Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

-------------- 2025 թվականի     N ---- Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 252-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) հավելվածի 39-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բացառիկ դեպքերում կոմիտեի անդամ հանդիսացող նախարարի փոխարեն կոմիտեի նիստին կարող է մասնակցել համապատասխան նախարարի տեղակալը կամ համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը՝ նախապես կոմիտեի նիստը վարողի բանավոր համաձայնությունը ստանալու դեպքում։».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 141․1-ին կետով.

«141.1. Պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի՝ տվյալ մարմնում աշխատանքների կառավարման լիազորությունների շրջանակներում ընդունված ներքին իրավական ակտով կարող են սահմանվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից համապատասխան մարմնի անունից պետական կառավարման համակարգի մարմինների միջև գրագրության շրջանակներում հանդես գալու դեպքերը և կարգը, ինչպես նաև այդ գործընթացի մշտադիտարկման, հաշվետվողականության և հսկողության կառուցակարգերը:»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Обсуждалось

    10.06.2025 - 25.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Управленческие правоотношениями

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 855

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: