տեսակները, լրացուցիչ կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայության կրթական ծրագիր հասկացությունները: Նախադպրոցական ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է կարգավորել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին ծրագրերի համապատասխանության փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման ընթացակարգը սահմանելու հետ կապված իրավահարաբերությունները: Նշված կրթական ծրագրերը գործածելու համար պահանջվում է կարգավորման դաշտ՝ հստակ սահմանված ընթացակարգով: 

Օրենքի փոփոխություններով սահմանվել է «Նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատումը՝ որպես լիազորող նորմ:  Այլընտրանքային կրթական ծրագրի ենթատեսակներն իրարից տարբերվում են ուսուցման կազմակերպման ձևով:  Մինչ ծրագրի ներդնելն ու գործարկելը անհրաժեշտ է սույն նախագծով սահմանված ընթացակարգով ծրագրի փաթեթը ներկայացնել մասնագիտական կարծիքի և փորձագիտական եզրակացության, և դրական կարծիք ստանալուց հետո երաշխավորել այն գործածության:

Նախագծով հստակեցվել է այլընտրանքային, լրացուցիչ և  նախադպրոցական ծառայության կրթական ծրագրերի կիրառելիության համար երաշխավորման մեխանիզմը:

    Միաժամանակ սահմանվել է, որ ուսումնական նյութերի փորձաքննությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանով սահմանված կարգով:

  • Обсуждалось

    18.06.2025 - 03.07.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1619

Принт

Предложения

Lusine Paronyan

02.07.2025

Առաջարկում եմ մշակել և գործարկել էլեկտրոնային հարթակ `կրթական ծրագրերի ներկայացման,փորձաքննության,կարծիքների տրամադրման և երաշխավորման գործընթացների համար։

Lusine Paronyan

02.07.2025

Ներառել մասնագետներ մանկավարժության,մանկական հոգեբանության,ներառական կրթության և կրթական ծրագրավորման ոլորտներից։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: