Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի և Ալավերդի համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ բնակիչների հետ մի շարք հանդիպումների և շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ այժմ գործող իրավակարգավորումներով՝ այն է 148.050 ՀՀ դրամի չափով փոխհատուցում տրամադրելու դեպքում հնարավոր չէ Ալավերդի քաղաքում ձեռք բերել քաղաքացիների բնակարաններին համարժեք բնակարաններ։ Բացի դա ծրագրի շահառու քաղաքացիները իրենց թաղամասում ունեն կազմակերպված տնտեսություններ (խորդանոց, ավտոտնակ, բնակելի տների դեպքում ամառային խոհանոցներ և զրուցարաններ), որից նույնպես պետք է հրաժարվեն, որի հիմքով էլ առաջարկվում է 1 քառակուսի մետր տարածքի համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանել 180.000 ՀՀ դրամը։

Նշյալ խնդրին լուծում տալու և ՀՀ փոխվարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1043-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ։

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1043-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետում կատարել փոփոխություն, որի արդյունքում բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվող փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող կորցրած բնակարանի կամ բնակելի տան ընդհանուր մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում մարզերի համապատասխան քաղաքներում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները, որը չի կարող պակաս լինել 180.000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամից։

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ԲԳՎ-ի շահառու հանդիսացող մի շարք բնակիչներ, բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվող փոխհատուցում ստանալու նպատակով ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1043-Ն որոշմամբ սահմանված կարգով դիմումներ չեն ներկայացրել ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ, ուստի առաջարկվում է փոխհատուցում նշանակելու և վճարելու համար շահառուների կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի օգոստոսի 1-ը։ Նախագծով առաջարկվում է նաև դրանից բխող և որոշմամբ ամրագրված համապատասխան ժամկետներում ևս կատարել փոփոխություններ։

2.ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշմամբ սահմանված է, որ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով: Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվող փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող կորցրած բնակարանի կամ բնակելի տան ընդհանուր մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում մարզերի համապատասխան քաղաքներում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները, որը չի կարող պակաս լինել համապատասխան մարզկենտրոններում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնից։

 

3.ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի և Ալավերդի համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ այժմ գործող իրավակարգավորումներով՝ այն է 148.050 ՀՀ դրամի չափով փոխհատուցում տրամադրելու դեպքում Ալավերդի համայնքում հնարավոր չի լինի գնել համարժեք բնակարան և վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) բազմաբնակարան շենքի բնակարանների կամ անհատական բնակելի տների շահառուները չեն կարող օգտվել ծրագրից։

4.ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1043-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետում կատարել փոփոխություն, որի արդյունքում բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվող փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող կորցրած բնակարանի կամ բնակելի տան ընդհանուր մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում մարզերի համապատասխան քաղաքներում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները, որը չի կարող պակաս լինել 180.000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամից։

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ԲԳՎ-ի շահառու հանդիսացող մի շարք բնակիչներ, բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվող փոխհատուցում ստանալու նպատակով ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1043-Ն որոշմամբ սահմանված կարգով դիմումներ չեն ներկայացրել ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ, ուստի առաջարկվում է փոխհատուցում նշանակելու և վճարելու համար շահառուների կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի օգոստոսի 1-ը։ Նախագծով առաջարկվում է նաև դրանից բխող և որոշմամբ ամրագրված համապատասխան ժամկետներում ևս կատարել փոփոխություններ։

5.ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Սույն որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության կողմից:

6.ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունմամբ լուծում կտրվի վերոնշյալ խնդրին և կապահովվի ՀՀ փոխվարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումը։

7.ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ և ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   8.ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

9.ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինություն» բաժնի 15-րդ «Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգում» կետի 15.7-րդ «Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացում» ենթակետի պահանջներից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6․6 կետով սահմանված Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման դրույթներից:

  • Обсуждалось

    12.06.2025 - 27.06.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1420

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: