Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՏԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՀՈՂՄԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՋՐԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Կարեն Ավետիսյան 12.06.2025 12:59:23 | Հարգելի նախագծի հեղինակներ դպրոցների մասին ներկայացված տվյալներում կան բազմաթիվ սխալներ | ||||
| 2 | Julieta Khachatryan 12.06.2025 13:10:30 | Հավելեմ, որ տեղեկությունը <<Գտաշենի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ_ի մասին սխալ է։ Աշխատակազմը 17_ն են, ուսուցիչները` 12, շենքը երկհարկանի է, 2023 թվականին վարչապետի հանձնարարականով փոխվել են պատուհանները Ինչքան տեղյակ ենք դպրոցների միավորումը կայանալու է 2026 թվկանին, ձեր նախագիծը իրականացրեք ըստ կարգի Իսկ ուսուցիչների հարցի լուծումն , որոնք մնակու են առանց աշխատանքի, ինչ լուծում եք առաջարկելու | ||||
| 3 | Զոհրաբ Գրիգորյան 12.06.2025 16:34:05 | Dem | ||||
| 4 | Անդոկ Պողոսյան 12.06.2025 22:24:01 | Առաջարկում եմ Հողմիկի միջնակարգ դպրոցը միացնել Ամասիայուն կառուցվելիք դպրոցին,ոչթե Արեգնադեմի դպրոցին | ||||
| 5 | Լիս Խաչատրյան 14.06.2025 18:11:09 | Եթե հանրության կարծիքը հաշվի է առնվելու . նշեմ , որ մեծամասնությունը այս կայքի հետ չի առնչվում և դրանից եզրակացության , որ մեծամասնությունը չի կարող իր կարծիքը հայտնել բայց դեմ է տվյալ որոշմանը | ||||
| 6 | Ջուլիետա Պետրոսյան 16.06.2025 11:32:42 | Վերջին շրջանում շրջանառվում է "Հողմիկի միջնակարգ դպրոց " ՊՈԱԿ_ի փակման և "Արեգնադեմի միջնակարգ դպրոց " ՊՈԱԿ_ի հետ միացնելու որոշումը։ Ցանկանում ենք համայնքի անունից արտահայտել մեր լուրջ մտահոգությունն այս կապակցությամբ։ Նախ և առաջ կարևոր ենք համարում ընդգծել, որ նման որոշումը չի բխում մեր գյուղի երեխաների և ընտանիքների շահերից և հանգեցնելու է հետևյալ խնդիրների. • Ճանապարհների անմխիթար վիճակը՝ դպրոց տանող ճանապարհը հատկապես ձմեռային ամիսներին դառնում է անանցանելի։ Անվտանգ երթևեկությունը խիստ կասկածելի է, ինչը լուրջ ռիսկ է երեխաների կյանքի և առողջության համար։ • Հեռավորությունը՝ այն դպրոցը, որին պետք է միացվի մեր դպրոցը, գտնվում է զգալի հեռավորության վրա, ինչը նշանակում է երկարատև ու հոգնեցուցիչ ճանապարհ ամեն օր՝ հատկապես փոքր երեխաների համար։ • Համայնքի անհամաձայնությունը՝ գյուղի բնակիչների մեծամասնությունը դեմ է դպրոցի փակմանը։ Դպրոցը մեր համայնքի կյանքի կենտրոններից է՝ այն միայն կրթական հաստատություն չէ, այլ նաև համայնքային մշակութային կյանքի առանցք։ • Սոցիալական հետևանքները՝ դպրոցի փակումը կհանգեցնի ծնողների դժգոհության, երեխաների անընդհատ բացակայությունների, իսկ որոշ ընտանիքների՝ անգամ տեղահանման մտադրության։ Բացի այդ, 2023 թվականին կառավարության ծրագրի շրջանակներում դպրոցում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ․ փոխվել են բոլոր պատուհաններն ու դռները։ Ներկայումս դպրոցը գտնվում է բարվոք վիճակում և լիովին հնարավոր է շարունակել ուսումնական գործընթացը։ Չնայած աշակերտների թվի այս պահի դրությամբ քիչ լինելուն, առաջիկա տարիներին սպասվում է աշակերտների թվի աճ, քանի որ 5 տարեկանից փոքր երեխաների թվաքանականը շատ է։ Դպրոցը ունի համապատասխան լիցենզիա՝ մինչև 150 աշակերտի համար՝ առաջին և երկրորդ կրթական աստիճանները իրականացնելու նպատակով։ Վերջին տարիներին դպրոցն ապահովել է կրթության բարձր որակ․ աշակերտների շուրջ 80 տոկոսը հաջողությամբ ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հաշվի առնելով վերը նշված կետերը` հորդորում ենք վերանայել դպրոցի փակման որոշումը | ||||
| 7 | Sharvik Petrosyan 16.06.2025 12:45:31 | Բացի այդ, նոր կրթական միջավայրում երեխաները կարող են բախվել ներանձնային խնդիրների, ներառյալ վախ, անհանգստություն, հարմարվելու դժվարություն և հարաբերությունների լարում՝ հատկապես եթե նրանք ընկալվում են որպես «օտար» կամ «նորեկ»։ Այս ամենը բացասաբար կազդի նրանց ուսումնական առաջադիմության և ընդհանուր բարեկեցության վրա։ Նաև նպաստելով երեխաների մոտ տարբեր տեսակի սթրեսների առաջացմանը | ||||
| 8 | Սոնա Գևորգյան 16.06.2025 18:02:10 | Համաձայն ՀՀ կառավարության 27 օգոստոսի 2020 թվականի N 1411-Լ «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ, ՓՈՒԼ 1» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման՝ նոր գյուղի կառուցման շրջանակում Ջրաձոր բնակավայրի համար նախատեսված է կառուցել դպրոց վերաբնակեցման վայրում։ Այս նախագծում հարկ է հաշվի առնել վերաբնակեցման ենթակա Ջրաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման վերաբերյալ ՀՀ կառավարության N 1411-Լ վերոնշյալ որոշումը։ |