ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը․
1) 23-րդ կետի 1.3-րդ ենթակետում «նոյեմբերի 1-ը» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը՝ «սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար 2025 թվականին տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը»․
2) 24-րդ կետի․
ա․ 5.6-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 5.6.1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝
«5.6.1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ սույն կետի 5.8-րդ ենթակետում նշված պահանջի ապահովման դեպքում ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները.»․
բ․ 5.7-րդ ենթակետում «մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են մինչև 6 ամսով երկարաձգվել՝ պայմանով, որ վարկերի մարման ժամկետների փոփոխության դեպքում 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները չեն փոխվում» բառերը փոխարինել «համար՝ սույն կետի 5.8-րդ ենթակետում նշված պահանջի ապահովման դեպքում ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները» բառերը․
գ․ 5.7-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 5.8-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝
«5.8) Սույն կետի 5.6.1-ին և 5.7-րդ ենթակետերով նախատեսված վարկերի մայր գումարների մարման համար սահմանված արտոնյալ լրացուցիչ և վարկերի մարման ժամկետները երկարաձգվում են այն դեպքում, երբ շահառուները ֆինանսկան կառույցներին են ներկայացնում 2025 թվականի խաղողի մթերումների համար կնքված պայմանագրեր, որոնց արժեքը գերազանցում է վարկերի մայր գումարի մարման երկարաձգվող ամիսների համար գործող ժամանակացույցերով հաշվարկված մարումների գումարի հանրագումարի չափը.»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
18.06.2025 - 03.07.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1814
Принт