ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության
1․ Նախագծի անհրաժեշտությունը
Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում են Երևանի Գլխավոր պողոտայի վերակառուցման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում թվով 3 գույքային միավորի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ: Միաժամանակ՝ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» N 1816-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետը լիազորվել է Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերության հետ կնքել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքի /այսուհետ` Օրենք/ 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` Երևան քաղաքի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի, փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 27.12.2018 թ. N 1528-Ն որոշմամբ /այսուհետ՝ Որոշում/ հանրության գերակա շահ ճանաչված՝ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը /այսուհետ՝ Տարածք/ ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:
Որոշմամբ (նախկինում նաև 19.02.2009թ. N 168-Ն որոշման հավելվածի 7-րդ և 11-րդ կետերով և 20.11.2008թ. N 1405-Ն որոշման հավելվածի 16-րդ և 18-րդ կետերով, 29.08.2013թ. N 945-Ն, 25.02.2016թ. N 277-Ն, 01.06.2017թ. N 585-Ն որոշումներով) Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և տարածքների ձեռքբերող է ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն: Որոշմամբ օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետ է սահմանվել Որոշումը ուժի մեջ մտնելուց 5 տարի, որը լրացել է 2023թ. դեկտեմբերի 12-ին:
Ընդհանուր առմամբ Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում առկա է եղել մոտ 151 գույք: Որոշման կայացման պահին առկա է եղել արդեն 49 միավոր գույք («Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ կառավարության 27.12.2018 թ. N 1528-Ն որոշման հիման վրա կազմվել է թվով 49 գույքի նկարագրության արձանագրություն): Տարածքում առկա է եղել ևս 2 գույքային միավոր, որոնց նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարված չէր):
«Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն իր 14.09.2023 թ. N 74/1-14.09.23 գրությամբ հայտնել է, որ Որոշման կատարման շրջանակներում օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետի լրացման դրությամբ օտարման առաջարկները ներկայացվել են Որոշմամբ թվարկված բոլոր հասցեների սեփականատերերին: Նրանց մի մասի հետ կնքվել են օտարման պայմանագրեր, մնացած մասով փոխհատուցման գումարները դրվել են դեպոզիտ, և հարուցվել են դատական կարգով օտարման հայցեր, սակայն պարզվել է, որ հանրության գերակա շահ ճանաչված տարածքի սխեմայում ընդգրկված է նաև Արամի 27/1 հասցեով 01-006-0529-0125 հողի ծածկագրով 2014թ.-ից գրանցված առանձին գույքային միավոր, որը ներառված չի եղել որոշման հավելված 1-ով նշված հասցեների ցանկում և այդ պատճառով օտարման գործընթաց չի իրականացվել: Բացի այդ՝ որոշման ընդունումից հետո ինքնակամի օրինականացման գործընթացի արդյունքում առաջին կադաստրային գրանցում է ստացել Արամի 29/4 հասցեով գույքը 2023 թ., որի գծով ևս օտարման գործընթաց չի իրականացվել: Թվով մեկ միավոր՝ Արամի 7/1 հասցեի գույքը հանդիսացել է համայնքային սեփականություն, որը մինչև օտարման գործընթացի վերջնաժամկետ չի օտարվել:
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի N 1528-Ն որոշման ընդունման պահին Արամի 27/1 հասցեով գույքի մասով տեղեկատվություն առկա չի եղել, Արամի 29/4 հասցեի մասով գույքի գրանցում կատարվել է 2023 թվականին՝ որոշումն ընդունելուց հետո, իսկ Արամի 7/1 հասցեի գույքը հանդիսացել է համայնքային սեփականություն, նշված հասցեներում գտնվող գույքերը օտարելու համար անհրաժեշտ է նոր հանրային գերակա շահ ճանաչել՝ Արամի 27/1, Արամի 29/4 և Արամի 7/1 հասցեների նկատմամբ և իրականացնել օտարման գործընթաց:
Բացի վերը նշված դեպքից օտարման գործընթացի իրականացման ընթացքում նաև առաջանում են իրավիճակներ, որի պարագայում ծագում են նոր գույքային միավորներ /արդեն իսկ կան գույքեր, որոնք հաշվառված են որպես ինքնակամ կառույցներ և ընթանում է կամ հանարավոր է առաջիկայում մեկնարկի օրինականացման վարույթներ/, կամ հնարավոր է ընթացող դատական գործերով ընթացակարգային թերությունեի հիմքով դատարանի վճիռներով անվավեր ճանաչվեն գերակա շահ ճանաչելու մասին իրավական փաստաթղթերը, ուստի նոր որոշմամբ անհրաժեշտություն է առաջանում տալ նման դեպքերի պարագայում կարգավորումներ, սահմանելով, որ օտարման ցանկում ընդգրկված են համարվում նաև՝
1․ Հանրային գերակա շահ ճանաչված տարածքի սխեմայի սահմաններում /այսուհետ՝ Սխեմայի տարածքում/ գտնվող օտարման ենթակա անշարժ գույքերի բաժանումից, միավորումից առաջացող անշարժ գույքերը,
2․ Սխեմայի տարածքում գտնվող՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման կամ ինքնակամ շինությունների/ ինքնակամ զբաղեցրած հողամասի օրինականացման հետևանքով կամ որևէ այլ հիմքով 2024 թվականի հունվարի 1-ից հետո կադաստրային առաջին գրանցում ստացած անշարժ գույքերը,
3․ Սխեմայի տարածքում գտնվող այն անշարժ գույքերը, որոնց մասով նախկինում ընդունված հանրության գերակա շահ ճանաչելու մասին իրավական փաստաթղթերը ձեռք բերողի կողմից սկսած օտարման գործընթացում ընթացակարգային թերությունների հետևանքով դատական կարգով կհամարվեն անվավեր,
4․ Սխեմայի տարածքում գտնվող՝ կադաստրում որպես համայնքային սեփականություն առանձին ծածկագրով հաշվառված՝ պետական գրանցում ունեցող և չունեցող միջանկյալ հողակտորները,
5․ Անշարժ գույքերը ձեռք բերողին օտարելուց հետո կատարված չափագրումներով հայտնաբերվող՝ սխեմայի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող միջանկյալ հողակտորները:
Նշված դեպքերի համար տարամեկնաբանությունները և թյուրընկալումները բացառելու նպատակով՝ անհրաժեշտ է հանրային գերակա շահ ճանաչելու որոշման մեջ ամրագրել կետ, որով նաև հանրային գերակայի ռեժիմը կտարածվի նշված դեպքերի նկատմամբ և Օրենքով սահմանված գործառույթներին կիրականացվեն գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պահից, կամ իրավիճակի ծագման պահից:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը և հնարավորություն ստեղծվում կորցված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր: Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ:
Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են, որտեղ յուրաքանչյուր կառույց ուրույն երանգ է հաղորդում փողոցների ճարտարապետագեղագիտական ձևավորման և ցուցադրանքի արտահայտչականության մեջ: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: Ճարտարապետական նախագծի մտահաղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը:
Հաշվի առնելով նշված՝ արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և այն, որ ՀՀ կառավարության 27.12.2018 թ. N 1528-Ն որոշմամբ նշված տարածքի ձեռքբերող էր հանդիսանում «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը, որն նշված որոշմամբ արդեն իսկ գերակա շահ ճանաչված մոտ 49 գույքերից մի մասը ձեռք է բերել, իսկ թվով մոտ 27 գույքերի օտարման հայցերը դեռ շարունակվում են, որոնց գնահատված արժեքները փոխացված են դատարանի դեպոզիտ հաշվին և նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի մի մասը արդեն իսկ իրականացված է, ուստի այն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել տարածքում առկա դեռևս չօտարված գույքերը, մասնավորապես վերը նշված 3 միավոր գույքերը, որի համար առաջարկվում է նշված 3 գույքերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հանրային գերակայի ռեժիմը տարածելով վերը նշված դեպքերի վրա և տարածքի ձեռքբերող ճանաչել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությանը:
4․ Ակնկալվող արդյունք
Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը, հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
5․ Նախագծիընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում ավելացում և/կամ նվազեցում չի առաջանում:
6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
7․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Երևանի քաղաքապետարան և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ:
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.7 կետին, որում ընդգծվում է, որ քաղաքաշինությունը և, մասնավորապես շինարարության ոլորտը, Հայաստանի առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է, որում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավոևման, աշխատատեղերի ստեղծման, պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում:
-
Обсуждалось
13.06.2025 - 29.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1351
Принт