Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Առկա վիճակը.
Աբովյան համայնքի վարչական տարածքում 2025 թվականին իրականացվում/իրականացվելու են շինարարական այնպիսի աշխատանքներ, որոնց պատվիրատուն հանդիսանում է պետությունն՝ ի դեմս ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, և Աբովյան համայնքը (այսուհետ՝ Համայնք)։
Մասնավորապես, օրինակ, պետության կողմից ընթացիկ տարում նախատեսվում է հիմնանորոգել Հ-1, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ հանրապետական նշանակության ավտոճանապարհը, որի շինթույլտվության համար, ըստ նախնական հաշվարկների, ՀՀ պետական բյուջեից Համայնքին պետք է վճարվի շուրջ 130 մլն. դրամ։ Բացի այդ, Համայնքում փողոցների ասֆալտապատման, մայթերի հիմնանորոգման, եզրաքարերի փոխարինման, ջրահեռացման համակարգերի կառուցման, գազաֆիկացման, փողոցների լուսավորության համակարգերի կառուցման և այլ աշխատանքների ձեռբերման համար Համայնքը իր միջոցներից իր իսկ բյուջեին վճարում է տեղական տուրք՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար,
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար,
3) գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների թույլտվության համար,
4) շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար։Կոտայքի մարզի Աբովյան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին»։
Վերը թվարկվածները լրացուցիչ խնդիրներ են առաջացնում ինչպես պետության, այնպես էլ Համայնքի համար։
Նախագծի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.
Նախագծը մշակվել է հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջները։ Նախագծի ընդունման դեպքում՝
 կթեթևանա ՀՀ պետական բյուջեի ծանրաբեռնվածությունը,
 Համայնքը կազատվի ձևական վարչարարությունից և ստիպված չի լինի իր միջոցներից իր իսկ բյուջեին վճարել տեղական տուրք,
 զգալիորեն կբարելավվեն պետությանը և Համայնքին տրամադրվող շինթույլտվությունների ընթացակարգերը,
 տվյալ բնագավառում կապահովվի Համայնքի բնականոն գործունեությունը։
Նախագծի դրույթներն որևէ արտոնություն չեն պարունակում առանձին վերցրած անձանց և սոցիալական խմբերի համար՝ կարևորելով պետության և Համայնքի կողմից իրականացվող նմանատիպ աշխատանքների արդյունավետ իրականացումը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Համայնքի։

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Նախագծի ընդունման կապակցությամբ բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման և նվազեցման մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում առաջանում է եկամուտների նվազեցում՝ ի հաշիվ պետության կողմից չվճարվող գումարների:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պետություն-Համայնք կայուն փոխգործակցությունը, կարգավորել Համայնքի բնականոն զարգացումը։

  • Обсуждалось

    10.06.2025 - 26.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство, Финансовая

  • Министерство

    Котайкская область Муниципалитет Абовяна

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1635

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: