ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ________________ 2025 թվականի N____Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնականօգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«1.1. Սույն որոշմամբ սահմանված ծառայությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։».
- որոշման հավելվածի 15.1-ին կետի 1-ին ենթակետում «նշում է կատարում ՄՍԾ-ն» բառերից հետո հանել «։ Այս դեպքում վերապատրաստումը կազմակերպվում է ոչ ուշ, քան սույն հավելվածի 18-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում» բառերը.
- որոշման հավելվածի 20-րդ կետում «հավելվածի 18-րդ» բառերից հետո «կետի 1-ին ենթակետում» բառերը փոխարինել «կետում» բառով.
- որոշման հավելվածի 23-րդ կետում «երաշխավորման» բառը փոխարինել «ցուցման» բառով.
- որոշման հավելվածի 24-րդ կետում «տեղեկատվության առկայությունից հետո» բառերից հետո հանել «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.
- որոշման հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«25. Անձնական օգնականի ծառայություն ստանալու իրավունք ունեն հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր սովորում (անկախ կրթական հաստատության կարգավիճակից, տեսակից և ուսուցման ձևից՝ առկա, հեռակա, ժամանակավոր դասընթացներ) կամ աշխատում են (համաձայն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի):».
- որոշման հավելվածի 25-րդ կետից հետո լրացնել նոր 25.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«25.1 Ուսումն ավարտելուց հետո կամ մի ուսումնական հաստատությունից մեկ այլ ուսումնական հաստատություն կամ մի աշխատանքից մյուսին տեղափոխվելու դեպքում պայմանագիրը մնում է ուժի մեջ, եթե շահառուն 1 ամսվա ընթացքում ՄՍԾ է ներկայացնում այդ փաստը հավաստող փաստաթուղթ: Աշխատելու կամ ուսման փաստի առկայությունն ստուգում է ՄՍԾ-ն՝ մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը: Աշխատելու կամ ուսման փաստի առկայության պարագայում պայմանագիրը շարունակում է գործել մինչև ուսման կամ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետի ավարտը, սակայն ոչ ավել քան ԾԱԾ-ի ժամկետի ավարտն է:».
- որոշման հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«33. Անձնական օգնականի ծառայության որակի մշտադիտարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) և (կամ) նրա կողմից լիազորված կազմակերպության կամ անձի կողմից: Նախարարությունը որակի մշտադիտարկումն իրականացնում է համաձայն նախարարության մշտադիտարկման տարեկան ժամանակացույցի։ ՄՍԾ տարածքային կենտրոնը ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մշտադիտարկում:».
- որոշման հավելվածի Ձև 2-ի 2.1-ին կետի 9-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով՝
«10) անձնական օգնականի ծառայություն ստանալ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ ոչ ավել քան 60 օրացուցային օր 1 տարվա ընթացքում:».
- որոշման հավելվածի Ձև 2-ի 2.2. կետի 4-րդ ենթակետում «կարիքը վերանալու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև աշխատանքը կամ ուսումը դադարեցվելու» բառերը.
- որոշման հավելվածի Ձև 2-ի 3.1, 3.2 և 3.3 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 3.1. Ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում ունեցող շահառուն անձնական օգնականի ծառայությունից օգտվում է ամսական առավելագույնը 140 ժամ, որն ըստ շաբաթների բաշխվում է հետևյալ կերպ (շաբաթ և կիրակի օրերին մատուցվող ծառայությունները պետք է հստակ նշվեն ըստ ժամաքանակների, որոնց գումարը չի կարող գերազանցել 10 ժամը)՝
|
1 շաբաթվա ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակները |
Ժամաքանակը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Շաբաթ՝ նշել մատուցվող ծառայության տեսակները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կիրակի՝ նշել մատուցվող ծառայության տեսակները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Շաբաթվա կտրվածքով՝ առավելագույնը |
35 ժամ |
3.2. Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող շահառուն անձնական օգնականի ծառայությունից օգտվում է ամսական առավելագույնը 120 ժամ, որն ըստ շաբաթների բաշխվում է հետևյալ կերպ (շաբաթ և կիրակի օրերին մատուցվող ծառայությունները պետք է հստակ նշվեն ըստ ժամաքանակների, որոնց գումարը չի կարող գերազանցել 8 ժամը)՝
|
1 շաբաթվա ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակները |
Ժամաքանակը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Շաբաթ՝ նշել մատուցվող ծառայության տեսակները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կիրակի՝ նշել մատուցվող ծառայության տեսակները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Շաբաթվա կտրվածքով՝ առավելագույնը |
30 ժամ |
3.3. Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող շահառուն անձնական օգնականի ծառայությունից օգտվում է ամսական առավելագույնը 100 ժամ, որն ըստ շաբաթների բաշխվում է հետևյալ կերպ (շաբաթ և կիրակի օրերին մատուցվող ծառայությունները պետք է հստակ նշվեն ըստ ժամաքանակների, որոնց գումարը չի կարող գերազանցել 4 ժամը)՝
|
1 շաբաթվա ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակները |
Ժամաքանակը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Շաբաթ՝ նշել մատուցվող ծառայության տեսակները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կիրակի՝ նշել մատուցվող ծառայության տեսակները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Շաբաթվա կտրվածքով՝ առավելագույնը |
25 ժամ |
».
- որոշման հավելվածի Ձև 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ձև N 3
|
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ՕՐԱԳԻՐ
|
|
1. Անձնական օգնականի անունը, ազգանունը |
|
|
2. Պայմանագրի ժամկետը |
Սկիզբը______________ Ավարտը ______________ |
|
3. Շահառուի անունը, ազգանունը |
|
|
4. Շահառուի տարիքը |
|
|
5. Շահառուի հաշմանդամության տեսակը և ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ ծանր, խորը կամ միջին (նշել) |
|
|
6. Ծառայությունների տրամադրման վայրը՝ ՀՀ մարզ, քաղաք, գյուղ Այլ երկիր, մարզ, քաղաք |
|
Անձնական օգնականի կատարած աշխատանքները՝ ըստ ամիսների, ծառայությունների տեսակների և տևողության
|
Ամիսը |
Շահառուին մատուցված ծառայության տեսակը և կատարած աշխատանքի համառոտ նկարագիրը՝ համաձայն պայմանագրի |
Աշխատանքի տևողությունը |
Շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի ստորագրությունը |
Նշումներ (նշել խնդիրները կամ դժվարությունները |
|
…. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ի՞նչ աջակցության կարիք ունեմ |
Առաջարկություններ |
|
|
|
Ծանոթագրություն. Սույն օրագրում նշված ժամաքանակները և ծառայության տեսակները պետք է համապատասխանեն պայմանագրում նշված ծառայություններինև ժամաքանակներին: Լրացուցիչ ծառայություն մատուցելու դեպքում նույն աղյուսակում նույն ձևաչափով նշել ծառայության տեսակի և կատարած աշխատանքի համառոտ նկարագրի մասում ավելացնելով, որ կատարվել է լրացուցիչ՝ պայմանագրում չնշված ծառայություն կամ կատարված աշխատանք:
Անձնական օգնական _____________________________________________».
- որոշման հավելվածի Ձև 6-ը լրացնել նոր7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.7. Պայմանգիրը լուծվում է նաև հետևյալ դեպքերում՝
1) Հաշմանդամություն ունեցող անձի ուսման կամ աշխատանքի դադարելու դեպքում, բացառությամբ 25.1-ին կետով սահմանված դեպքերի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված դեպքում:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
12.06.2025 - 30.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 1476
Принт