Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

6. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի N 27-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 27-Ն հրամանի՝
  • վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը հաստատելու մասին».

  • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը` համաձայն հավելվածի:»:

  1. Հրամանի հավելվածի՝
  • վերնագրում և ողջ տեքստում «տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող» բառերը փոխարինել «տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստող» բառերով՝ բոլոր հոլովաձևերով.
  • 3-րդ կետում «համակցված» բառից հետո լրացնել (առնվազն 60 % առկա)
  • 6-րդ, 38-րդ, 39-րդ, 41-րդ, 48-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 53-րդ, 53.1-րդ, 54-րդ, 55-րդ և 56-րդ կետերում «մանկավարժական աշխատողի» բառերից հետո լրացնել «և դաստիարակի օգնականի» բառերով՝ բոլոր հոլովաձևերով.
  • 29-րդ կետում «թեմատիկ պլան և մոդուլ» բառերից հետո լրացնել «մանկավարժական աշխատողների համար և 40 ժամյա վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ՝ դաստիարակի օգնականի համար».
  • 32-րդ կետում «30-օրյա» բառը փոխարինել «20-օրյա» բառով.
  • 34-րդ կետի 1-ին ենթակետում «մանկավարժական աշխատողների» բառերից հետո լրացնել «, դաստիարակի օգնականի» բառերով.
  • 48-րդ կետում «աշխատողները» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ նախակրթարանների)
  • 50-րդ կետում «15» թիվը փոխարինել «5» թվով.
  • 50-րդ կետից հետո լրացնել նոր 50.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«50.1. Ոչ պետական հաստատության տնօրենը՝ ամեն տարի մինչև սեպտեմբերի 15-ը նախարարությանն է ներկայացնում տվյալ տարվա վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը:».

  • 51-րդ կետում «30» թիվը փոխարինել «15» թվով.
  • Ձև 1, 2, 3, 4, 6 և 8-ում «մանկավարժական աշխատողի» բառերից հետո լրացնել «և դաստիարակի օգնականի» բառերով՝ բոլոր հոլովաձևերով:
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

  • Обсуждалось

    17.06.2025 - 02.07.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1773

Принт

Предложения

Լիանա Սարգսյան

02.07.2025

Նախագիծը կարևոր և արդիական է, քանի որ ընդգրկում է նախադպրոցական կրթության ոլորտում դաստիարակի օգնականների վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչը նպաստում է մանկական խնամքի որակի բարելավմանը։ Վերապատրաստման կարգի փոփոխությունը թույլ կտա միասնական և համապարփակ մոտեցում ձևավորել տնօրենների, մանկավարժների և դաստիարակի օգնականների մասնագիտական կարողությունների զարգացման հարցում։ Նախագիծը հաշվի է առնում ոլորտում կատարվող բովանդակային բարեփոխումները և ապահովում է համապատասխան կրթական աջակցության ներառական մոտեցում՝ հատկապես նրանց համար, ովքեր ունեն միջնակարգ կրթություն։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն վերապատրաստման ծրագրերի արդյունավետությանը և նպատակաուղղվածությանը՝ երեխաների առողջական և հոգեբանական կարիքների ավելի լավ ապահովման համար։ Ընդհանուր առմամբ, նախագիծը համահունչ է ոլորտի զարգացման անհրաժեշտություններին և կնպաստի որակյալ նախադպրոցական կրթության ու խնամքի բարձրացմանը։

Լիանա Սարգսյան

18.06.2025

Ներկայացված նախագիծը հուսադրող է, քանի որ ապահովում են նախադպրոցական կրթության ոլորտում մասնագիտական վերապատրաստման համակարգի արդիականացում, կարգապահություն և արդյունավետություն, ինչը երկարաժամկետ տեսանկյունից կնպաստի կրթական ծառայությունների որակի բարձրացմանը և մանկավարժական անձնակազմի հմտությունների խորացմանը:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: