Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՎՃԱՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 ԿԻՆՈՄԱՆԻԱԿ 18.06.2025 12:38:11 Ֆիլմը ինքնին չի «մասնակցում» փառատոնին։ Փառատոնային մասնակցությունը արդյունք է պրոդյուսերական ռազմավարության, նախապատրաստական աշխատանքների, բանակցությունների, ուղարկման, կապի հաստատման և հաճախ բարդ լոգիստիկ խնդիրների լուծման։ Այսինքն՝ մասնակցությունն իր ամբողջությամբ համակարգվում և հնարավոր է դառնում հենց պրոդյուսերի աշխատանքի շնորհիվ։ Հետևաբար, երբ պետությունն անդրադառնում է այն նախագծերին, որոնք «հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած» են, ապա իրականում գնահատվում է ոչ միայն արվեստի որակը, այլ նաև գործընթացի կառավարումը, ներկայանալու կարողությունը, միջազգային ոլորտում կողմնորոշվելու և կապեր ստեղծելու հմտությունները։ Այս ամենը առանց պրոդյուսերի ուղղակի տեղի չէր ունենա։ Թեև պետական խրախուսման ծրագրերում հաճախ հստակ չի նշվում՝ ում միջև պետք է բաշխվի աջակցությունը, սակայն ժամանակակից կինոարտադրության պայմաններում պրոդյուսերի առանցքային դերը պահանջում է հատուկ ընդգծում։ Եթե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրապես նպատակ ունի զարգացնել կինոարվեստի տնտեսական բաղադրիչը, ապա պրոդյուսերի մասնակցությունը կենսական է, քանի որ նա միաժամանակ ներկայացնում է և՛ ստեղծագործական, և՛ կազմակերպա-տնտեսական ոլորտները։ ՀՀ կառավարության 2019թ․ հունիսի 1-ի N 661-Լ որոշման համաձայն, «նախարարության խնդիրներն են՝ խթանել կազմակերպությունների և անհատ ստեղծագործողների մշակութային գործունեությունը»։ Պրոդյուսերը հենց այդ անհատ ստեղծագործողներից է ու շատ հաճախ նշված «իրավաբանական անձը» և նրա բացառումը պետական խրախուսական ծրագրերից խախտում է ոչ միայն այս որոշման ոգին, այլև հակասում է գործնական տրամաբանությանը և ԿԳՄՍ նախարարության կանոնադրությանը։ Ուստի արդարության, արդյունավետ մշակութային քաղաքականության և կառավարության իսկ կողմից որդեգրած ուղղությունների ներքո անհրաժեշտ է նաև պրոդյուսերներին ընդգրկել խրախուսման թիրախում, երբ խոսքը գնում է միջազգային փառատոներում մասնակցած նախագծերի վերաբերյալ պետական աջակցությանը։ Շնորհակալություն առաջարկության համար, հարցը կքննարկվի:
2 ԿԻՆՈՄԱՆԻԱԿ 18.06.2025 12:47:10 Իրական փիլիսոփայությունից՝ ինչո՞ւմ է կինոարվեստի և կինոարտադրության տարերությունը: Կինոարվեստը իմաստի, ձևի և արտահայտչականության մասին է: Կինոարտադրությունը կազմակերպության, գործընթացի և արդյունքի մասին է: Կինոն որպես բարդ օբյեկտ թերագնահատված է: Փաստաթուղթը ճանաչում է միայն երևացող ստեղծագործական ֆիգուրներին՝ ռեժիսորին, դերասաններին, մոռանալով այն առանցքային գործչին, ով ամբողջացնում է այս երկու տարերքները՝ պրոդյուսերին։ Առանց նրա ֆիլմը կմնա իբրև միտք, նախագծի ձևաչափով՝ երբեք չվերածվելով էկրանային իրականության։ Չկա կինոարտադրություն՝ չկա կինոարվեստ, որքան էլ որ հզոր լինի գաղափարը։ Փառատոնային ներկայությունն ինքնաբուխ չի լինում։ Ֆիլմը «չի մասնակցում» փառատոնի․ նրան ներկայացնում են, նրա մասնակցությունն ապահովում են՝ ռազմավարություն մշակելով, բանակցելով, ուղարկելով, կապեր ստեղծելով։ Այս ամենը ստեղծագործական աշխատանքի մի մասն է, և այն ղեկավարում է պրոդյուսերը։ Եթե պետությունն իսկապես ցանկանում է զարգացնել կինոարվեստի էկոհամակարգը, ապա պարտավոր է ճանաչել և արժևորել ոչ միայն արտահայտման ձևերն ու գեղարվեստական լեզուն, այլև այդ արտահայտության իրագործման ուղիներն ու գործառույթները։ Որովհետև իրական կինոն ծնվում է այնտեղ, որտեղ գաղափարն ու համակարգումը միահյուսվում են։ Շնորհակալություն առաջարկության համար, սակայն նախագիծը միտված է առաջին հերթին ստեղծագործողին և արվեստագետին աջակցելուն:
3 Սերգեյ Հովսեփյան 18.06.2025 13:09:00 Ծրագիրը խախտում է հավասարության սկզբունքը ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածի համաձայն բոլորը օրենքի առաջ հավասար են։ Արգելվում է որևէ խտրականություն։ Երբ ռեժիսորն ու դերասանը կարող են ստանալ խրախուսում նույն նախագծից, իսկ պրոդյուսերը՝ ոչ, սա կարող է դիտարկվել որպես անմիջական կամ անուղղակի խտրականություն մասնագիտական պատկանելության հիմքով։ Այս դռսևորումը գոյություն ունի նաև Հայաստանի կինոյի հիմնադրամում, քանի որ պրոդյուսերները դրամաշնորհային ֆինանսավորում չեն ստանում, թեև դրամաշնորհը դա ոլորտային խրախոսանք է, այլ ոչ թե բանկային պարտավորություն: Ստացվում է, որ պետականորեն կինոարտադրության հիմնական դերակատարին «նեղում են», ու ակնկալում են, որ նա պետք է իր ուժերով երիտասարդներին ճանապարհ տա ի վնաս իրեն՝ մի երկրում, որտեղ կինոն ամեն օր արժեզրկվում է: Գուցե կոպիտ է հնչում, բայց սա ցավալի իրականությունն է և բառի բուն իմաստով մասնագիտության խտրականություն: Պետությունը, ի դեմս կրթության նախարարության պետք է վերջ տա պրոդյուսերի կարծրատիպային պատկերացմանը և սահմանի չափորոշիչ և կոմպետենցիաներ՝ սա իր ուղղակի տիրույթում է: Շնորհակալություն առաջարկության համար, հարցը լրացուցիչ կքննարկվի:
4 Սերգեյ Հովսեփյան 18.06.2025 13:23:07 «Ստեղծագործական» եզրույթի սահմանման բացակայություն Նախագծում բազմիցս օգտագործվում է «ստեղծագործական խումբ», «մշակույթի գործիչ» / «деятель культуры» տերմինաբանությունը, սակայն չկան հստակ սահմանումներ, թե որ մասնագիտությունները համարվում են ստեղծագործական։ Միևնույն ժամանակ նման տերմինաբանություն բացակայում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում: «Նորմատիվ իրավական ակտրեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:» Այս բացակայությունը հնարավորություն է տալիս որոշող հանձնաժողովին մերժել պրոդյուսերին՝ հղումով ոչ կոնկրետ չափանիշների վրա, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին։ Շնորհակալություն առաջարկության համար, Ձեր կողմից բարձրացված հարցադրումը դուրս է նշյալ նախագծի շրջանակներից, այն ունի ավելի մեծ ընդգրկում:
5 Սերգեյ Հովսեփյան 18.06.2025 13:25:39 Առաջարկում եմ հավելվածի 4 կետում, որը սկսվում է «Ոչ անհատական (խմբային) արդյունքի...» նախադասությունով ավելացնել նոր նախադասություն կամ առանձին կետ՝ «Կինեմատոգրաֆիայի ոլորտում «մշակույթի գործիչ» հասկացության ներքո ընդգրկվում են նաև ֆիլմի պրոդյուսերները՝ որպես ստեղծագործական գործընթացի հեղինակակիցներ և ֆիլմի միջազգային ներկայացման, փառատոնային տարածման և ռազմավարական զարգացման պատասխանատու անձինք։ Նրանց մասնակցությունը համարվում է ստեղծագործական ներդրում՝ խրախուսման իրավունքի տեսանկյունից»։ Շնորհակալություն առաջարկության համար, այն կդիտարկվի ընդհանուր առաջարկությունների և նախագծի լրամշակման ընթացքում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: