ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի _________-ի N___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածում լրացնել նոր 16-րդ գլուխ հետևյալ բովանդակությամբ․
«ԳԼՈՒԽ 16․ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ԱԿՏԵՐԻ ԹԵՄԱՏԻԿ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇԵՐՏԵՐ
209․ Սույն թեմատիկ խմբի տարածական տվյալների շերտերի ստեղծման հիմնական նպատակն է ապահովել պետական կառավարման թափանցիկությունը, բարելավել տարածական պլանավորումը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ապահովել տվյալների համադրելիությունը տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի այլ շերտերի հետ:
210․ Յուրաքանչյուր թեմատիկ շերտ պետք է պարունակի հետևյալ պարտադիր հատկանիշային տվյալները՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Ակտի տեսակ (ActType) - ակտի տեսակը (օրինակ՝ նախագծման թույլտվություն, թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն)՝ նշելով կոնկրետ ակտի տեսակը ըստ համապատասխան ոլորտի.
3) Ակտի կատեգորիա (PermitCategory) - ակտի կոնկրետ ենթախմբի անվանումը: Օրինակ՝ ջրօգտագործման թույլտվություն, շինարարության թույլտվություն և այլն.
4) Ակտի համարը (ActNumber) - տվյալ մարմնի կողմից տրամադրված նույնականացուցիչը.
5) Ակտի ընդունման ամսաթիվը (ActStartDate) - վարչական ակտի ընդունման ամսաթիվը.
6) Ակտի ավարտի ամսաթիվ (ActEndDate) - վարչական ակտի գործողության ավարտի ամսաթիվը.
7) Ակտը տրամադրող մարմնի անվանումը (IssuingAuthority) - վարչական ակտը տրամադրող լիազոր մարմնի անվանումը.
8) Ակտի հասցեատիրոջ անվանումը (HolderName) - ակտի հասցեատիրոջ (շահառուի) անվանումը (իրավաբանական անձանց համար) կամ անունը, ազգանունը (ֆիզիկական անձանց համար).
9) Ակտով սահմանվող գործողության հակիրճ նկարագիրը (ActDescription) - ակտով նախատեսված գործողության հիմնական նկարագիրը.
10) Ակտի կարգավիճակը (Status) - ակտի ընթացիկ կարգավիճակը (գործող, կասեցված, դադարեցված, ուժը կորցրած և այլն).
11) Տարածական օբյեկտի X կոորդինատ.
12) Տարածական օբյեկտի Y կոորդինատ.
13) Մարզ (Marz_Name) - վարչատարածքային միավորի (մարզի) անվանումը, որտեղ գտնվում է ակտով սահմանվող գործողության տարածքը.
14) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ շերտում ներկայացվող տարածական օբյեկտին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը.
15) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ շերտում ներկայացվող տարածական օբյեկտին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 1. Տարածական շերտերի հիմնական հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
ActType |
VarChar(50) |
|
PermitCategory |
VarChar(50) |
|
ActNumber |
VarChar(20) |
|
ActStartDate |
Date |
|
ActEndDate |
Date |
|
IssuingAuthority |
VarChar(100) |
|
HolderName |
VarChar(150) |
|
ActDescription |
VarChar(255) |
|
Status |
VarChar(15) |
|
X_coord |
Double (10) |
|
Y_coord |
Double (10) |
|
Marz_Name |
VarChar(15) |
|
Start_Date |
Date |
|
End_Date |
Date |
211. Թեմատիկ շերտերը ոլորտային առանձնահատկություններից ելնելով կարող են ներկայացվել կետային, գծային կամ պոլիգոնային տարածական տվյալների մոդելների տեսքով։
212․ Ոլորտային առանձնահատկություններից ելնելով, ոլորտային լիազոր մարմինները կարող են սահմանել լրացուցիչ հատկանիշային տվյալներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտի առանձնահատկություններին: Նման հատկանիշային տվյալների ցանկը և ներկայացման ձևաչափը պետք է կազմվի տվյալ ոլորտի լիազոր մարմնի կողմից:»։
213․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
Վարչապետ
Երևան 2025 թ.
-
Обсуждалось
13.06.2025 - 03.07.2025
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 1313
Принт