««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի տասնյոթերորդ պարբերությունից հանել «արտադրական կանեփի բույսերի չորացումը,» բառերը և 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությունով․
«արտադրական կանեփի գիտական հետազոտություն՝ գիտական կամ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից արտադրական կանեփի բույսերի մշակության, մշակման և վերամշակման գործընթացների իրականացումը գիտական փորձարարական արդյունքների ստացման նպատակով․
արտադրական կանեփի մշակման գործընթաց՝ արտադրական կանեփի բույսի չորացում․
արտադրական կանեփի բույսի կտրոնների և սածիլների արտադրություն՝ արտադրական կանեփի բույսի կտրոնների և սածիլների ստացման գործընթաց»։
Հոդված 2․ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «գյուղատնտեսական» բառից հետո լրացնել «, գիտական» բառը։
Հոդված 3․ Օրենքի 45․1-րդ հոդվածի 3-րդ մասում «կանեփի» բառից հետո լրացնել «գիտական հետազոտությունները,» բառերով, իսկ 45․2-րդ հոդվածի 2-րդ մասում «արտադրության» բառից առաջ լրացնել «գիտական հետազոտությունների,» բառերով։
Հոդված 4․ Օրենքի 45․3-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «արտադրական կանեփի մշակությունը և վերամշակումը» բառերը փոխարինել «արտադրական կանեփի բույսի կտրոնների և սածիլների արտադրությունը, արտադրական կանեփի մշակությունը, մշակումը և վերամշակումը։» բառերով։
2) 3-րդ մասում «մշակությունը» բառից հետո լրացնել «, գիտական հետազոտությունները, արտադրական կանեփի բույսի կտրոնների և սածիլների արտադրությունը» բառերը,
3) 4-րդ մասում «ինչպես» բառից հետո լրացնել «արտադրական կանեփի բույսի կտրոնների և սածիլների արտադրությամբ, արտադրական կանեփի» բառերը։
4) լրացնել 6-րդ և 7-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«6․ Արտադրական կանեփի գիտական հետազոտությունները կարող են իրականացվել միայն արտադրական կանեփի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձանց, գիտական կամ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից, ընդ որում գիտական հետազոտություններից հետո արտադրական կանեփի բույսերը, բույսի կտրոնները, սածիլները, մայր բույսերը, արտադրական կանեփի չորացված զանգվածը և վերամշակման արդյունքում ստացված նյութերը ենթակա են ոչնչացման սույն օրենքի 45․4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։
- Արտադրական կանեփի բույսի կտրոնները և սածիլները կարող են վաճառվել միայն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի կամ գիտական հետազոտությունների լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց։»։
Հոդված 5․ Օրենքի 45․4-րդ հոդվածում 1-ին մասում՝
- 1-ին կետում «արտադրական կանեփի բույսի,» բառերից հետո լրացնել «արտադրական կանեփի բույսի կտրոնների և սածիլների արտադրությունը, արտադրական կանեփի մայր բույսի,» բառերը,
- 4-րդ կետում «տետրահիդրոկաննաբինոլի» բառից հետո լրացնել «կամ այլ կաննաբինոիդների» բառերը,
- լրացնել 3-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․
«3․ Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հիման վրա լիազոր մարմնի կողմից հրապարակվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրական կանեփի արգելված, խնդրահարույց և թույլատրված սորտերի ցանկ, որի կազմման և հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 6. Օրենքի 45․7-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «արտադրությունը» բառից հետո հանել «, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը» բառերը,
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Քվոտավորումը սահմանվում է ըստ արտադրական կանեփի մշակության արտադրական մակերեսի, ընդ որում արտադրական մակերեսի մեջ ներառվում են ջերմատունը, սածիլանոցն ու տնկարանը։»,
- 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
- «Քվոտայով նախատեսված մշակության արտադրական մակերեսի նվազեցումը կամ ընդլայնումը համարվում է քվոտայի վերանայման հիմք։ Քվոտաների վերանայման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ավելացման կարգով քվոտայի վերանայման դեպքում սահմանվելիք քվոտան չպետք է գերազանցի մեկ լիցենզավորված անձի համար սահմանված և միաժամանակ ընդհանուր սահմանված քվոտաների առավելագույն քանակը:»։
Հոդված 7․ Օրենքի 45․8-րդ հոդվածի 10-րդ մասը հանել։
Հոդված 8․
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո։
- Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիաների գործողությունը դադարեցվում է եռամսյա ժամկետում և լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման լիցենզիաների գործողությունը դադարեցնելու օրվանից սկսած։
3․ Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18․15-րդ, 18․16-րդ և 18․17-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18․15 արտադրական կանեփի՝ մինչև 5000 քմ մշակության արտադրական մակերեսով քվոտայի համար․
1․ արտադրական կանեփի մշակության
համար տարեկան ՝ բազային տուրքի 5000-ապատիկի չափով
2․ արտադրական կանեփի վերամշակման
համար տարեկան՝ բազային տուրքի 10 000-ապատիկի չափով
3․ արտադրական կանեփի մշակման (չորացման)
համար տարեկան ՝ բազային տուրքի 5000-ապատիկի չափով
18․16․ արտադրական կանեփի մինչև 1 անգամ ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի համար՝
1․ արտադրական կանեփի (մայր բույս,
կտրոն, սածիլ, սերմ) տարեկան
ներմուծման համար՝ բազային տուրքի 5000-ապատիկի չափով
2․ արտադրական կանեփից ստացված
արտադրանքի (չորացված զանգված, սածիլ,
կտրոն, կաննաբդիոլի յուղ կամ այլ կաննաբինոիդ)
արտահանման համար տարեկան՝ բազային տուրքի 5000-ապատիկի չափով
3․ արտադրական կանեփի սածիլների կամ
կտրոնների վաճառքի համար տարեկան՝ բազային տուրքի 5000-ապատիկի չափով
4․ գիտական հետազոտության համար տարեկան՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.17. Արտադրական կանեփի մշակության արտադրական մակերեսը յուրաքանչյուր մինչև 5000 քմ-ով ավելանալու դեպքում պետական տուրքն ավելանում է սույն օրենքի 18․15-րդ սահմանված մինչև 5000 քմ մշակության արտադրական մակերեսով նախատեսված քվոտայի չափով։»:
Հոդված 2.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:
- Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գործող լիցենզիաների համար տվյալ տարում վճարված պետական տուրքերը ենթակա են վերահաշվարկի, ընդ որում արդեն իսկ վճարված պետական տուրքը վերադարձի ենթակա չէ։
- Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտերի վրա:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի առաջին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.6-րդ կետով.
|
7.6. |
Արտադրական կանեփի գիտական հետազոտություններ |
ԿՄ |
|
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ |
Հոդված 2.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:
- Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիաների գործողությունը դադարեցվում է եռամսյա ժամկետում և լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման լիցենզիաների գործողությունը դադարեցնելու օրվանից սկսած։
-
Обсуждалось
16.06.2025 - 06.07.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1843
Принт