««ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2004 թվականի փետրվարի 18-ի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՕ-41-Ն օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում պետական կառավարման համակարգի մարմին հանդիսացող վարչական մարմինը վարչական բողոքը քննարկելիս առաջնորդվում է նաև Կառավարության որոշմամբ հաստատված՝ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից վարչական բողոքների քննարկման մեթոդական ցուցումներով:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
-
Обсуждалось
11.06.2025 - 26.06.2025
-
Тип
Закон
-
Область
Конституционное и административное законодательство
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1721
Принт