ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Երևան քաղաքի 33-րդ թաղամասի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության
1․ Նախագծի անհրաժեշտությունը
Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասին հարող որոշ տարածքների նկատմամբ (թվով 19 միավոր գույք՝ նախկին «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտում և 1 միավոր գույք՝ նախկին «Կարս Քոնսթաքշն» ՍՊԸ-ի լոտում) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:
ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» N 1632-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետը լիազորվել է Հայաստանի Հանրապետության անունից «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքի /այսուհետ` Օրենք/ 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասին հարող որոշ տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 22.03.2018թ. հ. 332-Ն որոշմամբ /այսուհետ՝ Որոշում/ հանրության գերակա շահ ճանաչված՝ Երևան քաղաքի 33-րդ թաղամասը /այսուհետ՝ Տարածք/ ներկայումս մասամբ կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների, իսկ Որոշմամբ գերակա ճանաչված տարածքների մեծ մասում արդեն իսկ նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Ֆիրդուս թաղամասը:
Ընդհանուր առմամբ Ֆիրդուս թաղամասում առկա է եղել մոտ 373 օտարման ենթակա գույք, որից «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից տարածքի սեփականատերերի հետ նախկինում կնքվել էր թվով 202 պայմանագիր:
ՀՀ Կառավարության 22.03.2018թ. թիվ 332-Ն որոշմամբ Տարածքում առկա էր դեռևս չօտարված 171 գույք, որից ներկա պահին առկա է չօտարված 39 գույք, որից 5 միավոր գույքի իրացման անհրաժեշտությունը բացակայում է («Իգդիր Քոնսթրաքշն» ՍՊԸ լոտ), 14-ի մասով ընթանում են դատական գործընթացներ, իսկ մնացյալ 20-ի մասով անհրաժեշտ է գերակա շահի նոր որոշում:
ՀՀ կառավարության 22.03.2018թ. թիվ 332-Ն որոշման 1-ին հավելվածի 16-րդ կետով և 17-րդ հավելվածով նշված 20 գույքերի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ, և տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «Կարս Քոնսթաքշն» ՍՊԸ-ի՝ թվով 1 գույքի մասով և «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի 19 գույքի մասով:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ձեռքբերողը պարտավոր է մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետից օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել սեփականության օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր) նախագիծը»:
«Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտում առկա թվով 19 միավոր գույքերի սեփականատերերին ուղարկվել է օտարման պայմանագրերի նախագծերը:
Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե օտարման պայմանագրի նախագիծն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ (այսուհետ՝ դեպոզիտ)՝ այդ մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին: Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ:»:
Օրենքով սահմանված եռամսյա ժամկետում սեփականատերերը չեն տվել իրենց համաձայանությունը պայմանագրերը կնքելու համար, ուստի առաջնորդվելով Օրենքի 10-րդ և 12-րդ հոդվածներով վերը նշված տարածքի վերագնահատված արժեքները և խրախուսման գումարները անհրաժեշտ էր փոխանցել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին՝ օրենքով սահմանված ժամկետում:
Օրենքով սահմանված կարգով «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից չի պահպանվել Օրենքի 12-րդ հոդվածի 1-ի մասի դրույթը, այն է՝ սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնվել փոխհատուցման գումարը, ուստի Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ կառավարության նշված որոշումը վերը նշված 19 միավոր չօտարված սեփականությունների մասով համարվել է անվավեր:
Միաժամանակ՝ 2016 թվականից սկսած «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ն 33-րդ թաղամասում նախատեսվող հրապարակի հատվածում՝ լոտ 16, 17 և 18 կառուցապատում իրականացնելու համար ներգրավվել է ֆինանսական միջոցներ, մոտ 9,2 մլրդ ՀՀ դրամի չափով, որը նշված տարածքների ձեռքբերող կազմակերպությունների կողմից պետք է ուղղվեր տարածքում օտարման գործընթացի ֆինանսավորմանը:
Բացի այդ, 17-րդ լոտում, որի ձեռքբերողն ըստ որոշման «Կարս Քոնսթաքշն» ՍՊԸ-ն է, դեռևս չօտարված գույքերի օտարման հայցով դիմել է դատարան՝ դատարանի դեպոզիտ հաշիվ փոխանցելով օտարման ենթակա գույքերի փոխհատուցման արժեքները: Առկա դատական վեճերից 1 գույքի մասով առկա է դատաիրավական խնդիրներ, որոնց առկայությունը հնարավոր է հետևանք հանդիսանա դատական վեճերի մասով հայցերի մերժման, այն է՝ Ֆիրդուս 44/1 հասցեում գտնվող ավտոտնակը ընթացքում օտարվել է այլ անձի: Նշված գույքի մասով ևս հնարավոր է հանրային գերակա շահը համարվի անվավեր:
Բացի վերը նշված դեպքից՝ օտարման գործընթացի իրականացման ընթացքում նաև առաջանում են իրավիճակներ, երբ ի հայտ են գալիս նոր գույքային միավորներ, կամ հնարավոր է, ընթացող դատական գործերով ընթացակարգային թերությունների հիմքով դատարանի վճիռներով անվավեր ճանաչվեն գերակա շահ ճանաչելու մասին իրավական փաստաթղթերը, ուստի նոր որոշմամբ անհրաժեշտություն է առաջանում տալ նման դեպքերի պարագայում կարգավորումներ, սահմանելով, որ օտարման ցանկում ընդգրկված են համարվում նաև՝
1․ Հանրային գերակա շահ ճանաչված տարածքի սխեմայի սահմաններում /այսուհետ՝ Սխեմայի տարածքում/ գտնվող օտարման ենթակա անշարժ գույքերի բաժանումից, միավորումից առաջացող անշարժ գույքերը,
2․ Սխեմայի տարածքում գտնվող՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման կամ ինքնակամ շինությունների/ ինքնակամ զբաղեցրած հողամասի օրինականացման հետևանքով կամ որևէ այլ հիմքով 2024 թվականի հունվարի 1-ից հետո կադաստրային առաջին գրանցում ստացած անշարժ գույքերը,
3․ Սխեմայի տարածքում գտնվող այն անշարժ գույքերը, որոնց մասով նախկինում ընդունված հանրության գերակա շահ ճանաչելու մասին իրավական փաստաթղթերը ձեռք բերողի կողմից սկսած օտարման գործընթացում ընթացակարգային թերությունների հետևանքով դատական կարգով կհամարվեն անվավեր,
4․ Սխեմայի տարածքում գտնվող՝ կադաստրում որպես համայնքային սեփականություն առանձին ծածկագրով հաշվառված՝ պետական գրանցում ունեցող և չունեցող միջանկյալ հողակտորները,
5․ Անշարժ գույքերը ձեռք բերողին օտարելուց հետո կատարված չափագրումներով հայտնաբերվող՝ սխեմայի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող միջանկյալ հողակտորները:
Նշված դեպքերի համար տարընկալումները բացառելու նպատակով՝ անհրաժեշտ է հանրային գերակա շահ ճանաչելու որոշման մեջ ամրագրել կետ, որով նաև հանրային գերակայի ռեժիմը կտարածվի նշված դեպքերի նկատմամբ և Օրենքով սահմանված գործառույթներին կիրականացվեն գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պահից, կամ իրավիճակի ծագման պահից:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Ֆիրդուս թաղամասում նախատեսվում է իրականացնել «Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցում» քաղաքաշինական ծրագիրը:
Ֆիրդուս թաղամասում նախատեսված էր բնակելի և հասարակական կառուցապատման քաղաքաշինական ծրագիրը դեռևս 1924թ. Ալ. Թամանյանի կողմից մշակված Երևանի առաջին գլխավոր հատակագծից և այն պահպանվել է Երևանի հաստատված բոլոր հատակագծերով: Թամանյանի գլխավոր հատակագիծը արտահայտում էր Հայկական պետության մայրաքաղաքի կառուցման նոր պետական քաղաքականությունը՝ այն էր ազատել քաղաքն արևելյան շուկաներից՝ եվրոպական առաջադեմ քաղաքաշինական սկզբունքների հիման վրա ազգային առանձնահատկությունների սինթեզով՝ ստեղծել ժամանակակից քաղաք՝ ուրույն դիմագծով, զարգացած հասարակական ենթակառուցվածքներով, սպասարկման կենտրոններով: Ֆիրդուս թաղամասը նախատեսվում է որպես բազմահարկ բնակելի գոտի՝ օղակաձև հրապարակով:
Հաշվի առնելով արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ դեռևս 2016թ-ից «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ն ներգրավվել է իր ֆինանսական միջոցները 33-րդ թաղամասում գույքերի օտարման գործընթացն ավարտելու նպատակով, կատարելով իր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ և «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ի դիմումը և պատրաստակամությունը՝ լրացուցիչ ֆինանսական միջողներ ներգրավելու վերը նշված 19 միավոր գույքերի օտարման համար, առաջարկվում է ընդունել սույն նախագիծը:
4․ Ակնկալվող արդյունք
Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և ավարտին հասցնել Ֆիրդուս թաղամասի կառոիցապատումը:
5․ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում ավելացում և/կամ նվազեցում չի առաջանում:
6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:
7․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Երևանի քաղաքապետարան և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ:
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.7 կետին, որում ընդգծվում է, որ քաղաքաշինությունը և, մասնավորապես շինարարության ոլորտը, Հայաստանի առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է, որում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավոևման, աշխատատեղերի ստեղծման, պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում:
-
Обсуждалось
13.06.2025 - 28.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1444
Принт