ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ն Ե Ր Ք Ի Ն Գ Ո Ր Ծ Ե Ր Ի Ն Ա Խ Ա Ր Ա Ր
Հ Ր Ա Մ Ա Ն
|
« » ՀՈՒԼԻՍԻ 2025թ․ |
N ———-Ն |
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետի՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
- 1. Սահմանել փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
Արփինե Սարգսյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի
2025 թվականի __________________ _______ - ի թիվ ______ - Ն հրամանի
|
|
Կ Ա Ր Գ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ
ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում (այսուհետ՝ Փրկարար ծառայություն) փրկարարական ծառայության անցնելու և փրկարարական ծառայության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր և բարձրագույն պաշտոնների նշանակվելու կարգը:
2․ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ, ՄԻՋԻՆ, ԱՎԱԳ, ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ
- Փրկարարական ծառայության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր և բարձրագույն պաշտոններում նշանակվելու համար «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ Կրթահամալիր) անց է կացվում քաղաքացիների և փրկարարական ծառայողների (այսուհետ՝ ծառայող) վերապատրաստում։
- Քաղաքացիները և ծառայողները Փրկարար ծառայությունում առկա թափուր հաստիքների, դրանց քանակի, ինչպես նաև վերապատրաստման անցկացման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն ստանում են ՀՀ ներքին գործերի նախարարության և Փրկարար ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության միջոցով, որին մասնակցելու կապակցությամբ, նախքան վերապատրաստման մեկնարկը, 1-ամսյա ժամկետում ՀՀ ներքին գործերի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանում (այսուհետ՝ կադրային ստորաբաժանում) են ներկայացնում համապատասխան դիմում։
- Փրկարարական ծառայության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր և բարձրագույն պաշտոնների նշանակվելու համար կարող են դիմել «Փրկարար ծառայության մասին» օրենքի 29-րդ և 32-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող քաղաքացիները և ծառայողները։
- Դիմորդների ընտրության, ընդունելության ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով։ Նույն հրամանով հաստատվում է ընդունելության գործընթացի ժամանակացույցը։
- Թափուր հաստիքների համալրման անհրաժեշտության դեպքում Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալը զեկուցագիր է ներկայացնում Նախարարին, որի հիման վրա՝ Նախարարի հրամանով, հայտարարվում է միասնական ընդունելություն-մրցույթ (այսուհետ՝ մրցույթ)։
- Նախարարի հրամանով կարող է հայտարարվել միասնական մրցույթ, որի համար հայտարարվող տեղերի թիվը չի կարող գերազանցել տվյալ ուսումնական տարվա համար արհեստագործական կրթական ծրագրով «Փրկարարական գործ» մասնագիտության անվճար ուսոսւցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար ՀՀ կառավարության կողմից սահմանված ազատ տեղերի թիվը։
- Քաղաքացին կադրային ստորաբաժանում է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ) և դրա պատճենը․
2) դիմում՝ Փրկարար ծառայությունում ծառայության անցնելու վերաբերյալ․
3) կրթության մասին պետական նմուշի ավարտական փաստաթուղթ և դրա պատճենը կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերված կրթության ճանաչումն ու դրա համարժեքությունը ՀՀ օրենքով սահմանված կարգով հաստատող փաստաթուղթ.
4) 4 լուսանկար՝ 4x6 չափսի և 1 լուսանկար՝ 9x12 չափսի․
5) զինվորական գրքույկ (արական սեռի դիմորդների համար, իգական սեռի դիմորդների համար՝ առկայության դեպքում)․
6) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաև ամուսնության վկայականը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը և դրանց պատճենները․
7) սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք և դրանց պատճենները.
8) տեղեկանք բնակության վայրից.
9) տեղեկանք հաշվառման վայրից.
10) «վարորդ» և «վարորդ-փրկարար» պաշտոնների համար՝ «B» և «C» կարգի վարորդական վկայականը՝ պատճենով։
- Ծառայողը կադրային ստորաբաժանման միջոցով զեկուցագիր է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին՝ զեկուցագրին կցելով նաև անմիջական ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագիրը:
- Կադրային ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար զեկուցագիր և դիմում ներկայացրած ծառայողների ու քաղաքացիների վերաբերյալ նախապատրաստված նյութերը, սույն կարգով նախատեսված ժամանակացույցով սահմանված ժամկետի սկզբից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ, ուղարկում է ընդունող հանձնաժողովին։
11․ Մրցույթի ստուգումներն անցկացվում են հայերենով:
12. Մրցույթի ստուգումներն են՝
1) ֆիզիկական պատրաստականության ստուգումը.
2) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը)։
- Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
- Ստուգումների արդյունքները դիմորդներին (ծառայողներին) հայտնվում
են ստուգման օրը: Դիմորդը (ծառայողը) իրավունք ունի մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման (թեստավորում) արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից՝ 24 ժամվա ընթացքում: Բողոքարկման կարգը սահմանվում է ընդունող հանձնաժողովի կողմից։ - Անհարգելի պատճառով ստուգման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից։
- Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:
- Մրցույթի արդյունքում դրական միավորներ հավաքած դիմորդները (ծառայողները) անցնում են հարցազրույց:
- Հարցազրույցի ընթացքում հարցազրույցի հանձնաժողովը ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ծառայողների) անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը՝ ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները, ինչպես նաև ընդհանուր գիտելիքները։
- Հարցազրույցի արդյունքներով՝ հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ, յուրաքանչյուր դիմորդի (ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը (ծառայողը) համարվում է մրցույթը չանցած:
- Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք մրցույթի արդյունքում հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են մրցույթով սահմանված համապատասխան տեղերը։
- Հավասար միավորների դեպքում մրցույթում, ըստ հերթականության, առավելությունը տրվում է այն դիմորդներին (ծառայողներին)՝
1) ովքեր մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր․
2) որոնց ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է։
- Ստուգումները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին (ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք։
- Առաջին անգամ փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնի նշանակվելիս քաղաքացիները՝ այդ թվում՝ Պաշտպանության նախարարության, Պետական պահպանության ծառայության, Ազգային անվտանգության, Ոստիկանության ծառայողները, Կրթահամալիրում անցնում են պարտադիր վերապատրաստում՝ 3 ամիս ժամկետով՝ բացառությամբ, «Փրկարարական գործ» մասնագիտության «հրշեջ-փրկարար» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով և միջին մասնագիտական կրթական ծրագրով Կրթահամալիրն ավարտած անձանց:
- Առաջին անգամ փրկարարական ծառայության միջին, ավագ, գլխավոր և բարձրագույն պաշտոնների նշանակվելիս քաղաքացիները՝ այդ թվում՝ Պաշտպանության նախարարության, Պետական պահպանության ծառայության, Ազգային անվտանգության, Ոստիկանության ծառայողները, Կրթահամալիրում անցնում են պարտադիր վերապատրաստում՝ 5 ամիս ժամկետով:
- Ծառայողները Կրթահամալիրում անցնում են պարտադիր վերապատրաստում՝
1) սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո միայն մեկ անգամ՝ միևնույն պաշտոնի խմբում առաջխաղացման կարգով նոր պաշտոնի նշանակվելիս.
2) առաջխաղացման դեպքում, եթե տվյալ առաջխաղացումը կապված է փրկարարական ծառայության պաշտոնների խմբերում փոփոխության հետ:
26․ Սույն կարգի 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերով վերապատրաստում անցնող անձանց կացությունը՝ Երևան քաղաքում, բնակության վայր չունենալու դեպքում, կազմակերպվում է Կրթահամալիրի կացարանում։
- Վերապատրաստումը կազմակերպվում է սույն կարգին, Կրթահամալիրի ուսումնական, առարկայական թեմատիկ պլաններին (ծրագրերին) համապատասխան:
- Սույն կարգի 25-րդ կետով սահմանված վերապատրաստումը միջին և ավագ խմբերի պաշտոնների համար կազմում է 3 ամիս, գլխավոր խմբի պաշտոնների համար՝ 2 ամիս, բարձրագույն խմբի պաշտոնների համար՝ 1 ամիս:
- Պարտադիր վերապատրաստման ենթակա չեն՝
1) օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված ծառայողները.
2) բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Կրթահամալիրն ավարտած ծառայողները․
3) «Փրկարար ծառայության մասին» օրենքի՝
ա․ 35-րդ և 36-րդ հոդվածներով այլ պաշտոնի տեղափոխվող (փոխադրվող)՝ այդ թվում, առանց իրենց ցանկության, ծառայողները,
բ․ 64-րդ հոդվածով կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները։
- Քաղաքացիները հրամանագրվում են սովորող՝ Կրթահամալիրի պետի հրամանով:
31․ ՈՒսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր կնքում է՝
1) Կրթահամալիրը՝ քաղաքացու հետ՝ նախքան նրան որպես սովորող հրամանագրելը․
2) կադրային ստորաբաժանումը՝ ծառայողի հետ՝ նախքան վերապատրաստումը։
- Վերապատրաստումն ավարտվում է քաղաքացու (ծառայողի) ֆիզիկական պատրաստվածության, գիտելիքների, ունակությունների և հմտությունների գնահատմամբ, որը կատարվում է Կրթահամալիրի կողմից նախապես մշակված՝ քննությունների և ստուգարքների անցկացման ձևաչափով (այսուհետ` ավարտական քննաշրջան), ինչի նպատակով Նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որը ավարտական քննաշրջանի արդյունքներով կայացնում է համապատասխան եզրակացություն։
3․ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
- 33. Ավարտական քննաշրջանի ընթացքում դրական գնահատականներ ստացած թեկնածուի ուսուցման արդյունքները գրանցվում են պաշտոնի նշանակելու համար մասնագիտական պատրաստականությունը վկայող փաստաթղթում (այսուհետ՝ վերապատրաստման վկայական), որի ձևը հաստատում է Կրթահամալիրի ռեկտորը։
- Ավարտական քննաշրջանի ընթացքում դրական գնահատականներ ստանալու դեպքում Կրթահամալիրի ռեկտորի հրամանով քաղաքացիների (ծառայողների) վերապատրաստումը համարվում է ավարտված:
- Նախքան պաշտոնի նշանակվելը, առաջին անգամ փրկարարական ծառայության անցնող քաղաքացին ավարտական քննաշրջանի արդյունքներով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ստանում է «Փրկարար» որակավորում:
- Հանձնաժողովը կարող է վերապատրաստման դրական արդյունքներով հաստատել կամ բարձրացնել ծառայողների որակավորման աստիճանը։
- Վերապատրաստումը դադարեցված կամ Կրթահամալիրի ռեկտորի հրամանով նախատեսված ժամկետում Կրթահամալիր հարգելի պատճառներով չներկայացած քաղաքացին (ծառայողը) կրկին կարող է մասնակցել վերապատրաստմանը՝ վերջինիս պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ:
- Սույն կարգի 33-րդ կետով Կրթահամալիրի կողմից վերապատրաստման վկայականներն ուղարկվում են կադրային ստորաբաժանում, որի հիման վրա տեղի է ունենում քաղաքացու (ծառայողի)՝ համապատասխան պաշտոնի նշանակելու գործընթացը՝ համաձայն տվյալ պաշտոնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանի։
- Նախքան «վարորդ» և «վարորդ-փրկարար» պաշտոնների նշանակվելը, քաղաքացուն (ծառայողին) սույն կարգի 32-րդ կետով ստեղծված հանձնաժողովի կողմից տրամադրվում է հրշեջ, փրկարարական ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական՝ 5 տարի ժամկետով (Ձև 1)։
- Վերապատրաստումը ձախողած քաղաքացիները զրկվում են փրկարարական ծառայության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր և բարձրագույն պաշտոններում նշանակվելու, իսկ ծառայողները՝ պաշտոնում հետագա առաջխաղացման հնարավորությունից։
- Հանձնաժողովի կողմից կազմվում է ավարտական քննաշրջանի արդյունքում անբավարար գնահատական ստացած քաղաքացիների (ծառայողների) ցուցակ՝ հանձնաժողովի համապատասխան եզրակացությամբ։
- Սույն կարգի 39-րդ կետով անբավարար գնահատական ստացած՝ քաղաքացիների ցուցակը, հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաև ավարտական քննության արդյունքները ներկայացվում են վերջիններիս՝ միաժամանակ տեղեկացնելով թափուր հաստիքների առկայության դեպքում փրկարարական ծառայությունում կրտսեր, միջին, ավագ, գլխավոր և բարձրագույն պաշտոնների նշանակվելու նպատակով նախատեսվող հետագա վերապատրաստմանը մասնակցելու հնարավորության մասին։
Ձև 1
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՐՇԵՋ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ №____________
Տրվում է ___________________________________________
(ազգանուն, անուն, հայրանուն)
այն մասին, որ հանձնաժողովի որոշման հիման վրա
___________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
«_____» _____ 20 թ. № __________ հրամանով
_______________________________________________
(հրշեջ, փրկարարական ավտոմեքենայի տեսակը)
ՈՒժի մեջ է մինչև «_____» _____ 20 թ.
հանձնաժողովի նախագահ _______________
(ազգանուն, ստորագրություն)
RESCUE SERVICE OF THE MIA OF THE RA
CERTIFICATE OF THE RIGHT TO DRIVE A FIREFIGHTING
AND RESCUE VEHICLE №____________
Issuing ___________________________________________
(surname, first name, patronymic)
on the basis of the decision of the commission
___________________________________________________
(name of the division)
«_____» ______ 20 By order № __________
___________________________________________________
(type of firefighting, rescue vehicle)
Valid until «_____» _____ 20
Chairman of the Commission _______________
(surname, signature)
-
Обсуждалось
16.06.2025 - 01.07.2025
-
Тип
Приказ решение
-
Область
Государственная служба
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 1402
Принт