ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________ 2025 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2011-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը`
1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
25-րդ կետից հետո լրացնել 25․1 կետ հետևյալ բովանդակությամբ․
«25․1 Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը տեսագրվում է: Յուրաքանչյուր տեսագրություն պետք է ներառի գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցը և պարունակի գազաբալոնի պարբերական վկայագրման նկատմամբ սույն կարգի 21-րդ կետով սահմանված պահանջների իրականացման գործընթացն առանց ընդհատումների:
Տեսագրությունները գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպության արտադրական բազայում պահպանվում են առնվազն 6 ամիս ժամկետով:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
-
Обсуждалось
11.06.2025 - 27.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1038
Принт